Թերեզինա (պորտ.՝ Teresina), քաղաք Բրազիլիայում, Պիաուի նահանգի մայրաքաղաքը։ Մտնում է Պիաուի նահանգի հյուսիսկենտրոնական մասի տարածքի մեջ։ Սա հյուսիս-արևելյան նահանգի միակ մայրաքաղաքն է։ Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է Պարնաիբա (պորտ.՝ Parnaíba) և Պոտի (պորտ.՝ Poti) գետերի ջրկիցում, այդ պատճառով երբեմն այն անվանում են «Հյուսիսարևմտյան Միջագետք»։

Քաղաք
Թերեզինա
Teresina
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ԵրկրամասՊիաուի
ՂեկավարFirmino Da Silveira Soares Filho (PSDB)
Հիմնադրված է1852 թ.
Մակերես1 391,981 կմ²
ԲԾՄ101 մետր, 87±1 մետր
Բնակչություն1 391,981 մարդ (2010)
Խտություն584,94 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ55-86-xxxxxxx
Փոստային ինդեքս64000-160
Փոստային դասիչ64000-000
Կոդ2211001
Պաշտոնական կայքteresina.pi.gov.br
Թերեզինա (Բրազիլիա)##
Թերեզինա (Բրազիլիա)
Թերեզինա քաղաքը նահանգի քարտեզի վրա

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 814 230 մարդ, ագլոմերացիայում՝ 996 հազար։ Տարածքը կազմում է 1 391,981 կմ²։ Բնակչության խտությունը՝ 584,94 մարդ/կմ² է։ Թերեզինայի շրջակա տարածքը հաճախ կոչվում է «Կայծակնային դաշտավայր» (պորտ.՝ Chapada do Corisco), քանի որ այս վայրը կայծակների քանակով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Քաղաքը հիմնադրվել է 1852 թվականի օգոստոսի 16-ին նահանգի նահանգապետ Ժոզե Սարավի կողմից(պորտ.՝ José Saraiva):

Աշխարհագրություն խմբագրել

Կլիմա խմբագրել

Թերեզինայի կլիման արևադարձային է, տարեկան տեղումների միջին քանակը 900մմ է։ Դեկտեմբեր-մայիս ամիսներին տեղումների քանակը գերակշռում է։ Թերեզինայում հունվար-մայիս ամիսները ավելի ցուրտ են, իսկ հոկտեմբերը և դեկտեմբերը՝ տաք։ Ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է բարձր խոնավություն։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի Համախառն ազգային արդյունքը 2005 թվականին կազմել է 5 245 724 000 ԱՄՆ դոլար[1]։

Նույն թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 6 650 ԱՄՆ դոլար[2]։

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է[3] ՝

Ընդհանուր բնակչություն
814 230
Գյուղի բնակչություն
46 673
Գյուղի բնակչության տոկոսը, %
5,73
Տղամարդիկ
380 612
Տղամարդկանց թիվը ըստ տոկոսային հարաբերակցությամբ, %
46,75
Կանայք
433 618
Կանանց թիվը ըստ տոկոսային հարաբերակցությամբ, %
53,25
Ընդհանուր բնակչություն, մարդ/կմ²
584,94
Նահանգի բնակչությունը
Նահանգի բնակչությունը ըստ տոկոսային հարաբերակցությամբ
26,11

Ըստ 2016 թվականի տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 844245 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GDP (PDF) (Portuguese). Teresina, Brazil: IBGE. 2005. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. per capita income (PDF) (Portuguese). Teresina, Brazil: IBGE. 2005. ISBN 85-240-3919-1. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Население и валовой внутренний продукт» (պորտուգալերեն). Бразильский институт географии и статистики. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզինա» հոդվածին։