Թեոնեստ Բագոսորա (ռուանդ.՝ և ֆր.՝ Théoneste Bagosora, օգոստոսի 16, 1941(1941-08-16), Gisenyi, Արևելյան նահանգ, Ռուանդա-Ուրունդի - սեպտեմբերի 25, 2021(2021-09-25)[1][2], Բամակո, Մալի[3] - 25 սեպտեմբերի, 2021 թ), Ռուանդայի բանակի նախկին գնդապետ, որը Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալի կողմից ցմահ բանտարկության Է դատապարտվել 1994 թվականին ցեղասպանություն սանձազերծելու համար։ Պատկանում է խուտու ցեղին։

Թեոնեստ Բագոսորա
ռուանդ.՝ Théoneste Bagosora
օգոստոսի 16, 1941(1941-08-16) - սեպտեմբերի 25, 2021(2021-09-25)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրGisenyi, Արևելյան նահանգ, Ռուանդա-Ուրունդի
Մահվան վայրԲամակո, Մալի[3]
Քաղաքացիություն Ռուանդա
ԶորատեսակRwandan Defence Forces?
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ռուանդայի քաղաքացիական պատերազմ
Կրթությունacadémie militaire de la Gendarmerie nationale?

Կենսագրություն

խմբագրել

Թեոնեստ Բագոսորան ծնվել է Ռուանդայի Կիսենյի նահանգի Գիչիե համայնքում՝ Ռուանդա-Ուրունդիում (այժմ Արևմտյան Ռուանդա նահանգում)։ 1964 թվականին ավարտել է Կիգալիի ռազմական ուսումնարանը՝ ստանալով երկրորդ աստիճանի լեյտենանտի կոչում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆրանսիայում։

Քանի որ Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Խաբիարիմանի կնոջ հեռավոր ազգականն էր, արագ առաջընթաց էր գրանցում ծառայության մեջ։ Եղել է Կիգալի բարձրագույն սպայական ուսումնարանի հրամանատարի տեղակալը, ավելի ուշ՝ Կանոմբեի ռազմական ճամբարի հրամանատարը։ 1992 թվականի հունիսին նշանակվել է Ռուանդայի պաշտպանության նախարարության ղեկավարներից մեկը։ Չնայած 1993 թվականի սեպտեմբերի 23-ին զինված ուժերի շարքերից իր հեռացմանը, պաշտոնը պահպանել է մինչև 1994 թվականի հուլիսի իր փախուստը, որը պայմանավորված է եղել երկրի գրեթե ողջ տարածքում Ռուանդայի հայրենասիրական ճակատով, որը բաղկացած էր տուտսի ցեղի մարդկանցից։

Թաքնվել է Զաիրի Հանրապետությունում, այնուհետև տեղափոխվել Կամերուն, որտեղ 1997 թվականին ձերբակալվել է ռուանդացի քաղաքական գործիչ Անդրե Նտագերուրայի հետ միասին, որից հետո տարվել է Արուշա։

Ցեղասպանության մեղադրանքներ

խմբագրել

2008 թվականի դեկտեմբերի 18-ին Ռուանդայի միջազգային տրիբունալը Թեոնեստ Բագոսորին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Տրիբունալը պարզել է, որ այն բանից հետո, երբ 1994 թվականի ապրիլի 6-ին ավիավթարում զոհվել է նախագահ Խաբիարիմանան, Բագոսորան լիովին բռնազավթել է երկրի քաղաքական և ռազմական իրադրության վերահսկողությունը, հետևաբար պատասխանատվություն է կրել դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների համար[4]։ Բագոսորան նաև ճանաչվել է «Ինտերհամվե» աշխարհազորի կազմակերպիչ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.swissinfo.ch/spa/ruanda-genocidio_muere-a-los-80-a%C3%B1os-theoneste-bagosora--el--cerebro--del-genocidio-ruand%C3%A9s/46978418
  2. 2,0 2,1 2,2 https://www.lemonde.fr/afrique/article/2021/09/26/rwanda-mort-de-theoneste-bagosora-cerveau-du-genocide-des-tutsis_6096094_3212.html
  3. 3,0 3,1 3,2 Théoneste Bagosora, considéré comme le «cerveau» du génocide au Rwanda, est mort
  4. «Guardian: Обвиняемый в геноциде в Руанде получил пожизненной заключение». Взгляд (газета). 2008 թ․ դեկտեմբերի 19.
  5. «Организатор геноцида в Руанде осужден». Би-би-си. 2008 թ․ դեկտեմբերի 18.

Գրականություն

խմբագրել
  • Багосора, Теонест Покушение на президента Хабьяриману, или Последняя операция тутси по силовому захвату власти в Руанде (пер. с франц. яз. и комм. И. В. Кривушина и Е. С. Кривушиной) // История – поле сражений / Под ред. А. Б. Давидсона. — М., 2015. — С. 459–518.
  • International Criminal Tribunal for Rwanda: BAGOSORA, Théoneste (ICTR-96-7)(անգլ.)(ֆր.)(ռուանդ.)
  • Кривушин И. В. Сто дней во власти безумия: Руандийский геноцид 1994 г. — М.: Издательский дом Высшей школы экономики, 2015. — 528 с.
  • Кривушин И. В. История как оправдание геноцида: прошлое Руанды в интерпретации Теонеста Багосоры // История – поле сражений / Под ред. А. Б. Давидсона. — М., 2015. — С. 382–396.

Արտաքին հղումներ

խմբագրել