Թեոդոր Շվան
Թեոդոր Շվան (գերմ.՝ Theodor Schwann, դեկտեմբերի 7, 1810[1][2][3][…], Սանտյագո[4] - հունվարի 11, 1882[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի կենսաբան, բջջային տեսության ստեղծողը։
Թեոդոր Շվան Theodor Schwann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1810[1][2][3][…] Սանտյագո[4] |
Մահացել է | հունվարի 11, 1882[1][2][3][…] (71 տարեկան) Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ, ֆիզիոլոգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | HU Berlin և Լյեժի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4] և Germania zu Würzburg? |
Ալմա մատեր | Բոննի համալսարան, Լյեժի համալսարան, HU Berlin, JMU և Dreikönigsgymnasium? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ազդվել է | Յոհան Պետեր Մյուլեր |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Schwann |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Բոննի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1833)։ Եղել է Լյովենի (1839 թվականից) և Լիեժի (1848-1880) համալսարանների պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության (1879), Փարիզի (1879) և Բրյուսելի (1841) ԳԱ անդամ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մարսողության ֆիզիոլոգիային, նյարդային համակարգի անատոմիային, հյուսվածաբանությանը։ Մարսողական հյութում հայտնաբերել է պեպսին ֆերմենտը (1836)։ Նկարագրել է ծայրամասային նյարդային թելիկների թաղանթը կազմող բջիջները (շվանյան բջիջներ), որոնք կատարում են հենարանային և սնուցման ֆունկցիա, մասնակցում նյարդային թելիկների վերականգնմաև պրոցեսին։ Համադրելով իր և Մ․ Շվայդենի տվյալները՝ Շվանը հանգեց այն եզրակացության, որ կենդանական և բուսական օրգանիզմները կառուցված են միևնույն բջջային սկզբունքով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de Belgique — BXL: 1868.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 317.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։ |