Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալ (այլ կիրառումներ)


Թալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Թելուկայիններ (Chenopodioideae)
Տրիբա Atripliceae
Ցեղ Թալ (Atriplex)
L., 1753

Թալ (լատին․՝ Atriplex), թաղթ, մոխրաթելուկ, թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), Հայաստանում՝ 12 տեսակ՝

  • Թալ թուրքմենական (Atriplex turcomanica),
  • Թալ շողուն (Atriplex nitens),
  • Թալ տարասերմ (Atriplex micrantha),
  • Թալ թաթարական (Atriplex tatarica),
  • Թալ փռված (Atriplex patula) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-150 սմ։ Տերևները հերթադիր կամ հակադիր են, եռանկյունաձև, նշտարաձև, ձվաձև, նիզակաձև՝ հաճախ պատված մոխրագույն ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ միասեռ։ Իգական ծաղիկները պատված են ծածկոցով, որը գերաճում է պտղի հասունացման ժամանակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը միասերմ, չբացվող ընկուզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ (սերմերը), պոտաշ (մոխիրը) և այլն։ Ուտելի են (եփած)։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալ (բույս)» հոդվածին։