Թայգա
Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոն (անգլ.՝ Michael Ray Nguyen-Stevenson, նոյեմբերի 19, 1989, Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Թայգա (Tyga [Thank You God Always]), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին իր «Coconut Juice» դեբյուտային սինգլի թողարկումից հետո, որին հաջորդում է նրա դեբյուտային «No Introduction» ստուդիական ալբոմի թողարկումը նույն տարվա հունիսին։ 2012 թվականի փետրվարին նա թողարկում է իր «Careless World: Rise of the Last King» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը, որին հաջորդում է նրա «Hotel California» երրորդ ալբոմը 2013 թվականի ապրիլին։ Իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The Gold Album: 18th Dynasty», թողարկվել է 2015 թվականի հունիսին։
Թայգա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Micheal Ray Stevenson[1] |
Նաև հայտնի է որպես | Tyga և T-Raww |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1989 (33 տարեկան) Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, երգիչ, դերասան և հեռուստատեսային դեմք |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Young Money Entertainment, Crush Management, Def Jam Recordings, GOOD Music, Cash Money Records, Last Kings Records?, Էմփայը դիսթրիբյուշն և Columbia Records[2] |
Կրթություն | Gardena High School? |
Անդամակցություն | Young Money? |
Ամուսին | Jordan Craig? |
Կայք | tygamusic.com |
![]() |
Վաղ կյանք Խմբագրել
Մայքլ Ռեյ Նգուեն-Սթիվենսոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոն քաղաքում, 1989 թվականի նոյեմբերի 19-ին։
Երաժշտական կարիերա Խմբագրել
2008-2010: «No Introduction» և առաջին հաջողություններ Խմբագրել
Մինչև իր դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը, Թայգան արդեն որոշակի հայտնիություն էր ձեռք բերել իր միքսթեյպ թողարկումների շնորհիվ։ 2008 թվականի հունիսի 10-ին նա թողարկում է իր «No Introduction» դեբյուտային ստուդիական ալբոմը[3]։ Ալբոմի «Diamond Life» երգը, հետագայում հնչել է Need for Speed: Undercover և Madden NFL 2009 համակարգչային խաղերում, ինչպես նաև «Կռիվ» (2009) ֆիլմում։ Թայգան ավելի մեծ ճանաչավածություն ձեռք բերեց 2010 թվականին, երբ ամերիկացի երգիչ Քրիս Բրաունը իր «Deuces» երգի համար համագործակցեց նրա և երգիչ Քևին Մակքոլի հետ։ Երգը Բիլբորդի Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ հաջորդ տարի այն նաև առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ համագործակցություն» անվանակարգում[4]։
2011-2012: «Careless World: Rise of the Last King» Խմբագրել
Այս ընթացքում Թայգան ավելի շատ կենտրոնանում է իր «Careless World: Rise of the Last King» երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Far Away» երգը[5], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը։ «Still Got It» երգը, որը ալբոմի երկրորդ սինգլն է[6], թողարկվում է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին և Billboard Hot 100-ում զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Նույն տարվա դեկտեմբերի 6-ին թողարկվում է ալբոմի երրորդ՝ «Rack City» սինգլը[7], որը նախկինում նաև ընդգրկվել էր Թայգայի «Well Done 2» միքսթեյպում, սակայն որոշակի կոմերցիոն հաջողություններ գրանցելուց հետո նաև ընդգրկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմի երգացանկում։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում է մտնում 91-րդ հորիզոնականով, սակայն որոշ ժամանակ անց բարձրանում է 7-րդ հորիզոնական։ 2012 թվականի հունվարի 13-ին թողարկվում է ալբոմի չորրորդ սինգլը՝ «Faded» երգը[8], որը Billboard Hot 100-ում 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
2012 թվականի փետրվարի 21-ին «Careless World: Rise of the Last King» ալբոմը պաշտոնապես թողարկվում է։ Այն առաջին շաբաթում 61,000 օրինակի վաճառք է ունենում Միացյալ Նահանգներում և Billboard 200 հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով[9][10][11]։ Նույն տարվա հունիսի 23-ին թողարկվում է նաև ալբոմի հինգերորդ՝ «Make It Nasty» սինգլը[12]։
2012-2013: «Hotel California» Խմբագրել
2012 թվականի օգոստոսին Թայգան հայտարարում է, որ իր երրորդ ստուդիական ալբոմը կոչվելու է «Hotel California»[13][14]: 2013 թվականի հունվարի 15-ին թողարկվում է ալբոմի առաջին սինգլը՝ «Dope» երգը[15], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։ Ալբոմի երկրորդ՝ «For the Road» սինգլը, թողարկվում է 2013 թվականի ապրիլի 4-ին[16]։ Մի քանի օր անց՝ ապրիլի 9-ին, «Hotel California» ալբոմը թողարկվում է։ Առաջին շաբաթում ալբոմը ունենում է 54,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգերում և Billboard 200 է մտնում 7-րդ հորիզոնականով[17]։ Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց՝ օգոստոսի 27-ին, թողարկվում է ալբոմի երրորդ սինգլը՝ «Show You» երգը[18]։
2013-ներկա։ «The Gold Album: 18th Dynasty» Խմբագրել
2013 թվականի հոկտեմբերի 21-ին Թայգան թողարկում է իր «Wait for a Minute» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ջասթին Բիբերը[19]։ 2014 թվականի ապրիլի 9-ին թողարկվում է «Hookah» երգը համագործակցությամբ ռեփեր Յանգ Թագի հետ[20]։ 2015 թվականի հունիսի 23-ին Թայգան թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «The Gold Album: 18th Dynasty» անվանումը։ Այդ ալբոմը ունենալով վաճառաքի շատ ցածր վարկանիշ (ընդամենը 2,200 օրինակի վաճառք առաջին շաբաթում), անգամ որևէ հորիզոնական չի զբաղեցնում Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[21]։
Անձնական կյանք Խմբագրել
2011 թվականի հոկտեմբերին Թայգան Մայամիում ծանոթացել է մոդել/մերկապարուհի Բլեք Չայնայի հետ[22][23], ով հետագայում նկարահանվում է Թայգայի «Rack City» տեսահոլովակի գլխավոր հերոսուհու կերպարում[24]։ 2012 թվականի մարտին նրանք միասին նկարահանվում են Urban Ink ամսագրի շապիկի համար[25], իսկ նույն ամսում տարածվում են լուրեր, որ Բլեք Չայնան սպասում է Թայգայի երեխային[26]։ Մի քանի ամիս անց՝ հուլիսին, ադ լուրերը հաստատվում են լուսանկարիչների կողմից[24]։ Նրանց որդին՝ Քինգ Կաիրո Սթիվենսոնը, ծնվում է հոկտեմբերի 16-ին, 2012 թվականին[27]։ Նույն տարվա դեկտեմբերին Բլեք Չայնան ինքն է հաստատում իր և Թայգայի միության մասին[28]։ 2014 թվականի օգոստոսին հայտնի է դառնում, որ զույգը բաժանվել է[29]։ 2015 թվականին նա սկսեց հանդիպել ամերիկացի հեռուստատեսային դեմք Քայլի Ջենների հետ[30]։
Սկավառակագրություն Խմբագրել
Ստուդիական ալբոմներ
- «No Introduction» (2008)
- «Careless World: Rise of the Last King» (2012)
- «Hotel California» (2013)
- «The Gold Album: 18th Dynasty» (2015)
Համատեղ ալբոմներ
- «Fan of a Fan: The Album» (Քրիս Բրաունի հետ) (2015)
Մրցանակներ և առաջադրումներ Խմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Grammy Awards | Լավագույն ռեփ համագործակցություն | «Deuces» (Քրիս Բրաունի և Քևին Մակքոլի հետ) |
Առաջադրված |
BET Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||
2012 | BET Awards | Լավագույն համագործակցություն | «The Motto» (Դրեյքի և Լիլ Ուեյնի հետ) |
Առաջադրված |
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրություն | Առաջադրված | |||
BET Hip Hop Awards | Ռիզի կատարյալ կոմբո մրցանակ | Առաջադրված | ||
Լավագույն ակումբային երգ | Առաջադրված | |||
MuchMusic Video Awards | MuchVIBE տարվա հիփ հոփ տեսահոլովակ | Հաղթանակ | ||
MTV Europe Music Awards | Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է | - | Առաջադրված | |
American Music Awards | Սիրելի ռեփ/հիփ հոփ արտիստ | Առաջադրված | ||
2014 | MTV Video Music Awards | Լավագույն համագործակցություն | «Loyal» (Քրիս Բրաունի և Լիլ Ուեյնի հետ) |
Առաջադրված |
Soul Train Awards | Տարվա լավագույն հիփ հոփ երգ | Հաղթանակ | ||
Տարվա լավագույն երգ | Առաջադրված | |||
Լավագույն պարային կատարում | Հաղթանակ | |||
Լավագույն համագործակցություն | Հաղթանակ | |||
2015 | iHeartRadio Music Awards | Տարվա լավագույն հիփ հոփ/R&B երգ | Առաջադրված | |
Billboard Music Awards | Լավագույն R&B երգ | Առաջադրված | ||
BET Awards | Լավագույն համագործակցություն | Առաջադրված | ||
Տարվա տեսահոլովակ | Առաջադրված |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.californiabirthindex.org/birth/micheal_ray_stevenson_born_1989_19549775
- ↑ Tyga Signs Multi-Million Dollar Deal With Columbia Records — NYC: 2002. — ISSN 1538-6848
- ↑ (April 7, 2008). Tyga: No Introduction Album Cover Art ProHipHop. Accessed May 9, 2008.
- ↑ «53rd Annual Grammy Awards nominees list»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է դեկտեմբերի 2, 2010
- ↑ «iTunes - Music - Far Away (feat. Chris Richardson) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2011-05-17։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին
- ↑ «Still Got It (feat. Drake) - Single»։ iTunes։ 2011-10-04։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13–ին
- ↑ «iTunes - Music - Rack City - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2011-12-06։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին
- ↑ «iTunes - Music - Faded (feat. Lil Wayne) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2012-01-13։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 2/26/2012»։ Hip Hop DX։ Hip Hop DX։ փետրվարի 29, 2012։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 29
- ↑ Langhorne Cyrus (փետրվարի 29, 2012)։ «Whitney Houston Still Dominates, Tyga Roars at No. 4, Chiddy Bang Land in Top 10»։ Sohh.Com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 2014-07-22
- ↑ Jacobs Allen (ապրիլի 25, 2012)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 4/22/2012 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX
- ↑ «Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!»։ FMQB։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-22-ին։ Վերցված է 2014-07-22
- ↑ «Tyga Announces Upcoming "Hotel California" Album»։ Complex։ 2012-08-19։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 29
- ↑ Posted by: koryplease Tags: Hotel California, Tyga (2012-08-20)։ «Tyga Announces New Album “Hotel California” At Rock The Bells»։ KarenCivil.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 29
- ↑ «iTunes - Music - Dope (feat. Rick Ross) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2013-01-15։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 29
- ↑ «Tyga ft. Chris Brown "F*ck For The Road" - XXL»։ Xxlmag.com։ 2013-03-25։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 5
- ↑ Paine Jake (2013-04-24)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 4/21/2013»։ HipHop DX։ Վերցված է 2013 թ․ մայիսի 22
- ↑ «Top 40 Rhythmic Future Releases | R&B Song and Hip-Hop Music Release Dates |»։ Allaccess.com։ Վերցված է 2013 թ․ մայիսի 22
- ↑ «iTunes - Music - Wait For a Minute - Single by Tyga & Justin Bieber»։ Itunes.apple.com։ 2013-10-22։ Վերցված է 2014 թ․ հունիսի 22
- ↑ «iTunes - Music - Hookah (feat. Young Thug) - Single by Tyga»։ Itunes.apple.com։ 2014-04-09։ Վերցված է 2014 թ․ հունիսի 22
- ↑ Tharpe Frazier։ «Here's How Many Copies Tyga's 'The Gold Album' Sold Since It Hit iTunes on Friday»։ Complex։ Complex Media
- ↑ Langhorne Cyrus (2013-04-16)։ «Tyga Wants Three-Way W/ Nicki Minaj & Blac Chyna: "At The End Of The Day, I'm A Rapper" [Video»։ Sohh.Com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-13-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ India Lindsey (2012-03-13)։ «Tyga And Blac Chyna Still Together!»։ Global Grind։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ 24,0 24,1 «Tyga And ‘Rack City’ Star Blac Chyna Expecting First Child»։ Rapfix.mtv.com։ 2012-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ «Tatted Up Love: Tyga And Blac Chyna Featured In Urban Ink Magazine»։ Necole Bitchie.com։ 2012-03-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ Popular right now: (2012-03-09)։ «Tyga To Become Father After Stripper Girlfriend Falls Pregnant?»։ TaleTela։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ Bobb Maurice (2012-10-16)։ «Tyga Welcomes His First Baby - Music, Celebrity, Artist News»։ MTV.com։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ Popular right now: (2012-04-11)։ «Tyga's Girlfriend Blac Chyna Tattoos His Name On Body»։ TaleTela։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին
- ↑ Tyga Breaks Up With Blac Chyna
- ↑ Kylie Jenner Stars in Tyga's "Stimulated" Music Video, Couple Puts Their Romance (and PDA) on Display
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2012-08-18 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թայգա կատեգորիայում։ |