Թարանե Ալիդուստի
Թարանե Ալիդուստի (պարսկերեն՝ ترانه علیدوستی, հունվարի 12, 1984, Թեհրան, Իրան ծնված 1984 թվականի հունվարի 12-ին, Իրանի Թեհրան քաղաքում), իրանցի դերասանուհի։
![]() պարսկերեն՝ ترانه علیدوستی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թարգմանչուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Hamid Alidousti?, մայր՝ Nadereh Hakim-Elahi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Թարանե Ալիդուստին ծնվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Համիդ Ալիդուսիի ընտանիքում։ Մայրը քանադակագործուհի էր։ Առաջին անգամ ֆիլմում խաղացել է 17 տարեկան հասակում Ռասուլ Սադր Ամելիի «Ես Թարանեն եմ, ես 15 տարեկան եմ» ֆիլմի գլխավոր դերում։ Այս դերի համար Լոկարնո կինոմրցանակաբաշխությունում ստացել է բրոնզե հեպարտ մրցանակը[1]։ Ինչպես նաև Բյուրեղապակյա սիմուրգան՝ որպես լավագույն դերասանուհի Ֆաջդրի կինոփառատոնում[2], ինչը նրան դարձրել է այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Թարանե Ալիդուստին ակտիվորեն համագործակցում է իրանցի ականավոր ռեժիսոր Ասղար Ֆարհադիի հետ՝ նկարահանվելով նրա մի շարք կինոնկարներում՝ «Հիասքանչ քաղաք», «Հրավառությունների միջավայր», «Էլիի մասին» և «Կոմիվոյաժեր»։ Վերջինիս համար նա հավակնում էր 2016 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանուհու կոչմանը։ Ալդուստրին իր ֆիլմի նկարահանումները համատեղում է թատրոնի հետ։ 2017 թվականին հրաժարվել է ներկա գտնվել Օսկար կինոմրցանակի արարողությանը՝ բողոք հայտնելով Թրամփի քաղաքականության հասցեին[3]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Locarno holds up a mirror to the Middle East»։ Swissinfo։ Վերցված է 1 августа 2016
- ↑ «Taraneh Alidoosti, taraneh alidoosti, ترانه, tarane alidosti, taraneh ali, taraneh alidoosto, Tarantel alidoosti, Taranaeh, trane alidoosti, Taraneh, ترانه taraneh, ترانه علید…»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2020-05-16
- ↑ Иранская актриса отказалась присутствовать на «Оскаре» из-за Трампа