Չինգիզ խան

(Վերահղված է Թեմուչինից)

Չինգիզ խան (մոտ. 1162, Դելյուն-Բոլդոկ, Khamag Mongol - օգոստոսի 18, 1227[3] կամ օգոստոսի 25, 1227[4], Յինչուան, Սի Սյա), ծննդյան անունը՝ Թեմուչին։ Ծնվել է Բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում։ Աշխարհի ամենաերկար գոյատևած, ամենամեծ՝ Մոնղոլական կայսրության հիմնադիրը։ Մոտ 1170 թվականին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը։ 1175–1205 թվականներին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիզ խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ։

Չինգիզ խան
Մոնղոլական կայսրության Մեծ Խան
YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg
Իշխանությունգարուն 1206օգոստոսի 25, 1227
(ավելի քան 20 տարի)
Թագադրումգարուն[1] 1206 թ., Մոնղոլիա
Լրիվ անուն
Cinggis qagan.svg
Չինգիս խան
Մոնղոլական կիրլիցա այբուբեն։ Чингис Хаан
Չինգիզ խագան
Մոնղոլական այբուբեն (աջ)։
Չինգիս խագան
Անունը ծնվելիս։
Temujin,
մոնղ.՝ Тэмүжин Թեմուչին,
Կաղապար:Lang-xng;[2]
ՏիտղոսներԽան, Խագան
Ծնվել է՝մոտ. 1162
ԾննդավայրԴելյուն-Բոլդոկ, Khamag Mongol
Մահացել է՝օգոստոսի 18, 1227[3] կամ օգոստոսի 25, 1227[4]
Վախճանի վայրՅինչուան, Սի Սյա
անհայտ
ԵրկիրFlag of the Mongol Empire.svg Մոնղոլական կայսրություն
Ազգությունմոնղոլ
ՀաջորդողՈւգեդեյ խան
ՏոհմԲորջիգին
զորավար և ցեղի առաջնորդ
ՀայրԵսուգեյ
ՄայրՕելուն[5]
ԵրեխաներՋոչի խան[5], Չաղաթայ[6][7][5], Ուգեդեյ[5], Թոլույ խան[5], Ու Լու Շի[5], Alahaibieji?[5], Թյումելյուն[5], Չեչեյիխեն[5], Yeli'andun?[5], Il-Altun?[5], Huochenbieji?[5], Kölgen?[5], Chawuer? և Shuerche?

ՊատմությունԽմբագրել

1186 թվականին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք։ 1196 թվականին Չինգիզ խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի (ռազմական կոմիսար) տիտղոսը։ 1203 թվականին գրավել է Մոնղոլիայի արևելյան շրջանները։ 1206 թվականին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը։ Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա։ Չինգիզ խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր։ Նրա օրոք հողը դարձել էր պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին՝ նոյոններին։ Նայմաններին նվաճելով՝ ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում՝ իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը։

1207–1211 թվականներին Չինգիզ խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը, 1215 թվականին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը (Պեկին)։ 1220 թվականին հիմնադրել է Կարակորումը (1235 թվականից՝ մայրաքաղաք)։

1218–1223 թվականներին Չինգիզ խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը։ 1220 թվականին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30000-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին։ Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին։ 1223 թվականին Չինգիս խանը գրավել է Ղրիմի Սուրոժ քաղաքը, Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է Մոնղոլիա։

1226 թվականին Չինգիզ խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք Չժունսինայի պարիսպները, սակայն այնտեղ մահացել է։ Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր։ Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև։ Չինգիզ Խանի կյանքին և գործունեությանն է նվիրված Վասիլի Յանի «Չինգիզ խան» վեպը։ Վեպը գրականության բնագավառում 1942 թ. արժանացել է «Ստալինյան» մրցանակի։ Հայերեն լույս է տեսել 1943 թ. Ստեփան Զորյանի թարգմանությամբ։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Աշխարհի Նվաճողի կյանքը"
  2. Central Asiatic Journal (O. Harrassowitz) 5: 239։ 1959 https://books.google.am/books?id=PjjjAAAAMAAJ։ Վերցված է հուլիսի 29, 2011 
  3. 3,0 3,1 3,2 Genghis Khan // Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Кораев Т. К. Чингисхан // Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.)Большая российская энциклопедия, 2004. — Т. 34. — С. 592. — ISBN 978-5-85270-320-0
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Կենսագրական տվյալների չինական բազա
  6. Джагатай (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1839. — Т. 16. — С. 232.
  7. Н. В. Джагатай (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 516.

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել