Բացել գլխավոր ցանկը

Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) ԱՄՆ-ի մասնաճյուղ, գործում է ՌԱԿ-ի հովանավորությամբ 1947- ին Բեյրութում հիմնված ԹՄՄ-ի կազմում։ Իրականացնում է մշակութային և կրթական ծրագրեր, քաջալերում հայ արվեստագետներին, ուսուցիչներին, օժանդակում հայագիտություն ուսումնասիրող ուսանողներին։ Ունի Արևմտյան և Արևելյան շրջանային վարչություններ, որոնք գործում են ԹՄՄ-ի Միացյալ Նահանգների և Կանադայի կենտրոնական վարչության հովանու ներքո (կենտրոնը՝ ԲոստոնՆյու Յորքում, Դետրոյտում, Ֆրեզնոյում, Փասադենայում, Գլենդելում, Սան Ֆեռնանդո հովտում գործող մասնաճյուղերը կազմակերպում են մշակութային փառատոներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, հոբելյանական հանդիսություններ, հրատարակում գրական ֊ գեղարվեստական և գիտական գործեր։ Միության հովանավորությամբ է գործում Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանը։ Ունի նաև երգչախմբեր, թատերախմբեր, պարախմբեր։ Դետրոյտում գործում է ռադիոժամ։

Թեքեյան մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png