Թամար Կապրելյան

հայ հեղինակ-կոմպոզիտոր, երգիչ
(Վերահղված է Թամար Կապրելեանից)

Թամար Գաբրիելյան (արևմտահայերեն՝ Թամար Գաբրիէլեան, անգլ.՝ Tamar Kaprelian, հոկտեմբերի 28, 1986(1986-10-28)[1], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկահայ երգչուհի և երգահան։ Նա առավել հայտնի է 2011 թվականին թողարկված իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլով և 2008 թվականի մարտին OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում տոնած հաղթանակով։

Թամար Գաբրիելյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԹամար Մարտիրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1986 (37 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սկոտսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՓոփ, փոփ ռոք
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան
ԳործիքներՎոկալ, դաշնամուր
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլInterscope Records
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
ԱնդամակցությունGenealogy
ԿապվածGenealogy
Կայքtamarkaprelian.com
 Tamar Kaprelian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թամար Մարտիրոսյանը հայտնի որպես՝ Թամար Գաբրիելյան, ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 28-ին, Սկոտսդեյլում՝, Արիզոնա, ԱՄՆ հայ ծնողներից, բայց մեծացել է Ջորջիա և Կալիֆոռնիա նահանգներում։ Գաբրիելյանը երգչուհու մոր օրիորդական ազգանունն է, որը երգչուհին ընտրել է ի պատիվ իր պապի, ով մահացել է կարիերան սկսելուց մի քանի տարի հետո։ Թամարը աներևակայելիորեն հպարտ է իր ծագումով և ցանկանում է, որ բոլորն էլ իմանան իր հայ լինելու մասին։ Նրա ապուպապերը պատմական Հայաստանից են։ Մորական պապը՝ Ժիրայր Կարպելիանը, ծնվել է Խարբերդում, իսկ նրա կինը՝ Հասմիկ Կարպելիանը՝ Մոսուլում։ Նրանք հանդիպել են Իրաքում, որտեղ երգչուհու պապը տնօրինում էր Մերձավոր Արևելքի ամենանշանավոր տեքստիլ արդյունաբերություններից մեկը։ Հորական պապը՝ Ջորջ Մարտիրոսյանը, ծնվել է Երուսաղեմում, իսկ նրա կինը՝ Վիկտորիա Էվինը՝ Լիվերպուլում։ Վերջիններս հանդիպել են Եգիպտոսում ապա տեղափոխվել են Մանչեսթր, որտեղ հիմնել են հայկական հյուրանոց-ռեստորան։ Նրա ծնողները՝ Ավետիս և Սիլվա Մարտիրոսյանները հանդիպել են Մանչեսթրում, որտեղից արդեն տեղափոխվել են Սկոտսդեյլ՝ մեծացնելով երգչուհուն և նրա եղբորը։

 
Երգչուհին որպես Genealogy խմբի անդամ Եվրատեսիլի բեմում

Երաժշտական հետաքրքրությունը սկսվել է այն բանից հետո, երբ երգչուհին հայտնաբերել է Բիլլի Ջոելի և Փոլ Մաքքարթնիի գործերը։

Կարիերան խմբագրել

Թամարը 2008-ին թողարկեց իր առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը, որը մարտին հաղթեց OneRepublic խմբի «Apologize» (Ներում) երգի քավրների մրցույթում և որպես մրցանակ Ռայան Թեդդերը օգնեց նրան արժանանալ Interscope Records-ի ուշադրությանը, որի հետ էլ ավելի ուշ ստորագրվեց պայմանագիր։ Wax Ltd-ը ձայնագրեց երգչուհու առաջին «New Day» (Նոր Օր) սինգլը։ 2010-ի օգոստոսի 24-ին թողարկվեց նաև Թամարի առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Sinner or a Saint» (Մեղավոր կամ Սուրբ)։ 2010-ին համերգի ընթացքում նա Far East Movement խմբի հետ երգեց «Like a G6» երգը՝ կատարելով երգչուհի Դևի հատվածները։ 2012-ի հունիսի 19-ին թողարկվեց «California» մինիալբոմը։

2015 թվականի մայիսին, որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Sinner or a Saint»

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«California..»
  • Թողարկված։ Հունիսի 19, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Yours To Keep»
  • Թողարկված։ Մայիսի 19, 2015
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Ալբոմ
«New Day» 2009 «Sinner or a Saint»
«Face the Shadow»
(որպես Genealogy խմբի անդամ)
2015 Ոչ ալբոմային սինգլ
«The Otherside»
(համագործակցությամբ Էլհաիդա Դանիի, Էլինա Բորնի,
Մարիա Էլենա Կիրիակույի և Ստեֆանի Թոփալյանի հետ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. «Armenia: Second artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ Փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել