Թամազ Գամղրելիձե
Թամազ Վալերիանի Գամղրելիձե (վրաց.՝ თამაზ გამყრელიძე, հոկտեմբերի 23, 1929, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2021, Թբիլիսի, Վրաստան[1]), հայտնի վրացի և խորհրդային լեզվաբան, արևելագետ, հնդեվրոպագետ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (1984-ից), լեզվաբանական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։ Մաթեմատիկոս, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Ռևազ Գամղրելիձեի եղբայրը[4]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1929 թվականի հոկտեմբերի 23-ին Քութայիս քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1956-1960 թթ. աշխատել է Վրաստանի ԳԱ Լեզվաբանության ինստիտուտում։ 1960 թվականից դարձել է Թբիլիսիի համալսարանի կառուցվածքային և կիրառական լեզվաբանության (1999 թվականից՝ ընդհանուր և կիրառական լեզվաբանության) ամբիոնի վարիչ։ 1964-2008 պրոֆեսոր էր Թբիլիսիի համալսարանում։ 1979 թվականից ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ գրականության և լեզվի բաժին։ Վրաստանի ԳԱ իսկական անդամ (1974 թվականից) և նախագահ (2005 թվականից)։ 11-րդ համագումարի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Ազգությունների Խորհրդի պատգամավոր Աջարական ԻԽՍՀ-ից։
Աշխատություններ
խմբագրել- The Akkado-Hittite syllabary and the problem of the origin of the Hittite script, «Archiv Orientalni» (vol. 29). 1960
- Anatolian languages and the problem of Indo-European migration to Asia Minor, Studies in General and Oriental Linguistics. Tokyo, 1970
- «Indo-european language and Indoeuropeans» (vols. I - II). Berlin / New York, 1994 - 1995 (совместно с Вяч. Вс. Ивановым)
- Алфавитное письмо и древнегрузинская письменность (Типология и происхождение алфавитных систем письма), Тбилиси, 1989
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամազ Գամղրելիձե» հոդվածին։ |