Տայսոն (ֆուտբոլիստ)

բրազիլացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Թայսոնից)

Տայսոն Բարսելոս Ֆրեդա, կամ պարզապես Տայսոն (պորտ.՝ Taison Barcellos Freda, հունվարի 13, 1988(1988-01-13)[1], Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Տայսոն
Taison
Տայսոնը Շախտյորի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Taison Barcellos Freda
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1988(1988-01-13)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 172 սմ
Քաշ 64 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան,․վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2007 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Բրազիլիա Ինտերնասիոնալ 69 (9)
2010-2013 Ուկրաինա Մետալիստ Խարկով 57 (13)
2013-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 109 (19)
Ազգային հավաքական
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 3-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ինտերնասիոնալ խմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Տայսոնը սկսել է Ինտերնասիոնալում։ Ինտերնասիոնալի առաջին թիմում իր դեբյուտը նշել է 2009 թվականին՝ շուտով դառնալով թիմի հիմնական խաղացող։ 2009 թվականին դարձավ Լիգա Գաուշուի լավագույն ռմբարկու՝ խփած 15 գոլերով՝ օգնելով իր թիմին հաղթել առաջնությունը[3]։ Թեև Տայսոնը Ինտերնասիոնալի կազմում չհաղթեց Բրազիլիայի Սերիա A-ն, նա 2010 թվականին հաղթեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով մեքսիկական Գվադալախարային[4][5]։

Մետալիստ խմբագրել

Տայսոնի ծառայություններով հետաքրքրված էին Նապոլին և Վոլֆսբուրգը[6], սակայն 2010 թվականին նա տեղափոխվեց Խարկովի Մետալիստ 6 միլիոն եվրոյի դիմաց[7]։ Նա սկսեց լավ հանդես գալ Ուկրաինայում՝ ստվերելով Վիլյանին որպես լավագույն նոր տրանսֆեր։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Արսենալ Կիևի դեմ խաղում[9]։ Մետալիստի կազմում Տայսոնը անցկացրեց 3 մրցաշրջան՝ անցկացնելով 83 հանդիպում և դառնալով 20 գոլի հեղինակ։

Շախտյոր Դոնեցկ խմբագրել

2013 թվականի հունվարի 1-ին Տայսոնը տեղափոխվե Շախտյոր Դոնեցկ 12․4 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։ Իր դեբյուտը Շախտյորի կազմում նշեց փետրվարի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 19-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում։ Այս խաղում նա տվեց նաև գոլային փոխանցում և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[14]։ Մայիսի 22-ին՝ Ուկրաինայի գավաթի եզրափակչի Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում Տայսոնը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով ու նվաճել Ուկրաինայի գավաթը[15]։ Հուլիսի 10-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ նաև Ուկրաինայի սուպերգավաթի Չեռնոմորեցի դեմ խաղում, իսկ Շախտյորը հաղթեց Ուկրաինայի սուպերգավաթը[16]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2013 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[17][18]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն հայտարարեց, որ Տայսոնը կարող է հանդես գալ Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Տայսոնը հայտարարեց, որ եթե նրան հայտարարեն Ուկրաինայի հավաքական, նա կընդունի հրավերը[19]։ Այնուամենայնիվ, 2016 թվականի օգոստոսի 22-ին Տայսոնը հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[20][21]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ավստրալիայի դեմ խաղում[22][23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտերնասիոնալ 2008 30 2 - - 9 0 - - 39 2
2009 28 4 12 7 4 0 19 15 63 26
2010 11 3 - - 11 0 14 4 36 7
Ընդհանուր 69 9 12 7 24 0 33 19 138 35
Մետալիստ Խարկով 2010–11 21 8 0 0 6 1 0 0 27 9
2011–12 23 2 0 0 13 5 0 0 36 7
2012–13 13 3 1 0 6 1 0 0 20 4
Ընդհանուր 57 13 1 0 25 7 0 0 83 20
Շախտյոր Դոնեցկ 2012–13 11 2 3 1 2 0 0 0 16 3
2013–14 19 1 4 1 8 1 1 1 32 4
2014–15 21 4 6 0 8 0 1 0 36 4
2015–16 18 6 6 1 17 1 1 0 42 8
2016–17 24 5 3 1 12 4 1 0 40 10
2017–18 16 1 1 0 7 1 1 0 25 2
Ընդհանուր 109 19 23 4 54 7 5 1 191 31
Կարիերայի ընդհանուր 235 41 36 11 103 14 38 20 412 86

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 3 1
Ընդհանուր 5 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա   Ավստրալիա
3–0
4–0
Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ինտերնասիոնալ

Շախտյոր Դոնեցկ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Taison - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. «Summary - Gaúcho 1 - Brazil - Results, fixtures, tables and news - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  4. «Internacional vs. Guadalajara - 19 August 2010 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  5. «Guadalajara vs. Internacional - 12 August 2010 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  6. «FINISHED: Internacional Star Taison On Wolfsburg Radar - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  7. «Metalist Kharkiv Set To Sign Internacional Forward Taison - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  8. «Metalist Kharkiv - Zorya Luhansk, Sep 12, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  9. «Arsenal Kyiv - Metalist Kharkiv, Sep 19, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  10. Association, Press (2013 թ․ հունվարի 11). «Chelsea beaten by Shakhtar Donetsk to sign Metalist Kharkiv's Taison». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  11. «Shakhtar sign Chelsea target Taison from Metalist | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  12. uefa.com (2013 թ․ փետրվարի 13). «UEFA Champions League 2012/13 - History - Shakhtar Donetsk-Dortmund – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  13. «Shakhtar Donetsk 2-2 Borussia Dortmund: Hummels makes amends to put Germans in pole position | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  14. «Metalurh Zaporizhya vs. Shakhtar Donetsk - 19 May 2013 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  15. «Shakhtar Donetsk - Chornomorets Odessa, May 22, 2013 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  16. «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Jul 10, 2013 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  17. «Shakhtar Donetsk 1-1 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  18. uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 2). «UEFA Champions League 2013/14 - History - Shakhtar Donetsk-Man. United – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  19. «Taison may soon be naturalized and play for Ukraine» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  20. «Brazil vs. Colombia - Football Match Summary - September 7, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  21. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Brazil-Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  22. «Australia v Brazil Match Report, 13/06/2017, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  23. Connolly, Paul (2017 թ․ հունիսի 13). «Australia 0-4 Brazil: international friendly – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  24. 24,0 24,1 «Taison». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայսոն (ֆուտբոլիստ)» հոդվածին։