Թարբերտ ամրոց, (անգլ.՝ Tarbert Castle), ամրոց, որը գտնվում է Շոտլանդիայի Արգայլ և Բյուտ շրջանում, Իսթ Լոխ Թարբերտի հարավային ափին, Կինթայր թերակղզու հյուսիսային ծայրին։ Միջնադարում Թարբերտ ամրոցը թագավորական ռազմավարական ամրոց էր և Թարբերտի երեք ամրոցներից մեկը։ Ամրոցը ուղղված է նավահանգստին և չնայած կառույցը թվագրվում է 14-րդ դարից ավելի վաղ ժամանակաշրջանին, ամրոցի աշտարակը կառուցվել է 1494 թվականին և կապված է Շոտլանդիայի Ջեյմս IV թագավորի՝ արևմտյան Հայլանդս կատարած այցի հետ։

Թարբերտ ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԱրգայլ ընդ Բյութ[1]
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Կայքtarbertcastle.info(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Tarbert Castle Վիքիպահեստում
Թարբերտ ամրոցը 2008 թ. մինչև վերականգնման աշխատանքները

Պատմություն խմբագրել

712 թվականին Կենել Լոուրենի և Դել Ռիատայի թագավոր Սելբախ մաք Ֆերչեյրը հրդեհեց ամրոցը, իսկ 731 թվականին ամրոցն այրելու հրաման արձակեց նրա որդին՝ Դունգալ մաք Սելբախը[3]։

1292 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը ամրոցի վերահսկողությունը հանձնեց Շոտլանդիայի Ջոն II Բալիոլցի արքային։ 13-րդ դարում Թարբերտը ամրացվեց. 1320-ական թվականներին Ռոբերտ Բրյուսը կառուցեց ամրոցի արտաքին մուտքը և աշտարակները՝ կղզիների լորդերի հարձակումներից այն պաշտպանելու համար։ 16-րդ դարում ամրոցի աշտարակներին ավելացվեց դիտակետը, որն այսօր ամրոցից մնացած ամենանշանակալից կառույցն է։ Ամրոցը գտնվում է համանուն գյուղից ավելի բարձր դիրքում, որտեղից երևում է ամբողջ Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցը և Լոխ Ֆայնը։ Երբ 1494 թվականին Շոտլանդիայի Ջեյմս IV արքան արշավանք ձեռնարկեց կղզիների լորդերի իշխանությունը վերացնելու համար, Այլիի կոմս Ջոն ՄաքԴոնալդից խլեց ամրոցը։ 1687 թվականին ամրոցը ևս մեկ ռազմական ընդհարման մեջ հայտնվեց, երբ Սքիփնեսի տերը՝ Ուոլտեր Քեմբլը նվաճեց Թարբերտը որպես ամրոց-հենարան Արգայլի 9-րդ կոմս Արչիբալդ Քեմբլի համար՝ Անգլիայում սկիզբ առած Արևմուտքի ապստամբության գործողություններին աջակցելու համար։

Ներկայումս կանգուն են միայն ամրոցի մեկ-երկու պատեր, որոնք սակայն, համարվում են անկայուն։ Ամրոցի դիրքը շատ նպաստավոր է՝ ջրային տարածքների մերձավորության շնորհիվ։

Ամրոցի կառավարիչներ խմբագրել

  • Ջոն դե Լեյնի, 1326 թվական[4]
  • Չարլզ Մաք Ալիստեր, 1481 թվական

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Historic Environment Scotland ID
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Annals of Ulster AD 431-1201 (vols. 1 and 2). 2009.
  4. «The MacMillans in Knapdale». 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին.