Թելամոն
Հունական դիցաբանության մեջ Թելամոնը (/ˈtɛləmən/ , հին հունարեն Τελαμών) Էգինա կղզու թագավոր Էակոսի և Էնդիիսի՝ լեռնային հավերժահարսի որդին էր: Պելիասի ավագ եղբայրը՝ Թելեմոնը Յասոնի հետ նավարկել է, որպես նրա արգոնավորդներից մեկը և ներկա է եղել Կալիդոնյան վարազի որսին: Իլիականում նա հույն հերոսների՝ Այաքսի և Թյուսերի հայրն էր, տարբեր մայրերից:Որոշ աղբյուրներ նշում են նաև նրա երրորդ որդուն՝ Թրեմբելուսին [1][2] : Նա և Պելիասը նաև Հերկուլեսի մտերիմ ընկերներն էին, օգնել էին նրան ամազոնուհիների դեմ կատարած արշավներում և Տրոյայի վրա հարձակման մեջ:
Թելամոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | Արգոնավորդներ և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է |
Սեռ | արական |
Ծննդավայր | Էգինա |
Անդամակցություն | Արգոնավորդներ |
Հայր | Էակոս և Actaeus? |
Մայր | Endeïs? և Glauce? |
Ամուսին | Eeriboea? |
Կողակից | Հեսիոնե (օվկիանուհի) և Theanira? |
Զավակներ | Teucer?, Trambelus? և Ajax the Great? |
Telamon Վիքիպահեստում |
ֆերեսիդես Լերեսոցու կողմից ավելի վաղ կատարած արձանագրությունում՝ Թելամոն և Պելիասը եղբայրներ չէին, այլ ընկերներ էին: Սա կհամապատասխանի այն բանի հետ, որ Պելիասը մեկ այլ հերոսի՝ Աքիլլեսի հայրն էր (Հոմերոսի կողմից անվանվել էր Պելիդես՝ Պելիասի որդի): Ըստ այս արձանագրության, Թելեմոնը Ակտեուսի և Գլոսիի որդին էր, վերջինս Սայքրիուսի՝ Սալամինի արքայի դուստրն էր, և Թելեմոնը ամուսնացավ Պերիբեայի՝ Մեգարայի Ալկատուս արքայի դստեր հետ [3] :
Բովանդակություն
ԿյանքԽմբագրել
Իրենց խորթ եղբայր Ֆոկուսին սպանելուց հետո, Թելամոնն և Պելիասը փախչում են Էգինա: Նրանք գնում են Սալամին, որտեղ Սայքրիուսը ողջունում է Թելամոնին և ընկերակցում է նրան: Թելամոնն ամուսնանում է Սայքրիուսի դտեր Պերիբեայի հետ, ով ծննունդ տվեց Այաքսին, իսկ որոշ ժամանակ անց, Սայքրիուսն իր թագավորությունը տալիս է Թելամոնին: Առասպելի այլ տարբերակներում Սայքրիուսի աղջկան անվանում էին Գլոսի, և Պերիբեան Թելամոնի երկրորդ կինն է, և Ալկատուսի դուստրը:
Թելամոնը նաև ի հայտ է գալիս Հերակլեսի Տրոյայի թալանի երկու տարբերակներում էլ, որը ղեկավարում էր արքա Լաոմեդոնը (կամ Տրովսը այլընտարանքային տարբերակներում) : Նախքան Տրոյական պատերազմը, Պոսեյդոնը ուղարկում է ծովային հրեշին հարձակվելու Տրոյայի վրա:
Արքա Տրովսի տարբերակում, Հերակլեսը (Թելամոնի և Էկլիզի հետ) համաձայնվում է սպանել հրեշին, եթե Թրոսը տա իրեն այն ձիերն,որն ինքը ստացել էր Զևսից, որպես Զևսի կողմից Տրովսի որդու՝ Գանիմեդեսի, առևանգման փոխհատուցում: Տրովսը համաձայնվում է, Հերակլեսը հասնում է հաջողության և Թելամոնը ամուսնանում է Հեսիոնեիէ Տրովսի դստեր հետ, ով ծնունդ է տալիս Թյուսերին:
Արքա Լաոմեդոնի տարբերակում, Լաոմեդոն ծրագրում է զոհաբերել իր դստերը Պոսեյդոնին՝ հուսալով հանդարտեցնել նրան: Հերակլեսը փրկում է նրան վերջին րոպեին և սպանում և՛ հրեշին, և՛ Լաոմեդոնին, և՛ Լաոմեդոնի որդիներին, բացառությամբ Գանիմեդի, ով Օլիպոս լեռան վրա էր և Պրիամոսը, ով փրկեց իր սեփական կյանքը՝ տալով Հերակլեսին ոսկե քողն, որը պատրաստել էր Հեսիոնեն: Թելամոնը վերցնումէ Հեսիոնեին, որպես պատերազմական մրցանակ և ամուսնանում է նրա հետ , և նա ծնունդ է տալիս Թովկրին: Երբ Այաքսը հետո ինքնասպանություն է գործում Տրոյայում, Թելամոնը վտարում է Թովկրին Սալամիսից, քանի որ նա չէր կարողացել բերել իր եղբորը տուն:
Ապոլլոդորոսի գրադարանում, Թելամոնին գրեթե սպանվումէ Տրոյայի պաշարման ժամանակ: Թելամոնն առաջինն էր, ով ներխուժում է Տրոյական պատի միջով, որը զայրացրեց Հերակլեսին, քանի որ ցանկանում էր այդ փառքն ինքն իր համար: Հերկուլեսը պատրաստվում էր հարվածնել նրան իր սրով, երբ Թելամոնը սկսում է մոտակա քարերից արագ պատրաստել զոհասեղան Հերակլեսի պատվին: Հերակլեսն այնքան գոհ էր, որ Տրոյան թալանելուց հետո նա Հեսիոնեին կնության է տալիս Թելամոնին: Հեսիոնեն պահանջում է, որ ինքը կարողանա իր հետ բերել իր եղբորը՝ Պոդարսեսին: Հերկակլեսը թույլ չի տալիս, մինչև որ Հեսիոնեն չգնի Պոդարսեսին որպես ստրուկ: Հեսիոնեն իր եղբոր համար վճարում է քողով: Պոդարսեսի անունը հետագայում փոխվում է Պրիամոսի, որն ըստ հույն հեղինակ Ապոլլոդորոսի փոխ է առնված հունարեն «գնել» արտահայտությունից:
«Թելամոն»Խմբագրել
«Թելամոն»(նաև «Թելամոնի երգը») հնագույն հունական երգ է, (մ.թ.ա. 5-րդ դար) որն միայն հայտանբերվել է այդ անունով որոշ հնագույն հունական պիեսներում և ավելի ուշ սքոլիաներում և լուսաբանություններում [4] : Այն համարվում է պատերազմական երգ՝ Թելամոնի որդի Այաքսի մասին, չնայած որոշ այլ լուսաբանություններում համարում էին, որ այն տխուր երգ է հենց Թելամոնի մասին [5][6][7] : Այն սկսվում է «Թելամոնի որդին՝ ռազմատենչ Այաքսը: Ասում են, որ դուք ամենախիզախն եք հույներից Աքիլլեսից հետո» [8] :
Ճարտարապետության մեջԽմբագրել
Ճարտարապետության մեջ թլամոնները հսկայական տղամարդկանց քանդակներ են, որոնք օգտագործվում են որպես սյուներ [9]: Սրանք նաև անվանվում են ատլաս, ատլանտներ կամ ատլանտիդ, որոնէ կարիատիդների արական տարբերակներն են:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Parthenius, Love Romances, 26
- ↑ Tzetzes on Lycophron, 467
- ↑ Bibliotheca iii. 12. 6
- ↑ Especially Aristophanes, Lysistrata, line 1236-1238.
- ↑ E.g. Anton Powell, Stephen Hodkinson, The Shadow of Sparta, Routledge, 1994, p. 39-40; and most annotated editions of Lysistrata (such as Jeffrey Henderson, Three Plays by Aristophanes, Routledge, 1996, p. 220).
- ↑ According to Eustathius of Thessalonica (commentaries on Iliad, Roman Edition, vol. 2, p. 285), the song took this name from its first line, "Son of Telamon".
- ↑ According to Erasmus (Adagia, 3, 4, 10: "Canere de Telamone"), the Telamon would have been a plaintive song about the father mourning his son.
- ↑ English translation of the Telamon quoted from A Select Collection of English Songs, vol. I, 1783, "A Historical Essay on the Origin and Progress of National Song", subpage x
- ↑ Hersey, George, The Lost Meaning of Classical Architecture, MIT Press, Cambridge, MA, 1998 pp. 125, 126
ԱղբյուրներԽմբագրել
- Bibliotheca (Pseudo-Apollodorus) I, viii, 2 and ix 16; II, vi, 4; III, xii,6-7.
- Apollonius Rhodius. Argonautica I, 90-94.
- Ovid. Metamorphoses, VIII, 309.