Թայլեր Բարնհարդտ

ամերիկացի դերասան

Թայլեր Դեյվիս Բարնհարդտ (անգլ.՝ Tyler Davis Barnhardt, հունվարի 16, 1993(1993-01-16), Ռոլի, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է ամերիկյան «Ընդհատակ» պատմական դրամատիկական հեռուստասերիալում Մեթյու Ռոյի և ամերիկյան «13 պատճառ՝ ինչու» պատանեկան դրամատիկական հեռուստասերիալում Չառլի Սբ․ Ջորջի դերերով։

Թայլեր Բարնհարդտ
Ծնվել էհունվարի 16, 1993(1993-01-16) (31 տարեկան)
ԾննդավայրՌոլի, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորոյի համալսարան և David W. Butler High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Բարնհարդտը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում և մեծացել Շառլոթ քաղաքին մերձակա գտնվող Մեթյուզ քաղաքում։ 2011 թվականին ավարտել է Դեյվիդ Վ․ Բաթլերի ավագ դպրոցը[1]։ 2015 թվականին Բարնհարդտը ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Գրինսբորոյի երաժշտական, թատրոնի և պարի դպրոցի արվեստի բակալավրի աստիճան[2][3]։

Գործունեություն խմբագրել

2016 թվականին Բարնհարդտը հայտնվել է «Պտույտ։ Վաշինգտոնի գործակալներ»-ի դրվագներից մեկում։ 2017 թվականին Բարնհարդտը հանդես է եկել «Ընդհատակ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ խաղալով Մեթյու Ռոյի դերը, այնուհետև ունեցել է փոքրիկ դեր «Կարիճ» շոուում։ 2019 թվականին Չառլի Սբ․ Ջորջի դերով նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում՝ երրորդ եթերաշրջանում կատարելով իր առաջնելույթը[4][5][6][7]։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, «Tales from the Loop» դրամատիկական հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[8]։

2019 թվականի նոյեմբերին Բարնհարդտը հայտնվել է «Visual Tales» ամսագրի շապիկին[9]։

Filmography խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2016 Պտույտ։ Վաշինգտոնի գործակալներ Սենթերի «Blade on the Feather» սերիա
2016 Ժյուրին Մայքլ Քլիրի Հեռուստատեսային ֆիլմ
2017 Լաուրան կատու է ստանում Դիլան Գեղարվեստական ֆիլմ
2017 Էսեքս[10] Ջեյք Կարճամետրաժ ֆիլմ
2017 Ընդհատակ Մեթյու Ռո 3 սերիա
2017 Բուլ Քարթեր Հեյս «A Business of Flavors» սերիա
2017 Կարիչ Հրշեջ Ջեյքոբս «Nuke Kids on the Block» սերիա
2018 Կասկած Մարկո Հեռուստատեսային ֆիլմ
2019 Վերասերում Ջեյքոբ
2019–2020 13 պատճառ՝ ինչու Չառլի Սբ․ Ջորջ Հիմնական (4-րդ եթերաշրջան), երկրորդական (3-րդ եթերաշրջան)
2020 Tales from the Loop Դանի Ջանսոն 3 սերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Donahue, Annie Beth (2017 թ․ հոկտեմբերի 11). «From stage fright to TV actor – A Charlotte native's journey to small screen success». CharlotteFive.
  2. «Tyler Barnhardt». Uncgshowcase.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Actor Tyler Barnhardt will present Q&A – UNCG Campus Weekly». Uc.uncg.edu. 2019 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Everyone Is a Murder Suspect in Final '13 Reasons Why' Season 3 Trailer». finance.yahoo.com.
  5. Elena Nicolaou. «Who Is Charlie Saint On 13 Reasons Why Football Player». Refinery29.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Ariana Romero. «Why Ani Achola Is The Worst Character In 13 Reasons Why». Refinery29.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «'13 Reasons Why' Newcomer Tyler Barnhardt Is About To Become A Familiar Face – EXCLUSIVE». Elitedaily.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. Mitchell, Molli (2019 թ․ հոկտեմբերի 8). «13 Reasons Why cast: Who plays Charlie St. George? Who is Tyler Barnhardt?». Express.co.uk.
  9. «VT23 – VISUAL TALES» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Essex». Essex (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Բարնհարդտ» հոդվածին։