Թեյլոր Քիննի (անգլ.՝ Taylor Kinney, հուլիսի 15, 1981(1981-07-15), Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել, որն առավել հայտնի է «Չիկագոյի հրշեջները» հեռուստասերիալում խաղացած Քելլի Սեվերայդի դերով։

Թեյլոր Քիննի
անգլ.՝ Taylor Kinney
Ծնվել էհուլիսի 15, 1981(1981-07-15) (42 տարեկան)
ԾննդավայրԼանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան և Lancaster Mennonite School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնորդ, մոդել, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Լեդի Գագա[1]

Կենսագրություն խմբագրել

Թեյլոր Քիննին ծնվել է 1981 թվականի հուլիսի 15-ին, Փենսիլվանիա նահանգի Լանկաստեր քաղաքում։ Երեք եղբայրների՝ Ադամի, Ռայանի (մահացել է 2008 թվականին) և Տրենտի հետ մեծացել է Նեֆֆսվիլում։ Նրանց դաստիարակությամբ զբաղվել է շվեցարա-գերմանական ծագում ունեցող մայրը՝ Պամելա Հեյսլեր Քիննին, որն ատամնաբույժ է եղել։ Նրանց հայրն ունի իռլանդական արմատներ։

2000 թվականին Թեյլորն ավարտել է Լանկաստեր Մեննոնիտի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Արևմտյան Վիրջինիայի համալսարանը։

Հեռուստատեսությունում նորամուտը կայացել է 2006 թվականին՝ «Մոդայի տուն» հեռուստասերիալով։ Հայտնվել է «OK!»[2], «Glamour»[3], «Cosmopolitan»[4], «Vogue»[5] պարբերականներիի էջերին։ 2011 թվականին նկարահանվել է Լեդի Գագայի «Yoü and I» տեսահոլովակում[6]։ 2015 և 2017 թվականներին առաջադրվել է «People’s Choice Awards» մրցանակի` «Հեռուստատեսային լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականից Թեյլորը հանդիպում էր երգչուհի Լեդի Գագայի հետ[7][8]։ 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, դերասանն ամուսնության առաջարկ է արել Գագային, որին երգչուհին դրական է պատասխանել։ 2016 թվականի հուլիսի 20-ին նրանք բաժանվել են[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20160721053953/https://www.eonline.com/news/781180/lady-gaga-and-taylor-kinney-split-after-5-years-together-a-timeline-of-their-romance
  2. What Would Taylor Kinney Grab In The Event of a Real Fire? Find Out Here!
  3. «Taylor Kinney Talks The Other Woman, Chicago Fire, and the Hazards of Hiking With Lady Gaga». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Taylor Kinney
  5. «The American Way: Denim Returns on a Sweeping Scale». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Actor Taylor Kinney heats up 'Chicago Fire'
  7. Lady Gaga goes public with romance
  8. Lady Gaga Says She’s Submissive In Relationship With Taylor Kinney
  9. «Фото Lady Gaga в Instagram • Июл 20 2016 в 4:05 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել