Թամարա Լիսիցյան

հայ կինոռեժիսոր

Թամարա Նիկոլայի Լիսիցյան (մարտի 3, 1923(1923-03-03), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2009(2009-11-29), Մոսկվա, Ռուսաստան), կինոռեժիսոր, սցենարիստ։ ՌԴ ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Թամարա Լիսիցյան
Ծնվել էմարտի 3, 1923(1923-03-03)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 29, 2009(2009-11-29) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0514072

Կենսագրություն խմբագրել

Թամարա Լիսիցյանը ծնվել է 1923 թվականին Թբիլիսիում Նիկոլայ Պավելի Լիսիցյանի և Մարֆա Իվանովայի ընտանիքում։ Եղել է օպերային երգիչ Պավել Լիսիցյանի զարմուհին։ 1939 թվականին սովորել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1941, 1944-1946 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի քաղաքային թատերական ուսումնարանում։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Կոզինցևի արվեստանոց)։

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Իտալիայի «Սովէքսպորտֆիլմ»-ում։ Հեղինակել է մի շարք գիտահանրամատչելի, գովազդային, կարճամետրաժ ֆիլմեր, հոլովակներ, սցենարներ։ Եղել է մի շարք հին ֆիլմերի վերականգնման ռեժիսորը՝ «Պետրոս Մեծ», «Խաչակիրները» և այլն[1][2]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Սոմբրերո», 1959
  • «Տիեզերագնաց №…», 1961 (կարճամետրաժ)
  • «Նորը Արևելքում», 1962
  • «ԽՍՀՄ-ը իտալացիների աչքերով», 1964
  • «Ֆիթիլ», 1965
  • «Չիպոլինո», 1973
  • «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», 1977
  • «Նռների կղզում», 1981
  • «Գրետա» ամառանոցի գաղտնիքը», 1983
  • «Առեղծվածային ժառանգորդը», 1987

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թամարա Լիսիցյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Թամարա Լիսիցյանի կենսագրությունը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել