Թաներ Աքչամ (թուրքերեն՝ Taner Akçam, հոկտեմբերի 23, 1953(1953-10-23)[1], Օլչեք, Թուրքիա[2]), թուրք պատմաբան և հասարակագետ։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակն է, համարվում է Հայոց ցեղասպանության պատմության առաջատար մասնագետներից մեկը։

Թաներ Աքչամ
Taner Akçam
Ծնվել էհոկտեմբերի 23, 1953(1953-10-23)[1] (70 տարեկան)
Օլչեք, Թուրքիա[2]
Քաղաքացիություն Թուրքիա[3][4] և  Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան, սոցիոլոգ, իրավապաշտպան, համալսարանի դասախոս և կինոռեժիսոր
Հաստատություն(ներ)Hamburg Institute for Social Research? և Քլարկի համալսարան
Գործունեության ոլորտհայագիտություն, թյուրքագիտություն և Հայոց ցեղասպանություն
Ալմա մատերՄիջինարևելյան տեխնիկական համալսարան և Հանովերի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[5] և գերմաներեն
 Taner Akçam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թաներ Աքչամը ծնվել է Արդահանի մոտակայքում գտնվող Օլչեք գյուղում, Դուրսուն և Պերիհան Աքչամի ընտանիքում։ Ծագմամբ մեսխեթցի թուրք է։ 1976 թվականին ավարտել է Անկարայի Միջինարևելյան տեխնիկական համալսարանի տնտեսագիտության բաժինը։ Աքչամը թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976 թվականին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Էմնեսթի ինթերնեշնլ» կազմակերպության հովանու ներքո։ 1988 թվականից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996 թվականին Հանովվերի համալսարանում։ 2002 թվականից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։ 2022 թվականին նշանակվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Փրոմիս» հայկական ինստիտուտի (Promise Armenian Institute) Հայոց ցեղասպանության հետազոտության ծրագրի առաջին տնօրեն։

Հեղինակի հայտարարությունները խմբագրել

«Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Սակայն այս ամենին Թուրքիան դեռևս պատրաստ չէ, իսկ սա այժմ ամենակարևոր հարցն է», - հայտարարել է Մինեսոթի-Սիթի Համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, ավելացնելով, որ Թուրքիան այժմ թևակոխում է շատ կարևոր պատմական ժամանակաշրջան։

Ըստ Աքչամի՝ մինչ վերջերս նա եղել է միակ թուրք գիտնականը, ով ազատ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։ Նա նաև ավելացրել է, որ մի քանի տարի առաջ՝ 1995 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության օրը, այցելել է Էջմիածին, որտեղ մոմ է վառել։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով», - նշել է նա։

Պատմաբանի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները, քանի որ առանց դրա Թուրքիան երբեք իրեն չի կարող տեսնել Եվրամիության կազմում։ Բացի այդ, Թուրքիայի պատմական սխալներից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը, այլև «Քրդական հարցը», ինչպես նաև բազմաթիվ հարցեր, բայց դեռևս այսօր ամենակարևոր հարցը մնում է Հայոց Ցեղասպանությունը։ Ըստ Թաների՝ տարածքային պահանջները երկու կողմերի համար քննարկման առարկա դեռևս հանդիսանալ չեն կարող։

«Նախորդ տարիների սխալները պետք է փոխհատուցվել, բայց՝ ինչ ձևով, ես չգիտեմ։ Տարածքային և ֆինանսական փոխհատուցումներրը, կարծում եմ, կազմում են միայն հարցի բարոյական մասը», - նշել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի արխիվներին՝ պրոֆեսորն ասել է, որ երկրում կան երկու արխիվներ, առաջինը Ստամբուլում է, երկրորդը՝ Անկարայում։ Բացի այդ՝ Անկարայի արխիվը գիտնականների համար դեռևս փակ է, իսկ Ստամբուլի արխիվը բաց է մասնակիորեն։ Երբեմն այն թուրք գիտնականները, ովքեր օգտագործել են արխիվային փաստաթղթերը, հետագայում հարցմանքննման են ենթարկվում համապատասխան մարմինների կողմից։

Թուրք պրոֆեսորը նաև արտահայտել է այն տեսակետը, որ քաղաքական վերնախավի փոփոխումը կարող է հանգեցնել բազմաթիվ հարցերի լուծմանը։ Եվ վերջում, նա կիսվեց իր երազանքով, որպեսզի 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության համրյուրամյակին, Թուրքիան դառնա ԵՄ անդամ, իսկ Հայոց Ցեղասպանությունն էլ լինի ճանաչված։

Գործեր խմբագրել

Հեղինակ է 10 գրքերի, որոնցից վերջինը վերնագրված է «Ամոթալի արարք։ Հայկական ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության խնդիրը»։ Նա գրել է անգլերեն, գերմաներեն և թուրքերենով որոշ գործեր հայկական-թուրքական հարաբերությունների մասին։

Հայերեն հրապարակումները խմբագրել

  • Թուրքական ազգային ինքնությունը և Հայկական հարցը։ «Գարուն», 1995, թիվ 1, էջ 51։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաներ Աքչամ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաներ Աքչամ» հոդվածին։