Թեոֆիլ Աբեգա Մ’Բիդա (ֆր.՝ Theophile Abega Mbida, հուլիսի 9, 1954(1954-07-09)[2], Յաունդե, Կամերուն - նոյեմբերի 15, 2012(2012-11-15)[3], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ և քաղաքական գործիչ։

Թեոֆիլ Աբեգա
Քաղաքացիությունը  Կամերուն
Մականուն The Doctor[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1954(1954-07-09)[2]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 15, 2012(2012-11-15)[3] (58 տարեկան)
Մահվան վայր Յաունդե, Կամերուն
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Աբեգան իր պրոֆիսոնալ կարիերան սկսել է 1974 թվականին Կամերունի «Կանոն Յաունդե» ակումբում, որի հետ հաղթել է բազմաթիվ մրցաշարերում։ 1984 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ խաղացել է «Թուլուզ» ակումբի կազմում։ «Թուլուզ» ակումբում Թեոֆիլը անցկացրել է 20 մրցախաղ և խփել՝ 3 գոլ։ Կարիերան ավարտել է Շվեյցարիայի «Վեվեյ Սպորտ» ակումբում, որի կազմում խաղացել է 1985-1987 թվականներին[4]։

Ելույթներ հավաքականի կազմում խմբագրել

Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 51 խաղ և խփել՝ 9 գոլ։ 1982 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի, 1984 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի (եղել է հավաքականի կապիտանը և եզրափակչում խփել է գոլ), 1986 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի և 1984 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից է։ Զամբիայի հավաքականի դարպասապահ Դեյվիդ Չաբալոյի հետ ընդհարվելուց հետո 1986 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթում ավարտել է իր կարիերան[5]։ Ապա մտել է քաղաքականություն՝ դառնալով Յաունդեում վեց արոնդիսմանների քաղաքապետ[5]։

2006 թվականին ներառվել է ԱՖԿ-ի 200 աֆրիկացի ֆուտբոլիստների ցուցակում՝ 50 տարի պաշտոնավարելու համար[6]։

Մահ խմբագրել

Աբեգան մահացել է 2012 թվականի նոյեմբերի 15-ին Յաունդեում սրտի կանգից[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Կամերունի չեմպիոն՝ 1974, 1977, 1979, 1980, 1982
  • Կամերունի գավաթի գավաթակիր՝ 1975—1978, 1983
  • Աֆրիկայի չեմպիոների գավաթի գավաթակիր՝ 1978, 1980
  • ԱՖԿ գավաթի գավաթակիր՝ 1979

Հավաքական խմբագրել

  • Աֆրիկյան ազգերի գավաթի գավաթակիր՝ 1984,
  • 1986 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից;

Անհատական խմբագրել

  • Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ՝ 1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.guardian.co.uk/football/2012/nov/27/cameroon-theophile-abega
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Condoléances à la suite du décès de Théophile Abéga Mbida (Docteur Abéga)
  4. 4,0 4,1 Mark Gleeson (2012 թ․ նոյեմբերի 15). «Former African Footballer of the Year Abega dies aged 58» (անգլերեն). Reuters.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Jonathon Wilson (2012 թ․ նոյեմբերի 27). «Cameroon's Théophile Abega was so intelligent they called him the doctor». The Guardian (անգլերեն). Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Οι 200 κορυφαίοι Αφρικανοί» (հունարեն). Sport24.gr. 2006 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.