Թեո Հաչքրաֆթ

Թեո Հաչքրաֆթ

Թեո Հաչքրաֆթ (անգլ.՝ Theo Hutchcraft, օգոստոսի 30, 1986(1986-08-30)[1], Ռիչմոնդ, Նորդ Յորքշիր[2]), անգլիացի երաժիշտ, Hurts խմբի վոկալիստ։

Թեո Հաչքրաֆթ
Hurts - Theo Hutchcraft.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 30, 1986(1986-08-30)[1] (35 տարեկան)
Ռիչմոնդ, Նորդ Յորքշիր[2]
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Մանչեսթեր
Ժանրերսինտի-փոփ, փոփ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգերի հեղինակ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործունեություն2002-ներկա
ԼեյբլRCA
ԿապվածHurts
ԿայքՊաշտոնական կայքը

Վաղ կյանքԽմբագրել

Երբ Թեոն 2 տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա և հաստատվել Պերտ քաղաքում։ Եղբոր՝ Ջեքի ծնվելուն պես վերադարձել են Անգլիա։ Երբ արդեն 8 տարեկան էր, հաստատվել է մի քանի հարյուր բնակիչ ունեցող քաղաքում։

Ավարտել է Ռիչմոնդ դպրոցը, այնուհետև սովորել Queen Elizabeth Sixth Form College-ում։

Հաչքրաֆթը սովորել է ինժեներաֆիզիկա ու, իր խոսքերով, եթե չդառնար երաժիշտ, ապա կլիներ գիտնական։

Նրա առաջին գնած երաժշտական ալբոմը եղել է ռեփեր Էմինեմի «The Slim Shady LP» ալբոմը։

2002–2004 թվականների ընթացքում գրել է միայն ալտերնատիվ հիփ-հոփ ոճի երաժշտություն՝ RooFio անվանմամբ։ 2003 թվականին նույնիսկ վաճառել է CD-սկավառակներ «RooFio – The World Of RooFio» 3 ֆունտով։ Նա նաև ունեցել է բավականին լավ դի-ջեյի կարիերա. "Ես 16 տարեկան հասակում հաղթել եմ Բրիտանիայում անցկացվող լավագույն դի-ջեյների փառատոնում և դարձել եմ լավագույն դի-ջեյը այդքան փոքր հասակում, դա ֆանտաստիկ էր, որովհետև այդ մրցույթն անց էր կացվում 18-ից փոքրերի և մեծերի համար, բայց ես մասնակցեցի վստահ լինելով ուժերիս վրա, մեծ պատիվ էր այդ փառատոնում հաղթելը"

DaggersԽմբագրել

19 տարեկանում ծանոթանում է այժմյան Hurts-ի երկրորդ անդամ Ադամ Անդերսոնի հետ։ Միասին կազմում են Բարրի խումբը։ Բայց Dexys Midnight Runners խմբի անդամները նրանց ներքաշում են խոշոր դատավարության մեջ և ստիպված վերանվանում են։ Ակնհայտ է, որ նրանցից մի քանիսը Dexy-ից հետո համալրում են Բարրի խումբը։

HurtsԽմբագրել

Daggers խմբի լուծարումից հետո, Թեոն ու Ադամը որոշում են ստեղծել արդեն նոր դուետ՝ Hurts անվամբ։ 2009 թվականին նրանց ճանաչեց ողջ աշխարհը։ Իրենց առաջին՝ Wonderful Life տեսահոլովակը նկարահանել են ընդամենը 20 ֆունտով։ Դուետն ընդգրկվել է 10 լավագույնների մեջ BBC Sound-ի վարկածով 2010 թվականին։

Այս պահին դուետն ունի երկու ալբոմ՝ Happiness(2010) և (Exile)(2013)

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Սիրելի ֆուտբոլային ակումբն Անգլիական Միդլսբրոն է։
  • Առաջին ունկնդրած համերգն եղել է Green Day-ի ելույթը 11 տարեկան հասակում։
  • Երաժշտական նախապատվություններն են՝ Depeche Mode, The Drums, Լանա Դել Ռեյ։
  • Թեոն ունի ականջօղ ձախ ականջին ու, երբ իրեն հարցրել են, թե ինչու է կրում, պատասխանել է. «Երբ ես փոքր էի, չհասկանալով մասնակցում էի աղանդի արարողություններին, որի անդամները սարսափելի գործողություններ էին կատարում ու բոլորը կրում էին ականջօղ ձախ ականջին, իսկ երկրորդ տարբերակը սա է` ստացել եմ ծննդյանս 21-րդ ամյակին, ո՞ր տարբերակին կցանկանաք հավատալ»։
  • Թեոն գնեց ոսկե շղթա, երբ կնքեց պայմանագիր ձայնագրման ստուդիաներից մեկի հետ, բայց պայմանով, որ եթե ամեն ինչ իր պլաններով չընթանա, վերադարձնի հետ և ստանա իր գումարը
  • Թեոն գրել է «Evelyn» երգի բառերը, երբ պառկած էր հիվանդանոցում, ապակիով վնասել էին դեմքը. "Ես չեմ սիրում հիանդանոցներ, դրա համար էլ մի փոքր վախեցել էի, երբ հայտնվեցի այդտեղ, ինձ օրական 4 անգամ բուժիչ նյութեր էր տալիս մի գեղեցիկ բուժքույր Էվելայն անունով, այդ ժամանակ բաց պալատում էի, այնքան նուրբ աղջիկ էր, որ միանգամից ուղեղումս ցանկություն հայտնվեց երգ նվիրել նրան" Ահա այդպես ծնվեց «Evelyn» երգի միտքը, դա հին, մութ պատմություն է։
  • Ձախ կրծքին ունի ռուսերեն «Счастье» գրառմամբ դաջվածք, որը կարելի է տեսնել «Россия» տեսահոլովակում լրացուցիչ DVD սկավառակում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.