Թելատու բույսեր, բնական կամ մանվածքային թել ստանալու նպատակով մշակվող տեխնիկական բույսեր։ Պատկանում են տարբեր բուսաբանական ընտանիքների, ցեղերի և տեսակների։

Բամբակի բերքահավաք Արարատյան դաշտում (1930-40-ականներ)

Թելը առաջանում է՝ սերմի վրա (բամբակենի), ցողունի կեղևում՝ լուբային թելատուներ (թելատու կտավատ, կանեփ, կենաֆ, կորքոր, կանատնիկ, քենդիր և այլն), տերևներում (սիսավյան կանեփ, արմավաշուշան, նորզելանդական կտավատ, թելատու բանան ևն), պտուղներում։ Թելատու բույսեր աճում են բարեխառն, արևադարձային, մերձարևադարձային գոտիներում և դրանց հարակից շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 162