Թաց մարգագետին (նկար)
«Թաց մարգագետին» (ռուս.՝ Мокрый луг), ռուս նկարիչ, բնանկարի վարպետ վաղամեռիկ Ֆեոդոր Վասիլևի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1872 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 70 × 114 սմ[1][2]։ «Թաց մարգագետին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։ Գույքագրման համար՝ 905:
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆեոդոր Վասիլև |
տարի | 1872 |
բարձրություն | 70 սանտիմետր |
լայնություն | 114 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
ՆկարագիրԽմբագրել
«Թաց մարգագետին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է եղանակի փոփոխության պահը, երբ հեռվից գալիս են ամպերը, սակայն ձախ հատվածում արդեն երկինքը բացվում է։ Առաջին պլանում Ֆեոդոր Վասիլևը պատկերել է անձրևից թրջված մարգագետին։ Հետին պլանում մի քանի ծառեր են պատկերված։ Նկարում պատկերված թարմությունը և բնականությունը հեղինակը ստացել է կանաչ գույնի բազմաթիվ գուներանգներ օգտագործելով[3]։
ՊատմությունԽմբագրել
1871 թվականի հուլիսին Ֆեոդոր Վասիլևն այցելում է Ղրիմ՝ հույս ունենալով, որ այնտեղ կապաքինվի իր հիվանդությունից։ Հենց Ղրիմում էլ հեղինակը ստեղծում է այս աշխատանքը. կտավում ներկայացված լանդշաֆտն իրական է։ Հեղինակը կտավն ավարտին է հասցնում 1872 թվականին։ Նույն թվականին «Թաց մարգագետին» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացնում Նկարիչների խրախուսման հասարակությունում և երկրորդ մրցանակն է ստանում լանդշաֆտային գեղանկարչությունից[1][4][5]. առաջին մրցանակը ստանում է Իվան Շիշկինը «Սոճու անտառ։ Կայմափայտի անտառը Վյատսկի մարզում»[6][7][8] նկարի համար։
Իվան Կրամսկոյին ուղղված նամակում Վասիլևը հայտնել է, որ իր այս աշխատանքը գնել է ցանկացել մեծ իշխան Նիկոլայ Կոնստանտինովիչը, սակայն Պավել Տրետյակովն ավելի շուտ է գնել այս ստեղծագործությունը՝ նախքան ցուցահանդեսի մեկնարկը[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 102. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Васильев Федор Александрович — Мокрый луг, 1872» (HTML)։ Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Ф. А. Васильев (1850—1873) — Мокрый луг» (HTML)։ nearyou.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ В. Скляренко։ «Жизнь и творчество Федора Васильева, часть 3» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ Юрий Дюженко։ «Творчество художника Федора Васильева, часть 9» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ Е. А. Матвеева Федор Васильев. — Москва: Белый город, 2009. — 48 с. — ISBN 978-5-7793-1264-6
- ↑ В. И. Порудоминский։ «Крамской, часть 17 — Федор Васильев» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Ф. А. Васильев (1850—1873) — Мокрый луг» (HTML)։ nearyou.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Ф. А. Васильев, Мокрый луг, 1872» (HTML)։ school-collection.edu.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
Արտաքին հղումներԽմբագրել
- Wet Meadow, 1872, Fyodor Vasilyev, Google Art Project, www.googleartproject.com
- Художник Фёдор Васильев и его пейзаж «Мокрый луг», Радиостанция «Эхо Москвы», www.echo.msk.ru
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թաց մարգագետին (նկար) կատեգորիայում։ |