Թերթ ընթերցողները Նեապոլում

«Թերթ ընթերցողները Նեապոլում» (ռուս.՝ «Читатели газет в Неаполе»), ռուս նկարիչ Օրեստ Կիպրենսկիի (1782—1836) նկարը՝ նկարված 1831 թվականին։ Այն Տրետյակովյան պատկերասրահի մի մասն է կազմում։ Նկարի չափը 64,5 × 78,3 սմ է[1][2]։

Թերթ ընթերցողները Նեապոլում
տեսակնկար
նկարիչՕրեստ Կիպրենսկի
տարի1831
բարձրություն64,5
լայնություն78,3
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՄոսկվա
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
պատվիրատուԴմիտրի Շերեմետև
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Կիպրենսկին այն նկարել է 1831 թվականին, նկարչի ստեղծագործության իտալական երկրորդ շրջանում[3]։ Այն նկարվել է կոմս Դմիտրի Շերեմետևի պատվերով, չնայած վարձատրությունը (վեց հազար ռուբլի այդ և ևս մեկ այլ նկարի համար) նկարչի կողմից հետաձգվում էր, այն տրվեց միայն 1836 թվականին[4]։

1832 թվականին նկարը ցուցադրվել է Հռոմում, իսկ 1833 թվականին («Չորս կերպարներ, մինչև գոտկատեղը, մեկը թերթ կարդացող, մյուսները՝ լսող» անվանմամբ) Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսի ժամանակ։ 1851 թվականին Սանկտ Պետերբուրգում ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է ավելի կարճ անվանմամբ՝ «Թերթ կարդացողները»[1]։

Նկարը եղել է կոմս Դմիտրի Շերեմետևի հավաքածուի մի մասը, իսկ հետո՝ Ֆյոդոր Պրյանիշնիկովի։ 1867 թվականին այն տեղափոխվել է Ռումյանցևի թանգարան, որտեղից էլ 1925 թվականին փոխանցվել է Տրետյակովյան պատկերասրահ[1]։

Նկարագրություն խմբագրել

Նկարն իրենից ներկայացնում է չորս տղամարդու խմբային պատկեր, որոնցից մեկը կարդում է թերթ, իսկ մնացածները լսում են։ Ինքը Կիպրենսկին Վասիլի Մյուսին-Պուշկին-Բրյուսին 1833 թվականի փետրվարի 13 (25)-ին ուղարկած նամակում ներկայացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում կտավը[1][5]։

  ...իրենից ներկայացնում է 1831 թվականի քաղաքական ընթերցումը։ Ես տեսարանը վերցրել եմ բնությունից։ Ռուս ճանապարհորդները Նեապոլում ընթերցում են La Gazette de France թերթի հոդվածը Լեհաստանի մասին, ինչպես տեսնում եք նկարում։ Իմ նկարներն ուղարկվել են կոմս Շերեմետևին՝ ի երախտագիտություն...  

Չնայած Կիպրենսկին պատկերվածներին անվանել է «ռուսներ», որոշ ժամանակակիցներ համարել են, որ նա դա արել է, որպեսզի մեղմացնի քաղաքական ենթադրությունները՝ կապված 1830 թվականի լեհական ապստամբության հետ։ Այսպես, նկարիչ Անդրեյ Իվանովը տղային՝ գեղանկարիչ Ալեքսանդր Իվանովին ուղարկած նամակում համարում է, որ ամեն դեպքում այդ նկարում պատկերվածները լեհական ազգի ներկայացուցիչներ են[1]։

Արվեստի պատմաբան Նիկոլայ Ռոմանովը առաջ է քաշել մի ենթադրություն, որ նրանք Իտալիայում լեհական գաղութի ներկայացուցիչներ են. ձախից աջ՝ պոետներ Անտոնի Օդինեցը, Ադամ Միցկևիչը, Զիգմունտ Կրասինսկին, նաև՝ կոմս Ալեքսանդր Պոտոցկին[1]։

Պատկերի աջ հատվածում երևում է Վեզուվի ծխացող հրաբուխը, որը Կիպրենսկու ժամանակակիցների կողմից դիտվել է որպես հեղափոխության խորհրդանիշ։ Այդ դետալը պատկերացում է տալիս նկարչի ընդհանուր համակրանքի մասին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: СканРус, 2005. — Т. 3: Живопись первой половины XIX века. — С. 196. — 484 с. — ISBN 5-93221-081-8
  2. «Кипренский Орест Адамович — Читатели газет в Неаполе». Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 07.12.2014-ին.
  3. А. Майкапар Орест Адамович Кипренский (Великие художники, том 65). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — С. 40—46. — 48 с. — ISBN 978-5-7475-0069-3
  4. Алла Краско Три века городской усадьбы графов Шереметевых. Люди и события. — Москва: Litres, 2010. — ISBN 9785457041431
  5. Иван Бочаров, Юлия Глушакова. Кипренский. — Москва: Молодая гвардия, 2001. — С. 322. — 390 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 9-785-23502-408-3
  6. И. В. Кислякова Орест Кипренский: эпоха и герои. — Москва: Изобразительное искусство, 1977. — С. 41. — 142 с.

Արտաքին հղումներ խմբագրել