Թատերական (սրճարան, Տագանրոգ)

«Թատերական» սրճարան (ռուս.՝ Кафе «Театральное»), պատմական սրճարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում, որը 1976-1990 թվականներին գտնվել է 19-րդ դարի երկրորդ քառորդի առանձնատանը (հասցեն` Պետրոսի փողոց, 88)։ Պետրոսի փողոցի հին կառուցապատումը նախկին սրճարանի շենքի հետ ընդգրկված է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում[1]։

Թատերական
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճբարոկկո
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առանձնատունը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ քառորդում։ 1880 թվականին այն ձեռք է բերել վաճառական Իվան Գլոբինը, 1898-1906 թվականներին տնատիրությունը պատկանել է երդվյալ հավատարմատարի կին Աննա Գենին, իսկ 1915 թվականից՝ պաշտոնաթող փոխեսաուլի կին Կլավդիա Պոպովային։

Խորհրդային իշխանության հաստավելուց հետո առանձնատունն ազգայնացվել է։ Խորհրդային տարիներին այստեղ տեղակայված էին բնակարաններ և փոքր խանութներ, իսկ վերանորոգումից հետո՝ 1976 թվականին, տանը բացվել է «Թատերական» սրճարանը։ Միջնահարկը զբաղեցրել են հիմնական առևտրի սրահը և խոհանոցը։ Դահլիճում ամբողջ պատին տեմպերայով պատկերված էր «Հարսանիք» նկարը՝ Անտոն Չեխովի համանուն պիեսի մոտիվներով։ Որմնանկարի հեղինակը տեղական թատրոնի նկարիչ-գեղազարդարիչ Ն. Ն. Լիվադան էր։ Տագանրոգի ճարտարապետությունը (Դատախազի տունը, նախկին առևտրային ժողովը, բնակելի տներ) դարձել է կտավում կատարվող գործողության միջավայրը[2]։ Նկուղում գտնվել է բար։

1990-ական թվականներին սրճարանը փակվեց, և ներկայումս առանձնատանը գտնվում է «Ռայֆֆայզենբանկի» տեղական բաժանմունքի գրասենյակը[3]։

Նկարագրություն խմբագրել

 

Առանձնատան ճարտարապետությունը ոճավորված է բարոկկոյի նմանությամբ։ Եռամաս, առատորեն գեղազարդարված ճակատի ձախ և կենտրոնական մասերն ունեն երեք կիսաշրջանաձև պատուհաններ, որոնք զարդարված են կողպեքային քարով երեսկալներով։ Ճակատի ծոփորը հարթ է, բայց նրա և պատուհանների երեսկալների միջև պատի ամբողջ դաշտը զարդարված է բարդ բուսական զարդաքանդակներով։ Ճակատի ձախ մասը, միջին պատուհանի երկու կողմերում, հարստացված է կորնթական օրդերի՝ կալունակներին հենված կանելյուրացված կիսասյուներով։ Դրանում դրսևորվում է կառուցողական տրամաբանության բացակայությունը։ Պատի հարթությունը ցցուն է՝ շնորհիվ որմնասյուների, լուսամուտագոգային տարածությունը լրացված է զարդաճաղերով։ Մութակներով քիվը պարագծով պսակում է ամբողջ ճակատով ձգվող զանգվածեղ ատտիկոսը։ Ճակատի միջին մասը ցանկապատված է թեթև վանդակապատով, որը դուրս է բերված կողային ելունների գիծ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Объект культурного наследия № 6101243000 // Реестр объектов культурного наследия Российской Федерации.
  2. 2,0 2,1 «Стилизация под барокко» (ռուսերեն). Rostov Region. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  3. «Таганрог социалистический, часть 11» (ռուսերեն). skif_tag. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.