Թերենս Դին Բրուքս

ամերիկացի գրող
(Վերահղված է Թերենս Դին Բրուկսից)

Թերենս Դին Բրուքս (անգլ.՝ Terence Dean Brooks, ծնվ. հունվարի 8, 1944(1944-01-08)[1][2], Սթերլինգ, Ուայտսայդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ֆենթեզիի ժանրում ստեղծագործող հանրահայտ գրող, ում ստեղծագործությունները 23 անգամ ընդգրկվել են Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[5] և վաճառվել ավելի քան 21 միլիոն օրինակով[6][7]։

Թերենս Դին Բրուքս
Terence Dean Brooks
Ծնվել էհունվարի 8, 1944(1944-01-08)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՍթերլինգ, Ուայտսայդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀամիլթոն քոլեջ, Washington and Lee University School of Law? և Sterling High School?
Ուշագրավ աշխատանքներThe Sword of Shannara Trilogy?[3]
Պարգևներ
Կայքterrybrooks.net
 Terry Brooks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թերենս Դին Բրուքսը ծնվել է 1944 թվականի հունվարի 8-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Սթերլինգ քաղաքում, որտեղ և անց է կացրել իր մանկությունը[8]։ 1966 թվականին Նյու Յորքի Համիլտոն քոլեջում (Hamilton College) ստացել է անգլիական գրականության գծով բակալավրի աստիճան[8]։ Այնուհետև Վաշինգտոնի և Լիի համալսարանում (Washington and Lee University) ստացել է իրավաբանության գծով դոկտորական աստիճան։ Այժմ իր կնոջ հետ բնակվում է Վաշինգտոն նահանգում գտնվող Սիեթլ քաղաքում[8]։

Ստեղծագործություններ խմբագրել

Բրուքսը գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Այս ժամանակաշրջանում էլ նա ծանոթանում է Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հետ, որը վճռորոշ ազդեցություն է ունենում գրողի ստեղծագործական ճաշակի ձևավորման գործում[8][9]։ 1977 թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին վեպը՝ «Շաննարայի թուրը» վերնագրով[8], որը դառնում է Շաննարայի մասին բուն եռագրության առաջին ստեղծագործությունը։ Եռագրության ավարտից հետո Բրուկսը ձեռնամուխ է լինում «Լանդովերի կախարդական թագավորություն» վիպաշարքի առաջին երեք վեպերի ստեղծման աշխատանքներին[8]։ Դրանից հետո, Շաննարայի մասին եռագրության հաջողությունից ոգևորված, հեղինակը սկսում է այս վեպաշարի շարունակությունը հանդիսացող Շաննարայի ժառանգությունը քառագրությունը, իսկ 1996 թվականին հրատարակում է Շաննարա շարքի նախերգանքը հանդիսանող «Շաննարրայի առաջին թագավորը» վեպը։ Բրուկսի հաջորդ ստեղծագործությունները հիմնականում վերաբերում են Շաննարա շարքին, բացառությամբ «» (1994), «Կախարդական թուրմ» (1995) և «Լանդովերի արքայադուստրը» (2009) վեպերի, որոնք մաս են կազմում Լանդովերի կախարդական թագավորությունը շարքին։

Մատենագիտություն խմբագրել

Շաննարա շարք (Shannara series) խմբագրել

  • Շաննարա բուն եռագրություն (Original Shannara Trilogy)
    • 1977 - «Շաննարայի թուրը» (The Sword of Shannara)
    • 1982 - «Շաննարայի էլֆական քարը» (The Elfstones of Shannara)
    • 1985 - «Շաննարայի երգը» (The Wishsong of Shannara)
  • Շաննարայի ժառանգությունը (Heritage of Shannara)
    • 1990 - «Շաննարայի ժառանգները» (The Scions of Shannara)
    • 1991 - «Շաննարայի դրուիդը» (The Druid of Shannara)
    • 1992 - «Շաննարայի էլֆերի թագուհին» (The Elf Queen of Shannara)
    • 1993 - «Շաննարայի թալիսմանը» (The Talismans of Shannara)
  • Շաննարայի նախերգանքը
    • 1996 - «Շաննարայի առաջին թագավորը» (First King of Shannara)
  • Խոսք և դատարկություն (Word & Void)
    • 1997 - «Դևի հետ վազողը» (Running with the Demon)
    • 1998 - «Խոսքի ասպետը» (A Knight of the Word)
    • 1999 - «Հուրհրացող հրեշտակը» (Angel Fire East)
  • Ճանապարհորդություն «Յարլ Շաննարա» նավով (The Voyage of the Jerle Shannara)
    • 2000 - «Իլզեի վհուկը» (Ilse Witch)
    • 2001 - «Ժանտախտ» (Antrax)
    • 2002 - «Մորգավր» (Morgawr)
  • Շաննարայի բարձրագույն դրուիդը (High Druid of Shannara)
    • 2003 - «Յարկա Ռուուս» (Jarka Ruus)
    • 2004 - «Թանեքիլ» (Tanequil)
    • 2005 - «Սթրակեն» (Straken)
  • Շաննարայի արարումը (The Genesis of Shannara)
    • 2006 - «Արմագեդոնի երեխաները» (Armageddon's Children)
    • 2007 - «Սիթրայի էլֆերը» (The Elves of Cintra)
    • 2008 - «Մորֆ թափառաշրջիկը» (The Gypsy Morph)
  • Շաննարայի լեգենդները (Legends of Shannara)
    • 2010 - «Մութ ուժեր ծառաները» (Bearers of the Black Staff )
    • 2011 - «Կախարդանքի չափանիշը» (The Measure of the Magic)
  • Շաննարայի մութ ժառանգությունը (The Dark Legacy of Shannara)
    • 2012 - «» (Wards of Faerie)
    • 2013 - «» (Bloodfire Quest)
    • 2013 - «» (Witch Wraith)
  • Շանարայի պաշտպանները (The Defenders of Shannara)
    • 2014 - «Բարձրագույն դրուիդի դաշույնը» (The High Druid's Blade)
    • 2015 - «Մութ երեխան» (The Darkling Child)
    • 2016 - «Կախարդի դուստրը» (The Sorcerer's Daughter)
  • Շաննարայի պալադինները (Paladins of Shannara)
    • 2012 - «» (Allanon's Quest)
    • 2013 - «» (The Weapon Master's Choice)
    • 2013 - «» (The Black Irix)
  • Շաննարա շարքին պատկանող այլ ստեղծագործություններ
    • 1986 - «» (The Guide to Shannara)
    • 1991 - «» (Imaginary Friends)
    • 2001 - «» (The World of Shannara)
    • 2003 - «» (Indomitable)
    • 2013 - «» (Walker and the Shade of Allanon)

Լանդովերի կախարդական թագավորությունը (Magic Kingdom of Landover) խմբագրել

  • 1986 - «Վաճառվում է կախարդական թագավորություն - ՎԱՃԱՌՎԱԾ Է» (Magic Kingdom for Sale — SOLD!)
  • 1987 - «Սև միաեղջյուր» (The Black Unicorn)
  • 1988 - «Կախարդը իշխանության ղեկին» (Wizard at Large)
  • 1994 - «Խորամանկության արկղը» (The Tangle Box)
  • 1995 - «Կախարդական թուրմ» (Witches' Brew)
  • 2009 - «Լանդովերի արքայադուստրը» (A Princess of Landover)

Էկրանավորում խմբագրել

  • 2015 - «Շաննարայի ժամանակագրությունը» (The Shannara Chronicles), հեռուստասերիալ, ըստ Շաննարայի բուն եռագրության[10][11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  3. https://terrybrooks.online/shannara
  4. https://www.comic-con.org/awards/inkpot
  5. Speakman, Shawn (2008). «Terry Brooks' official website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  6. JiveMagazine Interview with Terry Brooks
  7. «Studio plans Shannara film series». BBC News. 2007 թ․ հունիսի 6. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Speakman, Shawn (2008). «Terry Brooks' official biography». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  9. Brooks, Terry. «Why I Write about Elves». tedxtalks.ted.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. The Shannara Chronicles in Internet Movie Database(անգլ.)
  11. «Շաննարայի ժամանակագրությունը» Պաշտոնական կայքէջ(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերենս Դին Բրուքս» հոդվածին։