Թել Ավիվի ֆիլմադարան
Թել Ավիվի ֆիլմադարան (նաև կոչվում է Դորոն կինոկենտրոն[1], եբրայերեն՝ סינמטק תל אביב), ֆիլմարան, ֆիլմերի հավաքածու և արխիվ Թել Ավիվում։ Հաստատությունը բացվել է 1973 թվականի մայիսի 12-ին։
Տեսակ | cinematheque? և կինոթատրոն |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թել Ավիվ |
Հասցե | 4 haarba'a street և 2 Sprinzak Street, Tel Aviv 61203 |
Հիմնադրված է | մայիսի 12, 1973 |
Հիմնադիր | Eliyahu Speiser? |
Ճարտարապետ | Սալո Հերշման |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
ՆկարագրությունԽմբագրել
Հաարբաա 2 հասցեում գտնվող ֆիլմադարանն ունի ֆիլմերի ցուցադրման հինգ դահլիճ։ Ֆիլմադարանի ծրագրերում ընդգրկված են իսրայելական և օտարերկրյա ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվում են մասնավոր ցուցադրություններ, ձեռնարկությանն աջակցելու նպատակով։ Երբեմն ցուցադրվում են իսրայելական նոր ֆիլմերը։
Ֆիլմադարանում կազմակերպված կինոփառատոների շարքում են TLVFest, «Doc Aviv» վավերագրական ֆիլմերի փառատոնը, «Ֆրանսիական կինոյի պահեր», Ավստրալիայի կինոփառատոն և այլն։ Փառատոներին աջակցում են այնպիսի հաստատություններ, ինչպիսին է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը։ Ֆիլմադարանում կազմակերպվում են իսրայելցի նկարիչների լուսանկարների ցուցահանդեսներ։ Կենտրոնը հրատարակում է «Cinematheque» ֆիլմային ամսագիրը։
Ֆիլմադարանի ներկայիս շենքը նախագծել է իսրայելցի ճարտարապետ Սալո Հերշմանը։ Շենքը բացվել է 1989 թվականին։
2018 թվականին Վիքիպեդիայի ԳԼԱՄ համաժողովը կազմակերպվել է Թել Ավիվի ֆիլմադարանում։
Իսրայելի կինոյի կենտրոնԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերին ֆիլմադարանին կից բացվեց «Իսրայելյան կինոկենտրոնը»։ Նոր թևը երեք անգամ ավելի մեծ է նախկին տարածքից և ներառում է երեք նոր թատրոններ, գրասենյակներ, գրադարան և ռեստորան։ Ինչպես բնօրինակ շենքը, նոր թևը նույնպես նախագծել է Սալո Հերշմանը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «סינמטק תל אביב – הבית של הקולנוע» (he-IL)։ Վերցված է 2018-12-28
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (Եբրայերեն)
- The Israeli Cinema Center