Թեմոս Կոռնարոս
Թեմոս Կոռնարոս (հուն․՝ Θέμος Κορνάρος, 1906, Sivas[1] - ապրիլի 23, 1970[2], Աթենք, Հունաստան), հույն գրող։
Թեմոս Կոռնարոս հուն․՝ Θέμος Κορνάρος | |
---|---|
Ծնվել է | 1906 |
Ծննդավայր | Sivas[1] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1970[2] |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի համալսարան |
1945 թվականին հրատարակել է բանտում գրած «Իյայդարի համակենտրոնացման ճամբարը» վեպ-ժամանակագրությունը (գրողը, աննշան ընդմիջումներով, 20 տարի անցկացրել է բանտերում, աքսորներում, համակենտրոնացման ճամբարներում)։
Կոռնարոսի «Մեկ սերնդի պատմություն» (1939) վեպը հանրագումարային է։ ԽՍՀՄ և մի շարք սոցիալիստական երկրներ այցելելուց (1959 թվական) հետո նոր մարդու և նոր կյանքի հաստատման պաթոսով են տոգորված Կոռնարոսի ելույթները «Ավգի» թերթում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 BiblioNet
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124550797 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 603)։ |