Թեոդոր Աքսենտովիչ

հայ նկարիչ

Թեոդոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, 1859, մայիսի 13, Բրաշով, Ռումինիա - 1938, օգոստոսի 26, Կրակով, Լեհաստան), ծագումով հայ լեհ նկարիչ։

Թեոդոր Աքսենտովիչ
Teodor Axentowicz, Autoportret z paletą.jpg
Ծնվել էմայիսի 13, 1859(1859-05-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲրաշով, Ռումինիա[4]
Վախճանվել էօգոստոսի 26, 1938(1938-08-26)[3][5] (79 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Poland (1928–1980).svg Լեհաստան
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պաշտոնռեկտոր
Teodor Axentowicz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև սովորել է Լվովի ռեալական գիմնազիայում։ 1878 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Վագներ Շանդորին և Բենչուր Գունլային։ 1882-1893 թթ. ապրել է Փարիզում, արվեստը կատարելագործել ֆրանսիացի նշանավոր նկարիչ Դյուրանի մոտ։ 1888 թվականին մասնակցել է Մարսյան դաշտի ցուցահանդեսին, ընտրվել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ 1893-1895 թթ. ապրել է Լոնդոնում։ 1895 թվականին Կրակովի գեղարվեստի ինստիտուտը նրան հրավիրել է վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, ընտրվել է ռեկտոր։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ[6]։

ԱյլԽմբագրել

2010-ին ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Թեոդոր Աքսենտովիչին նվիրված 100-դրամանոց հուշադրամ, որը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում[7]։

ՊատկերասրահԽմբագրել

ԴիմանկարներԽմբագրել

ԻնքնանկարներԽմբագրել

Լվովի հայկական եկեղեցու որմնանկարներըԽմբագրել

Թեոդոր Աքսենտովիչի անվան հրապարակ (Կրակով)Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Theodor Axentowicz
  2. Theodor Axentowicz — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121329356 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Польский биографический онлайн-словарь (польск.)
  6. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., 1973, էջ 163։
  7. Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը

Արտաքին հղումներԽմբագրել