«Թափանցիկ գեղեցկություն» (անգլ.՝ Collateral Beauty), ռեժիսոր Դեյվիդ Ֆրենկել - ի ամերիկյան դրամա[5]։ Նկահանանվել է 2016 թվականին։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[6]։

Թափանցիկ գեղեցկություն
անգլ.՝ Collateral Beauty
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվականդեկտեմբերի 15, 2016, դեկտեմբերի 16, 2016, հունվարի 19, 2017[1] և դեկտեմբերի 22, 2016[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ֆրենքել[3][4]
ՊրոդյուսերԱլլան Լոեբ և Մայքլ Շուգար
Սցենարի հեղինակԱլլան Լոեբ
ԴերակատարներՈւիլ Սմիթ, Քեյթ Ուինսլեթ, Քիրա Նայթլի, Հելեն Միրեն, Էդվարդ Նորթոն, Մայքլ Պենյա, Նաոմի Հարիս, Ջեյքոբ Լաթիմոր, Էնն Դաուդ, Քայլի Ռոջերս, Նատալի Գոլդ, Մերի Բեթ Փեյլ և Էնրիկե Մուրսիանո
ՕպերատորՄարիզա Ալբերտի
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նյու-Յորքյան գովազդային գործակալության կորպորատիվի ժամանակ ձեռնարկության գլուխ Հովարդ Ինլեթն արտասանում է մոտիվացնող խոսք։ Երեք տարի անց Հովարդը դժբախտանում է. մահանում է դուստրը, և բաժանվում է կնոջից։ Դստեր մահը Հովարդի համար լուրջ հոգեբանական տրավմա էր։ Աշխատանքի փոխարեն Հովարդը մի քանի օր շարունակ կառուցում էր կոնստրուկցիաներ և հետո քանդում դրանք։ Հովարդի գործընկեր Ուիթ Յարդսհեմն իր աշխատակիցներին պատմում է նրանց լավ հնարավորություն ունենալու՝ վաճառելու գործակալության մասին, քանի որ նրանք մի շարք հաճախորդներ են կորցնում Հովարդի անգործության պատճառով, որովհետև նրանք սովորել էին աշխատել Հովարդի հետ։ Ուիթն ամեն կերպ փորձում է խոսել Հովարդի հետ, բայց չի կարողանում։

Ուիթը վարձում է մասնավոր խուզարկու Սալի Փրայսին, որը բացահայտում է նրա դավաճանությունը, արդյունքում՝ Ուիթի կինը բաժանվում է նրանից։ Ուիթը և իր երկու աշխատակիցներ Սայմոնը և Քլերը հուսով են, որ խուզարկուն կգտնի ինչ-որ մի քայլ, որը կապացուցի Հովարդի անգործունակությունը և թույլ կտա նրանց հանգիստ վաճառել գործակալությունը։ Հետևելով Հովարդին՝ Փրայսը ոչ մի արտասովոր պահվածք չի նկատում, բայց նկատում է, որ Հովարդը երեք նամակ է գցում փոստային արկղ և անօրինական կերպով վերցնում այդ նամակները։ Պարզվում է՝ Հովարդը նամակներ է գրել ոչ թե իրական մարդկանց, այլ երեք հասկացությունների․ սեր, ժամանակ և մահ։

Մի անգամ, երբ Ուիթը անցնում էր աշխատանքի թեկնածուների կողքով, լսում է մի նշանաբան իրենց գործակալության համար, որը նրան շատ է դուր գալիս։ Բայց նշանաբանը հնչեցնելուց հետո աղջիկն անմիջապես հեռանում է։ Ուիթը հետևում է նրան և հայտնվում է մի փոքրիկ տարածքում, որտեղ երեք դերասաններ ներկայացման փորձ էին անում, և ծանոթանում է նրա հետ։ Աղջիկը՝ Էմին, տղան՝ Րաֆֆին, և ծեր կինը՝ Բրիջիթը, երազում էին ներկայացնել մի պիես, որի համար չունեին միջոց։ Ուիթը, Սայմոնը և Քլերը առաջարկում են դերասաններից յուրաքանչյուրին 20 հազար դոլար, որի դիմաց նրանք պետք է կատարեին Սիրո, Ժամանակի և Մահվան դերերը, խոսեին Հովարդի հետ՝ իր գրած նամակների մասին։

Առաջինը Հովարդին է մոտենում Բրիջիթը, որը ներկայացավ որպես Մահ։ Այդ պահին նրանց կողքով իր թոռնիկի հետ անցնում է Սալի Փրայսը և ձևացնում են, որ լսում են միայն Հովարդին և չեն հասկանում՝ ում հետ է նա զրուցում։ Րաֆֆին՝ Ժամանակի տեսքով, գրասենյակում հանդիպում է Հովարդին, իսկ Քլերը մտնում է սենյակ և ձևացնում, որ Հովարդը սենյակում մենակ է։ Վերջինս սկսում է մտածել իր հոգեկան վիճակի մասին։ Էմիի՝ Սիրո հետ հանդիպումը ավելի է խորացնում Հովարդի կասկածները։ Բայց դա քիչ էր գործակալության վաճառքի իրականացման համար։ Դրանից հետո Ուիթը, Սայմոնը և Քլերն առաջարկում են դերասաններին ևս մեկ անգամ հանդիպել Հովարդի հետ, բայց այս անգամ այդ ամենը պետք է նկարահանվեր և դերասաններին հեռացնեին տեսանյութից։ Էմին չի համաձայնվում և հեռանում է։

Ֆիլմի ընթացքում պարզ է դառնում, որ Ուիթը, Սայմոնը և Քլերը նույնպես խնդիրներ ունեն։ Ուիթի դուստրը չի ներում նրան, քանի որ նա դավաճանել է մորը։ Քլերը ամբողջովին նվիրվել է աշխատանքին և կարիերային, որ ժամանակ չի գտել ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու համար։ Իսկ Սայմոնը մահացու հիվանդ է, բայց դրա մասին գիտի միայն Բրիջիթը։

Հովարդը, սկսելով հասկանալ իր հոգեկան վիճակը, որոշում է մասնակցել Մեդելինի հավաքներին, որը կատարում էր ծնողահավաքներ, որոնք ծանր հիվանդությունների պատճառով կորցրել են իրենց երեխաներին։ Հովարդը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել ինքն իրեն, որպեսզի արտասանի իր աղջկա և հիվանդության անունը։ Մեդելինը նույնպես պատմում է՝ դեռևս սիրում է իր ամուսնուն՝ չնայած նրանց բաժանվելուն, իսկ ամուսինն իր հերթին նախկին կնոջը բացիկ էր ուղարկել՝ «Եթե մենք նորից անծանոթներ լինեինք» գրությամբ։

Ուիթը գտնում է Էմիին և աղջիկը համաձայնում է օգնել միայն այն պայմանով, որ Ուիթը ամեն կերպ կփորձի մտերմանալ իր դստեր հետ։ Կրկնակի հանդիպումը Մահվան, Ժամանակի և Սիրո հետ Հովարդի մոտ ագրեսիա է առաջացնում, նա սկսում է գոռալ դերասանների վրա։ Հավաքի ժամանակ Հովարդին են ցույց տալիս այդ հոլովակները, որտեղ նա կռվում է դատարկության հետ։ Հովարդը հիասթափվում է իր աշխատակիցների արարքներից, բայց ստորագրում է կազմակերպության վաճառքի փաստաթղթերը։

Հովարդը որոշում է Սուրբծննդյան տոներին այցելել Մեդելինին և նկատում է, որ նա լաց է եղել։ Մեդելինը պատմում է, որ նայել է այն հոլովակները, որտեղ իր ամուսինը խաղում էր դստեր հետ։ Մեդելինը նորից է հարցնում՝ ինչպես էին անվանում իր դստերը և ինչ հիվանդության պատճառով է նա մահացել, բայց Հովարդը նախկինի պես չէր կարողանում խոսել այդ մասին։ Մեդելինը Հովարդին է տալիս ամուսնու ուղարկած բացիկը՝ «Եթե մենք նորից անծանոթներ լինեինք» գրությամբ, և միացնում է հոլովակը։ Պարզվում է՝ հենց Հովարդն է կնոջ նախկին ամուսինը։ Հաղթահարելով ցավը՝ Հովարդին հաջողվում է ասել աղջկա անունը և մահվան պատճառը, որից հետո նրանք դառնում են այն հին և սիրող զույգը։

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Ուիլ Սմիթ Հովարդ Ինլեթ
Էդվարդ Նորթոն Ուիթ Յարդսհեմ
Կիրա Նայթլի Էմի Մուր/«Սեր»
Մայքլ Պենյա Սայմոն Սքոթ
Նաոմի Հարիս Մեդելին
Ջեյկոբ Լեթիմոր Րաֆֆի/«Ժամանակ»
Քեյթ Ուինսլեթ Քլեր Ուիլսոն
Հելեն Միրեն Բրիջիթ/«Մահ»
Էնրիկե Մուրսիանո Սթեն
Քայլի Ռոջերս Էլիսոն Յարդսհեմ
Էնն Դաուդ Սալի Փրայս
Մերի Բեթ Փեյլ Ուիթի մայրը

Երաժշտություն խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Introducing Howard Inlet»  Theodore Shapiro 1:05
2. «The Dream and the Letters»  Theodore Shapiro 2:36
3. «Oncoming Traffic»  Theodore Shapiro 0:33
4. «Whit Follows Amy»  Theodore Shapiro 1:35
5. «Death Visits Howard»  Theodore Shapiro 1:02
6. «Whit's Plan»  Theodore Shapiro 2:46
7. «Grief Group»  Theodore Shapiro 2:20
8. «Time Visit #1»  Theodore Shapiro 1:40
9. «The War Is Over»  Theodore Shapiro 1:20
10. «Love Visit #1»  Theodore Shapiro 1:05
11. «Like Being in the Movies»  Theodore Shapiro 1:10
12. «Collateral Beauty»  Theodore Shapiro 2:47
13. «Whit and Amynew valueTime Visit #2»  Theodore Shapiro 3:05
14. «Death Rides the F Train»  Theodore Shapiro 1:57
15. «Love Visit #2»  Theodore Shapiro 1:23
16. «Boardroom»  Theodore Shapiro 4:54
17. «Leaving the Boardroom»  Theodore Shapiro 1:01
18. «Blink of an Eye»  Theodore Shapiro 2:11
19. «They Go Through You»  Theodore Shapiro 1:20
20. «Simon Pays Brigitte»  Theodore Shapiro 0:55
21. «Olivia»  Theodore Shapiro 5:43
22. «The Bridge»  Theodore Shapiro 2:10
23. «Let's Hurt Tonight (Collateral Beauty Mix)»  OneRepublic 3:22

Բոնուս-թրեքեր խմբագրել

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Way Down We Go»  Kaleo 3:41
2. «Looking Too Closely»  Fink 5:11
3. «World of Love»  Sharon Jones, The Dap-Kings 3:19

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների բացասական արձագանքներին[7][8][9][10][11]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը ստացել է միայն 14 % դրական գնահատական՝ 163 քվեարկումից, «Metacritic» կայքում՝ 100 բալից՝ 23 բալ՝ 40 քվեարկումից։ Դերասանական կազմը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին՝ «էկրանի վատագույն դուետ» կատեգորիայում՝ «Ինչ-որ մի ժամանակ հարգված դերասանների խումբ» ձևակերպմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել