Թատրոնի միջազգային ինստիտուտ

Թատրոնի միջազգային ինստիտուտ (ԹՄԻ, անգլ.՝ The International Theatre Institute), աշխարհի խոշորագույն թատերական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1948 թվականին[4], թատրոնի և պարի փորձագետների և ՅՈՒՆԵՍԿՕյի կողմից։ Կազմակերպությունը նվիրված է թատերական արվեստին և կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի նպատակները փոխըմբռնման ու խաղաղության և մշակութային արտահայտչականության պաշտպանության համար` անկախ տարիքից, սեռից, համոզմունքներից կամ ազգությունից։ Կազմակերպությունն աշխատում է ազգային և միջազգային մակարդակներում, արվեստի կրթության, միջազգային փոխանակման և համագործակցության և երիտասարդական թրեյնինգների ոլորտներում[5]։ ԹՄԻ-ն ամեն տարի Փարիզում կազմակերպում է Պարի միջազգային օրն ու Թատրոնի համաշխարհային օրը[6][7]։

Թատրոնի միջազգային ինստիտուտ
Տեսակeingetragener Verein?
Երկիր Ֆրանսիա[1] և  Գերմանիա
Հիմնադրված1948
Անձնակազմ16 մարդ (2018)[2]
Կամավորներ178[3]
Կայքiti-worldwide.org

Նպատակներ խմբագրել

Իր առաքելությունն իրականացնելու համար Թատրոնի միջազգային ինստիտուտը.

  • քաջալերում է բեմադրական արվեստի ոլորտում (դրամա, պար, երաժշտական թատրոն) գործունեությունը,
  • ձգտում է ընդլայնել համագործակցությունները բեմադրական արվեստով զբաղվողների և կազմակերպությունների միջև, ինչպես ազգային, այնպես էլ` միջազգային մակարդակներում,
  • ստեղծում է միջազգային գրասենյակներ` տարբեր երկրներում ԹՄԻ կենտրոններ հիմնելու համար,
  • հավաքում է փաստաթղթեր, տարածում է ցանկացած տեսակի տեղեկատվություն բեմական արվեստի վերաբերյալ,
  • ակտիվորեն համագործակցում է Ազգերի թատրոնի զարգացման համար և խրախուսում ու համակարգում է թատերական կոնգրեսների, վորքշոփների և փորձագետների հանդիպումների, ցուցահանդեսների և համագործակցությունների կազմակերպումը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ` վերտարածաշրջանային մակարդակներում, իր անդամների հետ համագործակցելով,
  • պաշտպանում է բեմական արվեստի ազատ զարգացումն ու օժանդակում է բեմական արվեստների մասնագետների իրավունքների պաշտպանությանը։

Կազմակերպություն խմբագրել

ԹՄԻ-ն ցանց է` մոտավորապես 92 անդամ կազմակերպություններով։ Տարբեր երկրներում կազմակերպության կենտրոնները միավորում են երկրի թատերական կյանքով ակտիվորեն հետաքրքրվող բեմական արվեստների բոլոր ուղղությունների ներկայացուցիչներին։ Կենտրոնների գործունեությունն ինչպես ազգային, այնպես էլ` միջազգային մակարդակի է[8]։

ԹՄԻ-ն հիմնում է նաև մասնագիտացված տարբեր կոմիտեներ, որոնք ուսումնասիրում են բեմական արվեստի որոշակի նեղ ուղղություններ, ինչպիսին է, օրինակ, Հաղորդակցման կոմիտեն, որը նվիրված է թատրոնի առաջխաղացման համար մեդիայի դերն ուսումնասիրությանը, ինչպես նաև` Պարի միջազգային կոմիտեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.iti-worldwide.org/fr/index.html
  2. https://www.iti-germany.de/fileadmin/downloads/Berichte/GB_ITI_2018_07_s.pdf
  3. Geschäftsbericht 2018
  4. Awde, Nick. «ITI Congress, Segovia: Britain returns to the fold of world theatre». The Stage. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. http://portal.unesco.org/culture/en/ev.php-URL_ID=33393&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
  7. http://portal.unesco.org/culture/en/ev.php-URL_ID=26680&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոնի միջազգային ինստիտուտ» հոդվածին։