Թարգմանաբանություն (անգլ․՝ Translation Studies)՝ գիտակարգ, որն ուսումնասիրում է գրավոր և բանավոր թարգմանության տեսությունն ու գործնական կիրառումը։ Որպես միջգիտակարգ՝ թարգմանաբանությունը սերտորեն կապված է թարգմանությանն առնչվող մի շարք ոլորտների, այդ թվում՝ համեմատական գրականության, համակարգչային գիտությունների, պատմության, լեզվաբանության, բանասիրության, փիլիսոփայության, նշանագիտության և տերմինաբանության հետ։

«Թարգմանաբանություն» եզրույթն առաջին անգամ կիրառվել է հոլանդացի գիտնական Ջեյմս Հոլմսի ("James S. Holmes") «Թարգմանաբանության անվանումն և բնույթը» աշխատության մեջ[1], ինչը գիտակարգի համար առանցքային դեր ունեցավ[2]։ Անգլերենում թարգմանաբանությունը հայտնի է որպես "Translation Studies" ([trænsˈleɪʃən ˈstʌdiz]) նաև "Translatology", երբեմն էլ "Traductology", իսկ ֆրանսերենում՝ "Traductologie" եզրույթներով։ ԱՄՆ-ում, սակայն, ավելի լայն կիրառում ունեն թարգմանության տարանջատված՝ գրավոր և բանավոր ձևերը, (օրինակ՝ Գրավոր և բանավոր թարգմանիչների ամերիկյան ասոցիացիա)՝ ի տարբերություն եվրոպական դպրոցի, որտեղ թարգմանաբանությունն ինքնին ներառում է թարգմանության թե՛ բանավոր, թե՛ գրավոր տեսակները (օրինակ՝ Թարգմանիչների եվրոպական ընկերություն Արխիվացված 2020-01-29 Wayback Machine

Պատմություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Թարգմանաբանությունն ի սզբանե թարգմանիչների համար կատարել է, այսպես կոչված, ուղեցույցի գործառույթ («ինչպես թարգմանել»)։ Թարգմանաբանության ակունքներն ուսումնասիրելիս թարգմանաբանները սովորաբար ընդգծում են Ցիցեռոնի հիշատակումն այն մասին, թե ինչպես էր վերջինս իր հռետորական հմտությունները բարելավելու նպատակով հունարենից լատիներեն թարգմանություններ կատարում։ Ուշագրավ է, որ Հերոդոտոսի՝ եգիպտացի թարգմանիչների մասին նկարագրությունը, սակայն, որպես կանոն, չի համարվում թարգմանաբանության մասին ակնարկ։ Պատճառը հավանաբար այն է, որ այդ նկարագրության մեջ ոչինչ չի նշվում այն մասին, թե ինչպես պետք է թարգմանել։ Իսկ ահա Չինաստանում «ինչպես թարգմանելու» հարցը ծագել է Հան դինաստիայի ժամանակաշրջանում բուդդայական սուտրաների թարգմանության ժամանակ։

Թարգմանաբանությունը՝ որպես գիտակարգ խմբագրել

1958 թ․ Մոսկվայում սլավոնական երկրորդ համագումարի ժամանակ թարգմանության՝ լեզվաբանական և գրական մոտեցումների շուրջ ծավալված բանավեճն այնքան թեժացավ, որ առաջարկվեց հիմնել առանձին գիտակարգ, ինչը կուսումնասիրեր թարգմանության բոլոր տեսակները՝ թարգմանությունը դուրս բերելովլեզվաբանության և գրականագիտության շրջանակներից[3]։ 1960-ականներին Համեմատական գրականության համատեքստում մեծ տարածում են գտնում թարգմանչական սեմինարները ամերիկյան այնպիսի համալսարաններում, ինչպիսիք են Այովայի համալսարանը և Փրինսթոնը[4]։ 1950-1960 թթ․ սկիզբ են առնում թարգմանության՝ լեզվաբանանական ուղղվածություն ունեցող ուսումնասիրությունները։ 1958 թ․ ֆրանսիացի լեզվաբաններ Ժան-Պոլ Վինեյը և Ժան Դարբելնեյը առաջին անգամ իրականացնում են ֆրանսերենի և անգլերենի զուգադրական համեմատություն[5]։ 1964 թ․ Հարիսի փոխակերպական քերականությունից ոգեշնչված՝ Յուջին Նայդան հրատարակում է «Թարգմանելու արվեստը» աստվածաշնչյան թարգմանությունների ձեռնարկը[6]։ 1965 թ․ Քեթֆորդը թարգմանությանը մոտենում է լեզվաբանական տեսանկյունից[7]։ 1960-1970-ականների սկզբին չեխ գիտնական Ժիրի Լեվին սլովակ գիտնականներ Անտոն Պոպովիչի և Ֆրանտիշեկ Միկոյի հետ համատեղ աշխատում է գրական թարգմանության ոճաբանության վրա[8]։

Գրական թարգմանության ոլորտում կատարված ուսումնասիրությունների նախնական արդյունքենրը տեղ են գտնում Ջեյմս Ս. Հոլմսի աշխատությունում՝ հրատարակված 1972 թ․Կոպենհագենում տեղի ունեցած Կիրառական լեզվաբանության երրորդ միջազգային համագումարում։ «Թարգմանաբանության անվանումն ու բնույթը» աշխատությունում Հոլմսը առանձնացնում է թարգմանաբանությունը՝ որպես գիտակարգ իր իսկ դասակարգումներով։ Հետագայում Գիդեոն Տուրին իր 1995 թ․ լույս տեսած «Նկարագրական թարգմանաբանություն և դրանից անդին» աշխատության մեջ ներկայացնում է Հոլմսի առաջարկած տեսության վիզուալ «քարտեզը»[9]։

Նախքան 1990-ականները թարգմանաբանները հակված էին ձևավորելու թարգմանաբանության առանձին դպրոցներ, մասնավորապես՝ բնութագրական, նկարագրական և Սկոպոսի շրջանակներում։ 1990-ականների «մշակութային շրջադարձից» ի վեր՝ գիտակարգը բաժանվեց առանձին ոլորտների, որտեղ հետազոտական մեթոդները փոխառվում էին հարակից ոլորտներից կամ այլ գիտակարգերից։

Մտքի դպրոցներ խմբագրել

Թարգմանաբանաբանությունն ունի առանցքային մի շարք տեսական հասկացություններ, որոնցից շատերը բուռն քննարկումների առիթ են հանդիսացել․

Համարժեքություն խմբագրել

1950-1960-ականներին թարգմանաբանության ոլորտում ամենատարածված հիմնախնդիրը լավագույնս «համարժեքության» հասնելու հարցն էր։ Ըստ տարբեր մոտեցումների՝ «համարժեքություն» տերմինն ունի երկու իմաստ։ Ռուս թարգմանաբանները համարժեքության համատեքստում կարևորում են լեզվական միավորների՝ ձևային մակարդակում համարժեքությունը, իսկ ահա ֆրանսիական թարգմանական դպրոցի ներկայացուցիչներ Վինեյն ու Դարբելնեյը, հետևելով շվեյցարացի լեզվաբան Շառլ Բալլիի մոտեցմանը, համարժեքության համատեքստում կարևորում են գործառութային հավասար արժեքի հասնելը։ 1965 թ․ Քեթֆորդի առաջարկած համարժեքության տեսությունը ևս հարում էր ֆրանսիական մոտեցմանը։ 1970-ականներին ռուս տեսաբանները «համարժեքությանը» հաղորդեցին ավելի լայն իմաստ՝ նշելով, որ համարժեքությունն առաջանում է լեզվական փոխակերպումների արդյունքում։

Գրեթե նույն ժամանակահատվածում, Թարգմանության մեկնաբանական տեսությունը (անգլ․՝ Interpretive Theory of Translation)[10] թարգմանության ասպարեզում ներմուծեց ոչ վերբալ համարժեքության հասկացությունը՝ առանձնացնելով բառային և իմաստային համարժեքությունները, ինչպես նաև ընդգծելով բառարանային բացատրությունների (բառային համապատասխանություն) և կոնկրետ համատեքստից վերցված տեքստի իմաստային տարբերությունները (իմաստային համարժեքություն

Համարժեքության վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են թարգմանական հնարների դասակարգմամբ («ընթացակարգեր», «տեխնիկաներ» կամ «ռազմավարություններ»)՝ առաջարկած Ֆեոդորովի (1953), Վինեյի ու Դարբելնեյի կողմից (1958))։ 1958 թ. Լոհ Դիանյանգն իր «Թարգմանության սկզբունքներ և տեխնիկաներ» (չին․՝ 英汉 翻译 理论 与 技巧) աշխատության մեջ չինարեն-անգլերեն լեզվազույգի համար ներկայացրեց թարգմանական հնարների դասակարգումը։

Նկարագրական թարգմանաբանություն խմբագրել

Նկարագրական թարգմանաբանությունն ուղղված է՝ ստեղծելու էմպիրիկ նկարագրական գիտակարգ։ Այն գաղափարը, որ գիտական մեթոդաբանությունը կարող է աշխատել նաև մշակութային միավորների դեպքում, հղացել է 20-րդ դարասկզբին ռուս ֆորմալիստների կողմից և զարգացվել համեմատական գրականության տարբեր տեսաբանների կողմից։ Այս գաղափարը սկսեցին կիրառել նաև գրական թարգմանության ոլորտում։ Սրա մի մասն էր կազմում Բազմահամակարգության տեսությունը (Էվեն Զոհար 1990[11]), որում թարգմանված գրականությունը դիտվում է որպես ընդունող կամ թիրախային գրական համակարգի ենթահամակարգ։ «Մանիպուլյացիայի»[12] եւ «հովանավորչության»[13] հասկացությունները ևս մշակվել են գրական թարգմանության առնչությամբ։

Սկոպոս տեսություն խմբագրել

Թարգմանության տեսության մեջ մեծ դեր ունեցան 1984 թ․ Եվրոպայում լույս տեսած Կատարինա Ռեյսի ու Հանս Վերմիրի համահեղինակած «Թարգմանության տեսության հիմունքներ»[14] և Ջուստա Հոլց Մանտարիի «Թարգմանական գործընթաց» աշխատությունները[15]։ Այս երկու աշխատությունների արդյունքում ստեղծվեց Սկոպոս տեսությունը, ինչը թարգմանության նպատակն ավելի է կարևորում համարժեքության հասնելու խնդրից։

Մշակութային թարգմանություն խմբագրել

Մշակութային շրջադարձն իր հերթին խթանեց գիտակարգի զարգացումը։ Մշակութային թարգմանությունների գաղափարն առաջարկել ենՍյուզան Բասնետը և Անդրե Լեֆևերը իրենց «Թարգմանություն, պատմություն, մշակույթ» գրքում։ Այն անմիջապես սկսեց կիրառվել թե՛ թարգմանության և թե՛ հարակից գիտակարգերում, այդ թվում՝ գենդերային ուսումնասիրությունների, մշակութաբանության, և այլ ոլորտներում։

Մշակութային թարգմանության հասկացությունը առաջացել է Հոմի Բաբայի` Սալման Ռուշդիի « Մշակույթի տեղը» գրքի ընթերցման արդյունքում[16]։ Մշակութային թարգմանությունը մշակութաբանության ասպարեզում լայն կիրառելիություն ունեցող հասկացություն է, որը մատնանշում է լեզվական կամ այլ փոխակերպումները տվյալ մշակույթում։ Մշակույթներում փոխակերպման բնույթը վերլուծելու համար այն որպես գործիք կամ փոխաբերություն կիրառում է լեզվական թարգմանությունը։ «Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ թարգմանությունը մշակույթներն իրար է մոտեցնում՝ յուրաքանչյուր թարգմանության մեջ անխուսափելիորեն նկատվելու են մշակույթների միջև որոշակի տարբերություններ։»։  

Թարգմանության պատմություն խմբագրել

Թարգմանության պատմությունը թարգմանիչների (թե՛ որպես թարգմանիչ-մասնագետներ և թե՛ որպես առանձին սոցիալական խումբ) մասին պատմությունն է։ Այն ներառում է թարգմանության ընդհանուր պատմությունը՝ որպես մշակույթների զարգացման, փոխգործունեության և ոչնչացման նկարագիր։ Թարգմանության պատմության որոշ սկզբունքներ առաջարկվել են Լիեվեն Դհուլստի[17] և Փիմի[18] կողմից։ Թարգմանության պատմության մեջ կարևորագույն դեր են խաղացել Անգլերենում գրական թարգմանության օքսֆորդյան պատմությունը և Ֆրանսերեն թարգմանությունների պատմությունը։

Թարգմության տեսության պատմական անթոլոգիաներ կազմվել են Ռոբինսոնի կողմից (2002)[19] (արևմտյան տեսական դպրոցի վերաբերյալ՝ ընդհուպ մինչև Նիցշե); Դհուլստի կողմից (1990)[20] (ֆրանսերենի տեսություն), 1748–1847; Սանտոյոյի կողմից (1987)[21] (իսպաներենի տեսություն) և Էդվարդ Բալցերզանի կողմից (1977)[22] (լեհական տեսություն), 1440–1974; իսկ Չունգի կողմից՝ չինական տեսության վերաբերյալ (2006)[23]։

Թարգմանության սոցիոլոգիա խմբագրել

Թարգմանության սոցիոլոգիան ուսումնասիրում է թարգմանչի ով լինելը։ Այդ թվում՝ նաև այն, թե ինչպիսի թարգմանություններ է կատարում թարգմանիչը (թարգմանության տեսակը կամ ձևը) և թե թարգմանությունների շնորհիվ ձեռք բերվող տվյալները ինչ կարող են հուշել մեզ տարբեր լեզուներում միևնույն գաղափարների տարբերությունների մասին։

Գենդերագիտություն խմբագրել

Գենդերագիտությունը ուսումնասիրում է թարգմանչի սեռականությունը[24], թարգմանած տեքստերի գենդերային ասպեկտը[25],  թարգմանելիս տեղ գտած գենդերային գործընթացներն և գենդերային փոխաբերությունները։ Առաջին գենդերային ուսումնասիրություններն արվել են Լուիզ ֆոն Ֆլոտոուն, Շերի Սայմոնը և Քիթ Հարվին[26], ովքեր ուսումնասիրել են թարգմանության ոլորտում համասեռականությանն առնչվող տեսքստերի, օրինակ՝ վերածննդի ներկայացուցիչների կողմից քրիստոնեական տեքստերի թարգմանությունը[27]։

Թարգմանական էթիկա խմբագրել

Էթիկայի բնագավառում կարևոր հրապարակումներից են Անտուան Բերմանի և Լոուրենս Վենուտիի էսսեները, որոնք երկուսն էլ, չնայած ընդհանուր շեշտադրումային տարբերություններին,թարգմանելու գործընթացում խիստ կարևորում են ելակետային (սկզբնաղբյուր) և թիրախ տեքստերի առանձնահատկությունները։ Երկուսն էլ ուսումնասիրում են,  թե ինչպես է հնարավոր «պահպանել սկզբնաղբյուր տեքստի մշակութային տարբերությունը կամ առանձնահատյությունը թիրախ տեքստում»։ Իրենց ավելի թարմ ուսումնասիրություններում գիտնականները ներառել են Էմանուել Լեվինասի՝ էթիկայի և սուբյեկտիվության մասին փիլիսոփայական տեսությունը[28]։ Քանի որ վերջինիս տեսությունն ընկալվել է տարբեր ձևերով, ըստ այդմ էլ առաջ են եկել իր իսկ տեսությունից բխող էթիկայի տարբեր հայեցակարգեր։ Ոմանք եկել են այն եզրահանգմանը, որ թարգմանությունն ինքնին  էթիկայի տեսանկյունից կասկածների առիթ է տալիս, մինչդեռ մյուսներն այն ընդունում են որպես հեղինակի կամ տեքստի և թարգմանչի միջև փոխհարաբերություն՝ որպես առավել միջանձնային կապ՝ դրանով այն դարձնելով համահավասար և երկկողմանի հաղորդակցում։

Այս ամենին զուգահեռ մեծացել է նաև թարգմանչի պատասխանատվության կարևորությունը։ Թարգմանիչը, որպես քաղաքացի, կարող է ակտիվորեն արտահայտել իր դիրքորոշումները աշխարհաքաղաքական տարբեր ընդհարումների շուրջ, ինչն ինքնին վտանգում է թարգմանչի անկողմնակալ և սեփական դատողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը, որն էթիկայի տեսանկյունից խիստ կարևոր է։ Սա իր հերթին հանգեցնում է այն եզրակացությանը, որ թարգմանությունը չպետք է դիտարկել որպես զուտ լեզվական գործընթաց, այլ նաև՝ որպես սոցիալական և քաղաքական շերտեր ունեցող գործունեություն[29]։

Ինչպես այլ գիտակարգերում (զինվորական բժշկության էթիկա, իրավաբանական էթիկա), թարգմանության ոլորտում ևս նկատվում է էթիկայի ընդհանուր կանոնակարգ ստեղծելու անհրաժեշտություն։ Ենթադրվում է, որ թարգմանչական էթիկայի կանոնակարգը թարգմանիչներին կապահովի հստակ սկզբունքներով, որոնք կօգնեն նվազեցնել մասնագիտական անորոշությունները և խթանել պրոֆեսիոնալիզմը։ Այնուամենայնիվ, քանի որ ոլորտում էթիկայի հայեցակարգի հստակ պատկերացումներ դեռևս չկան, էթիկայի օրենսգրքի վերաբերյալ կարծիքները զգալիորեն տարբերվում են։

Տեսաձայնային թարգմանություն խմբագրել

Աուդիովիզուալ կամ մուլտիմեդիա թարգմանությունը տեսա- և (կամ) ձայնային նյութերի, օրինակ՝ ֆիլմերի, հեռուստահաաղորդումների, տեսախաղերի և նաև կենդանի բեմադրությունների, օրինակ՝ օպերային ներկայացումների թարգմանությունն է[30]։ Թարգմանության այս ճյուղում պետք է հաշվի առնել բազմանշանային համակարգերի առանձնահատկությունները, քանի որ թարգմանվող տեքստերը (այսպես կոչված՝ բազմանշանային տեքստերը[31]) պարունակում են այնպիսի ուղերձներ (մեսիջներ), որոնք մի լեզվից մյուսն են փոխանցվում մեկից ավելի նշանային (սեմիոտիկ) եղանակով, այսինքն`ոչ միայն գրավոր կամ բանավոր խոսքով, այլ նաև ձայնի և (կամ) պատկերների միջոցով[32]։ Ուսումնասիրվող հիմնական թարգմանական եղանակներն են ենթագրերը (անգլ․՝ subtitling), կրկնօրինակումը (անգլ․՝ dubbing) և ետկադրային թարգմանությունը (անգլ․՝ voice-over), իսկ օպերայի և թատրոնի դեպքում՝ թատերական ենթագրերը (անգլ․՝ surtitling)[33]:

Մեդիահասնալիությունը հաճախ ևս վերագրվում է աուդիովիզուալ թարգմանության ոլորտին, քանի որ այն զբաղվում է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ձայնային բովանդակության, իսկ խուլ և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ վիզուալ բովանդակության ապահովմամբ։ Այսօր արդեն աուդիովիզուալ թարգմանությունների ոլորտում իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝  «Աուդիովիզուալ թարգմանիչների եվրոպական ասոցիացիայում» (ESIST)։

Non-professional translation refers to the translation activities performed by translators who are not working professionally, usually in ways made possible by the Internet.[34] These practices have mushroomed with the recent democratization of technology and the popularization of the Internet. Volunteer translation initiatives have emerged all around the world, and deal with the translations of various types of written and multimedia products.

Թարգմանական հնարներ խմբագրել

Թարգմանաբանության ոլորտում տարբերում են թարգմանական մի շարք հնարներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հաղթահարել թարգմանության ընթացքում առաջացած դժվարությունները, ինչպես նաև նկարագրել, թե ինչ եղանակով է կատարվել թարգմանությունը։ Տարբեր տեսաբաններ առաջարկում են թարգմանական հնարների տարբեր դասակարգումներ, առավել տարածվածները, սակայն, հետևյալներն են՝

  • կոնկրետացումը,
  • խտացումը,
  • հականշային թարգմանությունը,
  • ընդհանրացումը,
  • բացատրություն
  • կրճատումը,
  • հարմարեցումը,
  • ընդլայնումը,
  • փոխհատուցումը,
  • ամբողջական փոխակերպումը[35]։

1. Ընդլայնման ժամանակ թիրախ լեզվում թարգմանված միավորը ներկայացվում է մեկից ավելի միավորներով, օրինակ, երբ իրի, վայրի կամ այլնի համառոտ անվանումը թարգմանվածքում (թիրախ տեքստ) փոխարինվում է իր ամբողջական անվանմամբ։

2. Կոնկրետացման դեպքում ընդհանուրը փոխարինվում է մասնակիով՝ առավել մանրամասն թարգմանության համար։

3. Հականշային թարգմանությունը ենթադրում է ելակետային տեքստում (բնագիր) արտահայտված որևէ հասկացության փոխարինումը հականշային կամ հակադիր ասույթի համապատասխան վերակառուցմամբ՝ բովանդակությունը անփոփոխ պահելու նպատակով։

4. Հարմարեցումը թարգմանական այն հնարն է, երբ թարգմանվածքում ելակետային մշակույթին բնորոշ մի որևէ անհայտ հասկացություն փոխարինվում է հայտնի կամ սովոր հասկացությամբ։

5. Ընդհանրացումը, որպես կանոն, կոնկրետացման թարգմանական հնարի ճիշտ հակառակ հնարն է, քանի որ այս դեպքում արդեն մասնավորն է փոխարինվում ընդհանուրով[36]։

6. Փոխհատուցման թարգմանական հնարի օգնությամբ փոխհատուցվում է այն կորուստը (իմաստային կամ ոճային), որի դեպքում թիրախ տեքստը չի լինի լիովին համարժեք բնագրին։ Փոխհատուցման հնարավոր է հասնել և՛ քերականական, և՛ բառային ու ոճական հնարների օգնությամբ։

7. Խտացումը թիրախ տեքստում վանկային ծավալի կրճատումն է երկրորդական կարևորության տեղեկատվությունն արտահայտող միավորների կրճատման միջոցով։ Այս հնարն ամենատարածվածն է բանավոր թարգմանությունների ժամանակ, քանի որ թարգմանիչը փորձում է հնարավորինս արագ փոխանցել ելակետային տեքստի իմաստը։

8. Կրճատումը, որպես կանոն, բացատրության և ընդլայնման ճիշտ հակառակ թարգմանական հնարն է։ Այս հնարը սովորաբար կիրառվում է, երբ բնագրում իմաստային ինչ-որ երանգ արդեն իսկ ենթադրելի է և ելակետային տեքստում դրա թարգմանության կարիքն անգամ չի զգացվում, քանի որ այն չի դիտվում որպես իմաստային կորուստ։

9․ Բացատրություն թարգմանական հնարի դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է ներմուծվում թիրախ տեքստ, քանի որ առանց հավելյալ պարզաբանման բնագիրը չի լինի լիովին ըմբռնելի[37]։

Թարգմանության ապագան խմբագրել

Թարգմանաբանությունը զարգացել է կրթական մակարդակում թարգմանական դասընթացների մշակմանն ու զարգացմանը զուգընթաց։ 1995 թ․ կատարված հետազոտության արդյունքում պարզվեց, որ ուսումնասիրված 60 երկրներում համալսարանական մակարդակում գործում են 250 օղակներ կամ բաժիններ, որոնք առաջարկում են բանավոր կամ գրավոր թարգմանության դասընթացներ։ Իսկ արդեն 2013 թ․ միևնույն հետազոտության արդյունքում պարզվեց, որ թարգմանաբանական տվյալների բազայում առկա են նմանատիպ 501 հաստատություններ[38]։ Ըստ այդմ, նկատվում է թարգմանչական գիտաժողովների, ամսագրերի և պարբերականների թվի զգալի աճ։ Ձևավորվել են նաև թարգմանիչների ազգային և միջազգային մակարդակի ասոցիացիաներ։ Այս ասոցիացիաներից տասը 2016 թ․սեպտեմբերին միավորվելով ձևավորեցին Բանավոր և գրավոր թարգմանիչների ասոցիացիաների միջազգային ցանցը (INTISA Արխիվացված 2016-10-11 Wayback Machine

Ակնհայտ է, որ թարգմանաբանությունն ընդլայնում է իր սահմանները՝ մուտք գործելով, երբեմն նաև միախառնվելով այլ գիտակարգերի հետ։ Սա հատկապես վերաբերում է ներլեզվական թարգմանությանը, նշանային համակարգերի միջև (օրինակ` տեքստից նկար, նկարից երաժշտություն) թարգմանություններին, ինչպես նաև թարգմանությանը` որպես մեկնաբանման, հետևաբար նաև ընկալման եղանակ (Ռոման Յակոբսոն

Տես նաեւ խմբագրել

  • Թարգմանաբանության եվրոպական ընկերություն
  • Թարգմանաբանության միջազգային դոկտորանտուրա
  • Լեզուների ընկալում
  • Սկոպոսի տեսություն
  • Թարգմանություն
  • Թարգմանության քննադատություն
  • Թարգմանչական նախագիծ
  • Թարգմանաբաններ

Ծանոթագրություն խմբագրել

  1. Holmes, James S. (1972/1988). The Name and Nature of Translation Studies. In Holmes, Translated! Papers on Literary Translation and Translation Studies, Amsterdam: Rodopi, pp. 67–80.
  2. Munday, Jeremy. 2008. Introducing Translation Studies. London and New York: Routledge. pp. 4
  3. Cary, Edmond. 1959. '"Murimi James". Introduction à la théorie de la traduction." Babel 5, p. 19n.
  4. Munday, Jeremy. 2008. Introducing Translation Studies. London and New York: Routledge. pp. 8
  5. Vinay, Jean-Paul and J.Darbelnet. 1958/1995. Comparative Stylistics of French and English: A Methodology for Translation. Amsterdam and Philadelphia: John Benjamins.
  6. Nida, Eugene. 1964. Toward a Science of Translating. Leiden: Murimi James.
  7. Catford, J.C., (1965). A Linguistic Theory of Translation. London: Longman.
  8. Levý, Jiří (1967). Translation as a Decision Process. In To Honor Roman Jakobson. The Hague: Mouton, II, pp. 1171–1182.
  9. Toury, Gideon (1995). Descriptive Translation Studies and beyond. Amsterdam and Philadelphia: John Benjamins.
  10. Lederer Marianne (2003). Translation – The Interpretive Model, Manchester: St. Jerome.
  11. Even-Zohar, I. (1990b) "Polysystem theory," Poetics Today 11(1): 9-26 LINK
  12. Hermans, T. (ed.) .1985. 'The Manipulation of Literature: Studies in Literary Translation'. London and Sydney: Croom Helm.
  13. Lefevere, A. 1992. 'Translation, Rewriting, and the Manipulation of Literary Fame'. London and New York: Routledge.
  14. Reiss, Katharina (1989). "Text Types, Translation Types and Translation Assessment." In: Chesterman, Andrew (ed.) (1989). Readings in Translation Theory. Helsinki: Finn Lectura
  15. Pym, Anthony. 2008. Exploring Translation Theories. London and New York: Routledge. 47
  16. London and New York: Routledge, 1994.
  17. D'hulst, L. (2014). Essais d'histoire de la traduction. Avatars de Janus. Paris: Classiques Garnier.
  18. Pym, Anthony. 1998/2014. Method in Translation History. London and New York: Routledge.
  19. Robinson, Douglas, ed. (2002), Translation Theory From Herodotus to Nietzsche. Manchester: St. Jerome.
  20. D'hulst, L. (1990). Cent ans de théorie française de la traduction: de Batteux à Littré (1748-1847). Lille: Presses Universitaires du Septentrion.
  21. Santoyo, Julio-César. 1987. Teoria y critica de la traduccion : antologia. Bellaterra: Publicacions de la Universitat Autònoma de Barcelona.
  22. Edward Balcerzan, ed., Pisarze polscy o sztuce przekładu, 1440–1974: Antologia (Polish Writers on the Art of Translation, 1440–1974: an Anthology), Poznań, Wydawnictwo Poznańskie, 1977.
  23. Cheung, Martha. 2006. Anthology on Chinese Discourse on Translation. Manchester: Saint Jerome.
  24. von Flotow, Luise. 2011. Translating women. Ottawa: University of Ottawa Press.
  25. Simon, Sherry. 1996. Gender in translation. London and New York: Routledge; Von Flotow, Luise. 1997. Translation and gender: translating in the "era of feminism" . Manchester: St. Jerome;
  26. Harvey, Keith. 1998. "Translating Camp Talk," in Translation and Minority, ed. Lawrence Venuti (Manchester,: St. Jerome), 295-320.
  27. Reeser, Todd W. 2016. Setting Plato Straight: Translating Ancient Sexuality in the Renaissance. Chicago: University of Chicago Press.
  28. Larkosh, Christopher (2004): "Levinas, Latin American Thought and the Futures of Translational Ethics." TTR: traduction, terminologie, rédaction. Vol. 17, nº 2, 27-44
  29. Inghilleri, Moira; Maier, Carol. 2001. "Ethics." In: Routledge Encyclopedia of Translation Studies. New York & London: Routledge.
  30. Pedersen, Jan. 2010. "Audiovisual Translation – In General and in Scandinavia".
  31. Gottlieb, Henrik. 2001. Screen Translation: Six studies in subtitling, dubbing and voice-over.
  32. Pérez-González. Luis. 2014. Audiovisual Translation – Theories, Methods and Issues. London & New York: Routledge
  33. Vervecken, Anika. 2012. "Surtitling for the Stage and Directors’ Attitude: Room for Change".
  34. O'Hagan, Minako (2011). «Community Translation: Translation as a social activity and its possible consequences in the advent of Web 2.0 and beyond». Linguistica Antverpiensia. 10.
  35. Բաղդասարյան, Հ․ (2007). Թարգմանաբանության ներածություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Ա.Հ. Նազարյան, Հ.Գ. Բաղդասարյան (2000). Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. Բաղդասարյան, Հ․ (2007). Թարգմանության ներածություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  38. «Translator-Training Institutions». www.est-translationstudies.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.

Հավելյալ ընթերցման համար՝ խմբագրել