Թաուեր Հիլ, համալիր հրապարակ է կամ այգու տարածք, գտնվում է Լոնդոնի Թաուերի հյուսիսարևմտյան մասում։

Բնակավայր
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Փոստային դասիչEC3
Թաուեր Հիլ (Միացյալ Թագավորություն)##
Թաուեր Հիլ (Միացյալ Թագավորություն)

Նախկինում այն եղել է փակ տարածք Գրեյթ Թաուեր Հիլ[1] անվամբ։ Դարեր շարունակ այստեղ մահապատիժներ են իրականացրել, հատկապես քաղաքացիական և սեփականության իրավունքից զրկված Լորդերի պալատի անդամների, իսկ այսօր այն Թաուեր Հիլ հուշահամալիրի հայտնի տարածք է։ Այստեղ են գտնվում Թրինիթի Սքուեր պարտեզները, որոնք կապվում են միմյանց ավելի փոքր Ուեյքֆիլդ և Թաուեր հանրային այգիներով։

Դիրք Խմբագրել

Այգիներն ու դրանց շրջապատող կառույցները նախատեսված են նաև Թաուեր Գեյթվեյ DLR կայարանի և Թաուեր Հիլ մետրոյի ուղևորներին ծառայելու համար։

Պատմություն Խմբագրել

Բնակատեղի Խմբագրել

Լոնդոնի ամենահին վայրերից մեկում հնագիտական ապացույցները փաստում են, որ Բրոնզե դարում այստեղ բնակատեղի է եղել, ավելի ուշ հռոմեական գյուղ, որն այրվել է Բուդիկայի ապստամբության ժամանակ։ Մոտակա «Բոլոր Սրբերը» եկեղեցին հայտնի է Ռոմանական ճարտարապետության նշխարներով, որը թվագրվում է մ.թ. 680 թվականը, իսկ հենց եկեղեցին թվագրվում է մ.թ. 675 թվականը։

Տեղական կառավարում Խմբագրել

Գրեյթ Թաուեր Հիլը եղել է փակ տարածք, որը ուղիղ վարչական վերահսկողության տակ է գտնվել Լոնդոնի Թաուերի, սակայն դուրս է եղել Լոնդոնյան Սիթի շրջանի և Միդլսեքսի իրավասությունից։ 1855 թվականին այն դարձել է Մետրոպոլիտենի տարածքային խորհրդի մի մասը։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Wheatley Henry Benjamin, Cunningham Peter (1891)։ «Tower Hill»։ London Past and Present։ vol. 3։ London: John Murray։ էջեր 400–402