«Թարմ քամի։ Վոլգա», «Զով քամի։ Վոլգա» (ռուս.՝ Свежий ветер. Волга), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (1860-1900) բնանկարը, որը նկարիչն ավարտել է 1895 թվականին։ Բնանկարը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվենտար համար` 1488), չափերը` 72 × 123 սմ[1]։ Լևիտանի ստեղծագործությունների հետազոտողները ենթադրում են, որ բնանկարի ստեղծման գաղափարը ծագել է 1890 թվականին՝ Վոլգա կատարած ուղևորության ընթացքում[2][3]։

Թարմ քամի։ Վոլգա
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1885
բարձրություն72 սանտիմետր
լայնություն123 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Fresh Wind. Volga Վիքիպահեստում

Կտավի վրա Լևիտանն աշխատել է մի քանի տարի։ Առաջին տարբերակը թվագրվում է 1891 թվական, իսկ վերջնական տարբերակը պատրաստ էր 1895 թվականին։ 1896 թվականին կտավը ցուցադրվել է Պետերբուրգում բացված շրջիկ («պերեդվիժնիկների») գեղարվեստական ցուցահանդեսային ընկերության 24-րդ ցուցահանդեսում, նույն տարում էլ կտավը հեղինակից ձեռք է բերվել արվեստի հովանավոր և կոլեկցիոներ Միխայիլ Մորոզովի կողմից։ 1910 թվականին Մորոզովի կտակով կտավը փոխանցվում է Տրետյակովյան պատկերասրահին[1]։

«Թարմ քամի։ Վոլգա» կտավը դասվում է Լևիտանի 1895-1987 թվականների «կենսահաստատ, աշխույժ ստեղծագործությունների» շարքին, որտեղ ընդգրկված են նաև «Մարտ» (1895), «Ոսկե աշուն» (1895), «Գարուն։ Մեծ ջուր» (1897) և այլ գործերը[4][5]։ Արվեստագետ Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը գրել է, որ այս կտավը փոխանցում է «կյանքի տոնական նկարը», այն «լեցուն է կյանքով, նրա զվարթ և ուժեղ շնչով, ռիթմով, որն արտահայտում է այդ զով քամին ջրային տարածքում»[6]։ Արվեստագետ Ֆաինա Մալցևայի կարծիքով Լևիտանին հաջողվել է ընտրել «մի թեմա, որտեղ բացահայտել է վոլգյան բնապատկերի հզոր գեղեցկությունը, իր ողջ շքեղ փայլի մեջ»[7]։

Պատմություն

խմբագրել

1887 թվականից մինչև 1890 թվականը Իսահակ Լևիտանը չորս տարի անընդմեջ մեկնել է Վոլգա[8]. Նկարչի առաջին տպավորությունը ռուսական մեծ գետից, հիասթափությունն էր։ 1887 թվականին նա գրել է Անտոն Չեխովին. «Ես Վոլգայից սպասում էի ուժեղ գեղարվեստական տպավորություններ, փոխարենն այն այնքան մռայլ և տխուր էր, որ սիրտս սկսեց մղկտալ, և միտք հղացավ` արդյոք ետ չվերադառնալ»[9]։ Այնուամենայնիվ հետագայում իրավիճակը փոխվեց, «Վոլգան «հաղթեց» Լևիտանին, և Լևիտանը «տիրեց» Վոլգային»[10]։ Վոլգյան ճամփորդությունների տպավորության տակ նրա կողմից ստեղծվեցին այնպիսի հայտնի բնանկարներ, ինչպիսիք են «Երեկոն Վոլգայի վրա» (1888), «Երեկո։ Ոսկե Պլյոս» (1889), «Անձրևից հետո։ Պլյոս» (1889) և այլն[9]։

 
Թարմ քամի։ Վոլգա (էտյուդ, փայտ, յուղաներկ, 9 × 16 սմ, 1890, մասնավոր հավաքածու)

1890 թվականին Լևիտանը Վոլգայում անցկացրեց ամառը և աշունը,։ Այդ ընթացքում եղավ Պլյոսում, Յուրևցում և Կինեշմայում, նրան ուղեկցում էր նկարչուհի Սոֆյա Կուվշիննիկովան[11][12]։ Լևիտանի ստեղծագործության հետազոտողները ենթադրում են, որ «Թարմ քամի։ Վոլգա» կտավի ստեղծման գաղափարը նկարչի մոտ ծնվել է այդ ուղևորության ընթացքում, երբ նա գտնվում էր Պլյոսում[2][3] (այլ տվյալներով, Պլյոսից Ռիբինսկ ուղևորության ընթացքում[13]): Մասնավորապես, նա 1890 թվագրմամբ փայտի վրա յուղաներկով փոքրիկ էտյուդ է պատրաստում ապագա նկարի վերաբերյալ[2][7]։

Հավանաբար, «Թարմ քամի։ Վոլգա» կտավի առաջին տարբերակը նկարվել է 1891 թվականին, դա հաստատվում է նկարչի ստորագրության տակ նշված կիսաջնջված «91» թվականով, որը հետագայում փոխարինվել է «95»-ով[1][2]։ Այն փաստը, որ Լևիտանը կտավի վրա աշխատել է մի քանի տարի, վկայում է գեղանկարի բնույթը, բնօրինակի ներկի շերտի վրա բազմակի գունանշումները[1]։

 
Լևիտանի ստորգարությունը «Թարմ քամի։ Վոլգա» նկարի վրա («91» տարեթիվը ջնջվել փոխարիվել է «95»-ով)

Նկարը ավարտվել է 1895 թվականին, Լևիտանի ինը այլ ստեղծագործությունների հետ միասին, որոնցից են «Մարտը», «Ոսկե աշունը», «Մթնշաղը», «Ձարխոտը թավուտում», «Նենյուֆարները» և այլն, «Թարմ քամի։ Վոլգա» կտավը («Քամոտ Վոլգա» անվանումով[14]) ցուցադրվում է Շրջիկ գեղարվեստական ընկերության («պերեդվիժնիկների») 24-րդ ցուցահանդեսում` 1896 թվականի փետրվարի 11-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ նույն թվականի մարտին տեղափոխվում է Մոսկվա[14][15]։ Որոշ տվյալների համաձայն կտավը պերեդվիժնիկների մոսկովյան ցուցահանդեսին չի մասնակցել[16], այլ տվյալներով, հենց Մոսկվայի ցուցահանդեսի ժամանակ կտավը հեղինակից գնել է բարերար և կոլեկցիոներ Միխայիլ Մորոզովը[16]։ Կտավը ներկայացված է եղել նաև 1896 թվականին Նիժնի Նովգորոդում կայացած Համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստական ցուցահանդեսում[16][17]։

Կտավի առաջին սեփականատերը Միխայիլ Մորոզովը մահացավ 1903 թվականին։ Յոթ տարի հետո` 1910 թվականին, Մորոզովի կտակի համաձայն նրա կինը` Մարգարիտա Մորոզովան, հավաքածուի մի մասը հանձնեց Տրետյակովյան պատկերասրահին։ Նվիրաբերված գեղանկարների շարքում «Թարմ քամու» հետ մեկտեղ, եղել են նաև Միխայիլ Վրուբելի «Գուշակը» և «Կարապ Արքայադուստրը», Վիկտոր Վասնեցովի «Ստորերկրյա թագավորության երեք արքայադուստրերը», Կոնստանտին Կորովինի «Համմերֆեստ։ Բևեռափայլ», ինչպես նաև Վասիլի Սուրիկովի «Բոյարուհի Մորոզովայի գլուխը» էտյուդը[18]։

Նկարագրություն

խմբագրել

Կտավում պատկերված է Վոլգա գետը մի արևոտ և քամոտ օր։ Գետի վրայով սահում են պայծառ ամպերը, ջրի վրա թռչում են սպիտակ որորները։ Աջ կողմում առաջին պլանում գտնվում են ինքնագնաց կայմերով լաստանավերը, որոնցից մեկի վրա ծածանվում է մեծ սպիտակ առագաստը[7][19]։ Լաստանավերից մեկի վրա ծածանվում է ռուսական դրոշը, իսկ մյուսին պարսկականը։ Արվեստաբան Սոֆյա Պրորոկովայի կարծիքով այս երկու եռագույնների պատկերը խորհրդանշում է այն, որ Վոլգան հանդիսանում է « Արևելքը Ռուսաստանի հետ կապող մեծ առևտրային ճանապարհի լայնահուն միջազգային մայրուղի»[20]։ Լաստանավերին ընդառաջ շարժվում է սպիտակ մարդատար շոգենավը։ Լաստանավի և շոգենավի խողովակներից ձգվում են գոլորշու շերտերը, ըստ երևույթին նավերը ողջունում են իրար շչակներով։ Առաջին պլանում պատկերված է նավակ միայնակ թիավարով, իսկ ետին պլանում երևում է ինչ որ քաղաք[7][19]։

Լաստանավերի խումբը պատկերված է մուգ շագանակագույն, կանաչ-շագանակագույն և վառ-շիկակարմիր երանգներով։ Ջրի ֆոնի վրա վառ գույներով առանձնանում են սպիտակ շոգենավը և դեղնավուն նավակը, որտեղ նստած է վարդագույն վերնաշապիկով տղամարդը։ Ափերը պատկերված են կանաչավուն և ավազագույն, իսկ ամպերը` վարդագույն-մանուշակագույն երանգներով։ Այս ամենը լավագույն ձևով զուգակցվում է լաստանավերի կայմերի սպիտակ-վարդագույն երանգների հետ, որոնց ստվերները պատկերված են կապտա-շագանակագույն երանգներով։ Արվեստաբան Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովի կարծիքով այս ստեղծագործության մեջ առկա է «նույն վառ և որոշակի գունագեղությունը, նույն գունային փայլը և նրբագեղ գունային մշակումները, որ կան «Ոսկե աշուն» կտավում, նույն գունային կառուցվածքները, որոնք հիմնված են տաք և սառը գուներանգների համադրության վրա»[6]։

Հատվածներ «Թարմ քամի։ Վոլգա» կտավից

Էսքիզներ և էտյուդներ

խմբագրել

1890 թվականին Լևիտանը նկարեց փոքրիկ գեղանկարային էտյուդ «Թարմ քամի։ Վոլգա» ապագա կտավի համար[2][7] (փայտ, յուղաներկ, 9 × 16 սմ, մասնավոր հավաքածու[21]; ըստ 1966 թվականի տեղեկատվության, այն գտնվում է Պ. Ն. Կռիլովի հավաքածուում[2]): Ընդհանուր առմամբ այս էտյուդում արդեն նախանշված էին, ապագա կտավի ստեղծման հիմնական գաղափարները, արվեստաբան Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովի կարծիքով վերջնական տարբերակում Լևիտանը «միայն որոշ չափով կարգավորեց կոմպոզիցիան և ավելացրեց առանձին մանրամասներ»։ Կարմիր փայտի գույնը, որի կտորի վրա պատկերված է էտյուդը, «լուսարկում էր հեղուկ ներկի վրձնահարվածների միջից և կարծես ընդհանուր տոն էր տալիս ողջ ներկապնակին»[2]։

1890-1895 թվականների մի շարք կտավների մատիտային ուրվանկարները գտնվում են Լևիտանի ալբոմում[2], որոնք պահվում են Պետական Տրետյակովյան պատկերասրահում (ինվենտար 25233)։ Այս ալբոմի գրաֆիտե մատիտով թղթի վրա կատարված ուրվանկարների էսքիզներից է «Թարմ քամի։ Վոլգա» նկարը (9 × 15 սմ, ինվ. 25233/43)[22], ինչպես նաև «Լաստանավի նավախելը» (9 × 15 սմ, ինվ. 25233/40)[23], «Կայմ» (15 × 9 սմ, ինվ. 25233/43)[24], «Լաստանավեր» (9 × 15 սմ, ինվ. 25233/44)[25],, «Շոգենավ» (15 × 9 սմ, ինվ. 25233/30)[26] «Կայմի վերին մասը։ Լաստանավի դետալ» (15 × 9 սմ, ինվ. 25233/39 об.)[27], «Լաստանավը կայմով և նավաքարշով» (9 × 15 սմ, ինվ. 25233/42)[28] և այլ նկարներ։ Ֆեոդորով-Դավիդովի կարծիքով, «լաստանավերի և դրանց դետալների ուրվանկարները հետաքրքիր են այնքանով, որ Լևիտանը մանրակրկիտ ուսումնասիրել է դրանք և ձգտել ճշտությամբ վերարտադրել պատկերվող առարկաները, տվյալ դեպքում լաստանավերը»[2].

«Թարմ քամի։ Վոլգա» կտացի գրաֆիկական էսքիզներ (1890-1895)

:

Կարծիքներ

խմբագրել
 
Լևիտանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկ, որի վրա պատկերված է «Թարմ քամի: Վոլգա» կտավը

Նկարիչ Միխայիլ Նեստերովը գրում էր, որ Լևիտանի վոլգյան ուղևորություններից բերված էտյուդներն ու նկարները զարմացնում էին «բոլորովին նոր ոճաձևերով և մեծ վարպետությամբ»։ Նեստերովի կարծիքով այդպիսի ստեղծագործությունների թվին է դասվում նաև «Քամոտ օր» էտյուդ-նկարն «առաջին պլանում պատկերված շքեղ լաստանավերով», որը նկարչին հեշտ չէր տրվել, բայց վերջ ի վորջո ավարտվել էր համառ աշխատանքներից հետո։ «Քամոտ օրը» համեմատելով այլ ստեղծագործությունների հետ` Նեստերովը նշում էր, որ «գուցե ոչ մի նկար, բացի Ռեպինի «Բուռլակներից», չի տալիս Վոլգայի նման վառ և ճշգրիտ նկարագրություն»[29][30]։

Լևիտանի ծննդյան 100- ամյակին նվիրված ալբոմի մասին հոդվածի ներածականում արվեստաբան Վլադիմիր Պրիտկովը գրում է, որ «Թարմ քամի։ Վոլգա» կտավում նկարչի մոտ ավելի մեծ ուժով բացահայտվեց ռուսական բնության նորովի մեկնաբանությունը։ Պրիտկովի խոսքերով, այս կտավը «ամբողջությամբ համակված է վոլգյան հողմի թարմ շնչով, որը ցրում է երկնքի ամպերը, ուժեղ ալեկոծություն է առաջացնում գետի վրա և բարձրացնում լաստանավերի առագաստները»[31]։

 
«Թարմ քամի։ Վոլգա» կտավը Տրետյակովյան պատկերասրահի Լևիտանյան սրահում

Լևիտանի ստեղծագործության մասին 1966 թվականին լույս տեսած մենագրության մեջ, արվեստաբան Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը գրում է, որ «Թարմ քամի։ Վոլգա» կտավը իրենից ներկայացնում է «երկարատև հասունացված մտահղացման օրինակ», ի տարբերություն համեմատաբար արագ նկարված «Մարտ» նկարի, նկարիչը մի քանի տարի շարունակ «Թարմ քամին» պահել է իր արվեստանոցում[2]։ Ֆեոդորով-Դավիդովը նշում է, որ այս ստեղծագործությունը ներկայացնում է «կեցության տոնական պատկերը», այստեղ «ամեն ինչ լի է կյանքով, նրա ուժեղ և ուրախ շնչով, նրա ռիթմով, որը արտահայտում է այդ զով քամին, ջրային տարածքում»[6]։ Հետազոտողի կարծիքով` այն, որ նկարիչը պատկերում է բնությունը, «կապված է ոչ միայն մարդկանց կյանքի հետ», այլև «նրա ժամանակակից եռանդունությամբ», որն էլ հնարավորություն է տալիս այդ կտավը կոչել Լևիտանի ժամանակաշրջանի «ինդուստրիալ բնանկար»[2]։

Արվեստաբան Ֆաինա Մալցևան գրել է. «Թարմ քամի» կտավի համար Լևիտանին հաջողվեց ընտրել «մոտիվ, որտեղ կարողացավ բացահայտել վոլգյան բնանկարի հզոր գեղեցկությունն իր ողջ շքեղ փայլով»։ Ըստ Մալցևայի` ի տարբերություն վաղ շրջանի վոլգյան բնանկարների այս կտավում «վառ արտացոլված է ակտիվ սկիզբը», իսկ «բնության ցնծալի կերպարը» ընկալվում է «որպես դեպի առաջ կանչող կոչ»[7]։ Ելնելով դրանից` Մալցևան ենթադրում է, որ «Թարմ քամի։ Վոլգա» կտավը պետք չէ դասել վոլգյան բնանկարների 1890-1891 թվականների շարժական ցուցահանդեսում ցուցադրված գործերի շարքին, այլ նկարչի ավելի ուշ շրջանի ստեղծագործությունների շարքին[32]։

Գրականություն

խմբագրել
  • Варшавский С. П. И. И. Левитан. «Свежий ветер. Волга» // Замечательные полотна. — Л. : Художник РСФСР, 1966. — С. 290—294.
  • Карпова Т. Л. Музей и коллекционеры // Русское искусство. — 2013. — № 4 (40). — С. 6—9.
  • Левитан И. И. Письма, документы, воспоминания / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1956. — 335 с.
  • Мальцева Ф. С. Мастера русского пейзажа. Вторая половина XIX века. Часть 4. — М.: Искусство, 2002. — 84 с. — ISBN 9785210013484.
  • Нестеров М. В. Давние дни / К. В. Пигарев. — М.: Искусство, 1959. — 400 с.
  • Петров В. А. Исаак Левитан. — М.: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2.
  • Пророкова С. А. Левитан. — М.: Молодая гвардия, 1960. — 240 с. — (Жизнь замечательных людей).
  • Прытков В. А. Исаак Ильич Левитан. К 100-летию со дня рождения. — М.: Советский художник, 1960. — 70 с.
  • Фёдоров-Давыдов А. А. Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
  • Фёдоров-Давыдов А. А. Русское и советское искусство: статьи и очерки. — М.: Искусство, 1975. — 739 с.
  • Чижмак М. С. Хроника жизни и творчества Исаака Левитана // Третьяковская галерея. — 2010. — № 3. — С. 58—71.
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X.
  • Исаак Ильич Левитан. Документы, материалы, библиография / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1966. — 240 с.

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 362—363
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 214
  3. 3,0 3,1 В. А. Петров, 2000, էջ 36
  4. В. А. Прытков, 1960, էջ 9
  5. А. А. Фёдоров-Давыдов, 1975, էջ 533
  6. 6,0 6,1 6,2 А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 216
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Ф. С. Мальцева, 2002, էջ 33
  8. М. С. Чижмак, 2010, էջ 63—65
  9. 9,0 9,1 С. П. Варшавский, 1966, էջ 292—293
  10. С. П. Варшавский, 1966, էջ 292
  11. И. И. Левитан, 1966, էջ 43
  12. М. С. Чижмак, 2010, էջ 65
  13. С. А. Пророкова, 1960, էջ 167
  14. 14,0 14,1 И. И. Левитан, 1966, էջ 53
  15. С. А. Пророкова, 1960, էջ 168—169
  16. 16,0 16,1 16,2 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 362
  17. И. И. Левитан, 1966, էջ 54
  18. Т. Л. Карпова, 2013, էջ 7
  19. 19,0 19,1 С. П. Варшавский, 1966, էջ 290—291
  20. С. А. Пророкова, 1960, էջ 168
  21. «Левитан Исаак Ильич — Свежий ветер. Волга, 1890 (этюд)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  22. «Левитан Исаак Ильич — Свежий ветер. Волга, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  23. «Левитан Исаак Ильич — Баржа. Кормовая часть баржи, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  24. «Левитан Исаак Ильич — Мачта, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  25. «Левитан Исаак Ильич — Баржи, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  26. «Левитан Исаак Ильич — Пароход, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  27. «Левитан Исаак Ильич — Верхняя часть мачты. Деталь баржи, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  28. «Левитан Исаак Ильич — Баржа с мачтами и буксиром, 1890—1895 (рисунок)» (HTML). www.art-catalog.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 22.11.2018-ին.
  29. И. И. Левитан, 1956, էջ 124
  30. М. В. Нестеров, 1959, էջ 120
  31. В. А. Прытков, 1960, էջ 9—10
  32. Ф. С. Мальцева, 2002, էջ 24

Արտաքին հղումներ

խմբագրել