Թամարա Քրիստափորի Դեյկարխանովա (ռուս.՝ Тамара Дейкарханова, անգլ.՝ Tamara Daykarhanova, հունվարի 14, 1889(1889-01-14)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1980(1980-08-02)[1], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ռուսական և ամերիկյան թատրոնի և կինոյի դերասանուհի, մանկավարժ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր[2]։

Թամարա Դեյկարխանովա
Ծնվել էհունվարի 14, 1889(1889-01-14)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 2, 1980(1980-08-02)[1] (91 տարեկան)
Մահվան վայրԷնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1889 թվականին Մոսկվայում` ազգությամբ հայ բժշկի (Դեյկարխանյան հայ ազնվական գերդաստանում) և ֆրանսուհու ընտանիքում։ 1907-1911 թվականներին նա եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի (МХТ) դերասանուհի և նշված թատրոնի առաջատար դերասան Վասիլի Կաչալովի ընտանիքի բարեկամն էր։ 1923 թվականին Թամարան ամուսնու՝ Յուրիկի հետ հաստատվել է Նյու Յորքում։ Իր վերջին կինոդերը Թամարա Դեյկարխանովան խաղացել է 1897 թվականին։

Գործունեություն խմբագրել

Թամարա Դեյկարխանովան եղել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատրոնի առաջատար դերասանուհին։ Պարելու և երգելու ձիրքերով օժտված Թամարան մասնակցել է Պուշկինի «Իշխան Նուլին» և «Բախչիսարայի շատրվանը», Միխայիլ Կուզմինի «Կանայք», «Նախնիների հայացքի ներքո» և այլ ներկայացումների։ Ամերիկյան թատերագետ Արթուր Փոլաքը, գրելով Դեյկարխանովայի մասին, ընդգծել է նրա խաղաոճի պարզությունն ու նրբագեղությունը։ Իսկ ամերիկացի թատերագետ Օլիվեր Սեյլորը գրել է, որ «Չղջիկը» կույր կլիներ առանց Դեյկարխանովայի։ 1935 թվականին Թամարան բացել է բեմարվեստի սեփական դպրոցը։ Նրա մոտ սովորել է նաև թատերագիր Հորթոն Ֆութը։

Դասախոսական աշխատանքին զուգահեռ Թամարա Դեյկարխանովան հանդես է եկել Բրոդվեյում։ Ամերիկյան թատրոնի պատմության մեջ առավել հիշարժան են Դեյկարխանովայի մասնակցությամբ ներկայացված Գեորգե Տաբորիի «Կայսեր հանդերձանքը» և Լեսլի Սթիվենսի «Ցլամարտ» թատերախաղերը։ Արդեն տարեց Թամարա Դեյկարխանովան հրավիրվել է նկարահանվելու նաև կինոյում և հեռատեսիլում։ 1961-ին նա մարմնավորել է Ջոնիի հայ տատին՝ Ուիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հեռուստաբեմադրության մեջ[3]։

Դերեր խմբագրել

  • «Բախչիսարայի շատրվանը» (Զարեմա)
  • «Կանայք»
  • «Ասպետը, որ խաղի մեջ կնոջը տանուլ էր տվել սատանային»
  • «Նախնիների հայացքի ներքո»
  • «Իշխան Նուլին»
  • «Բեռնարդա Ալբայի տունը»
  • «Երեք քույր»
  • «Անաստասիա»

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Մերկացված քաղաքը», 1959
  • «Իմ սիրտը լեռներում է», 1961
  • «Անդի», 1964
  • «Թագավորի երազանքը», 1969

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. «AV Production - Թամարա Դեյկարխանովա». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  3. Արծվի Բախչինյան «Հայերը Համաշխարհային Կինոյում», Երևան - 2004