Թարիրիա
Թարիրիա (մ.թ.ա. 9-րդ դար - մ.թ.ա. 8-րդ դար), Վանի թագավորության թագուհի՝ Ուրարտական տերության արքա Մենուայի կինը[1]։
Թարիրիա | |
---|---|
Վանի թագավորության թագուհի | |
![]() | |
Իշպուինի արքայի ընտանիքի՝ գերագույն աստծուն երկրպագելու տեսարան, բրոնզե թիթեղ | |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 9-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 8-րդ դար |
Երկիր | Վանի թագավորություն |
Երեխաներ | Արգիշտի Ա |
Կենսագրություն
խմբագրելՎանի թագավորության անվանապես հայտնի միակ թագուհին Թարիրիան է՝ ով եղել է ուրարտական տերության հզորագույն արքաներից Մենուայի կինը։ Թարիրիան է եղել Էրեբունի քաղաքի (ներկայիս Երևան) հիմնադիր Արգիշտի Ա արքայի մայրը։ Նա էլ հայտնի է Մենուա արքայի միայն մեկ արձանագրություններից, որը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Կատեպանաց գյուղի մոտ (Վան քաղաքից հարավ)։ Արձանագրությունը տեղեկացնում է, որ արքան խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել նրա անվամբ։ Ժամանակին ենթադրվել է, որ Թարիրիան Մենուայի դուստրն է, քանի որ նրա անունից առաջ դրված որոշիչ–գաղափարագիրը մեկնաբանվել էր իբրև «աղջիկ, դուստր»[1]։ Սակայն հետագայում ճշտվեց, որ այդ որոշիչ–գաղափարագիրը նշանակել է «տիկին»։
Մեզ է հասել Վանի թագավորության թագուհու առնվազն մեկ պատկեր, որն առկա է Իշպուինի արքայի ընտանիքի՝ գերագույն աստծուն երկրպագելու տեսարանում։ Դա Վանի շրջանից հայտնաբերված բրոնզե թիթեղ է՝ պատկերներով և մեհենագիր (հիերոգլիֆ) գրություններով, այն այժմ պահպանվում է Ժնևի Բուդինի թանգարանում։ Թագուհու գլխավերևում երկու մեհենագրերով նշված է նրա անունը, որը, սակայն, վերծանված չէ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արտակ Մովսիսյան (2014). 10 ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ. ԵՐԵՎԱՆ: ԶԱՆԳԱԿ. ISBN 978 9939 68 267 9.