Թեզիում փռված

բույսերի տեսակ
Թեզիում փռված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Սանտալածաղկավորներ (Santalales)
Ընտանիք Սանտալազգիներ (Santalaceae)
Ցեղ Թեզիում (Thesium)
Տեսակ Թեզիում փռված (T. procumbens)
Միջազգային անվանում
Thesium procumbens

Թեզիում փռված (լատին․՝ Thesium procumbens), սանտալազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փռված ճյուղավորված ցողուններով, առանց թխակապույտ փառի բազմամյա խոտաբույս է։ Տերևները բարակ են և գծային։ Ծաղկաբույլը բարակ եզրային ճյուղիկներով պարզ ողկույզ է։ Ծաղիկները համարյա նստադիր են և մանր։ Ծաղկապատը սպիտակավուն է և լայն բաժականման[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Սևանի լեռնանցք և Մարգահովիտ գյուղի շրջակայք)։ Տեսակը աճում է նաև Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայի վրա, Դաղստանում, Կենտրոնական Հարավային Կովկասում, Արցախում և Զուվանդում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2100 մ բարձրությունների վրա, ենթալպյան մարգագետիններում և անտառների եզրերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի պահպանման գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.