Թանթռնիկ լիդիական

բույսերի տեսակ
Թանթռնիկ լիդիական
Թանթռնիկ լիդիական
Թանթռնիկ լիդիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Sedeae
Ցեղ Թանթռնիկ (Sedum)
Տեսակ Թանթռնիկ լիդիական (S. lydium)
Միջազգային անվանում
Sedum lydium

Թանթռնիկ լիդիական (լատին․՝ Sedum lydium), թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա դեկորատիվ բույս, որը, թեև աչքի չի ընկնում գեղեցիկ ծաղիկներով, սակայն հիանալի, մշտադալար վեգետատիվ զանգված է տալիս, որը օգտագործվում է գորգային ծաղկադեկորատիվ ձևավորումներում։

Նկարագրություն խմբագրել

Բույսը աչքի է ընկնում սեղմված ընձյուղներով, մանր, մսալի, մոխրավուն տերևներով։ Ծաղկում է հունիսին՝ սպիտակ և կարմրավուն մանր, աննշան ծաղիկներով։ Բարձրությունը 5֊10 սմ է։ Հայրենիքը Մեքսիկան է։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում են թանթռնիկի 17 տեսակ, որոնք բոլորն էլ բարձր դեկորատիվ բույսեր են։ Գետնատարած աճի շնորհիվ ստեղծում են հարթ, գեղեցիկ գորգեր՝ կանաչ, դեղին, գորշ, կապույտ երանգներով։

Թանթռնիկների որոշ տեսակներ լայն կիրառում են գտել ժողովրդական բժշկության բնագավառում։ Նրանց հյութալի տերևներն ունեն ցավազրկող հատկություն։ Դեռևս Հիպոկրատը խորհուրդ է տվել այս բույսը օգտագործվել ուռուցքները բուժելու նպատակով։ Տերևներն օգտագործում են հում, եփած և թթու դրած։ Այս բոլորի հետ միասին թանթռնիկները նաև հրաշալի մեղրատուներ են։ Որոշ տեսակներ հարուստ են C և A վիտամիններով։

Բազմանում են սերմերով և վեգետատիվ ճանապարհով՝ տերևներով և տերևակոթուններով, նույնիսկ գրեթե չորացած ցողուններով։ Աճում են միանգամայն անբերրի, չոր, քարքարոտ, մշակության համար ոչ պիտանի հողերում, քանի որ արմատային համակարգը խոր չի թափանցում և բույսը բավարարվում է անգամ հողի մակերեսի աննշան շերտի սննդանյութերի պաշարով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ լիդիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ լիդիական» հոդվածին։