Թալիսա Սոտո (անգլ.՝ Talisa Soto, մարտի 27, 1967(1967-03-27)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել[2]։

Թալիսա Սոտո
Talisa Soto.png
Ծնվել էմարտի 27, 1967(1967-03-27)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Բենջամին Բրետ
IMDbID 0000650

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Թալիսա Սոտոն ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները 1950-ական թվականներին Բրուքլին են տեղափոխվել Պուերտո Ռիկոյից։ Մինչ աղջիկը փոքր էր, հայրն ու մայրը որոշեցին փոխել ապրելու վայրը և տեղափոխվել են Մասսաչուսեթս նահանգի Նորտգեմտոն քաղաքը։

ԿարիերաԽմբագրել

Սոտոն իր առաջին մոդելայի աշխատանքն ստացել է 1982 թվականին, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր։ 1985 թվականին նա փորձեց պայմանագիր կնքել «Ford model» մոդելային գործակալության հետ, բայց մերժում ստացավ, քանի որ նրա տեսքը «շատ» լատինական էր[3]։ Սոտոն պայմանագիր կնքեց «Click Model Management» գործակալության հետ և տեղափոխվեց աշխատելու Եվրոպայում։ Նա հաստատվեց 1980-ականների լավագույն մոդելների շարքում և շատ զբաղված էր իր մոդելային կարիերայով` աշխատելով Իտալիայում և Ֆրանսիայում։ Թալիսան հայտնվեց «Vogue»[4], «Mademoiselle», «Glamour» և «Self» ամսագրերի շապիկներին[5]։

1998 թվականին Սոտոն վերադարձավ Ամերիկա, անցավ լսումները և ստացավ իր առաջին դերը Փոլ Մարիսեյի «Spike of Bensonhurst» ֆիլմում։ 1989 թվականին նկարահանվել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին «Սպանության թույլտվություն» ֆիլմում Թիմոթի Դալտոնի հետ, նաև խաղացել է Մարիա Ռիվյերի դերը «Մամբո արքաները» երաժշտական դրամայում։

Սոտոն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, որոնցից են 1995 թվականին նկարահանված «Մահացու ճակատամարտ» կինոնկարը, որում նա կատարել է Կիտանա արքայադստեր դերը, 2011 թվականին նկարահանված «Պիներո» ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև Բենջամին Բրեթը, և 2002 թվականին նկարահանված «Բալիստիկա։ Էսքն ընդդեմ Սիվերի» ֆիլմը, որում նա նկարահանվել է Լյուսի Լյուի և Անտոնիո Բանդերասի հետ։

Թալիսան՝ որպես հրավիրված դերասանուհի, նկարահանվել է «C-16» հեռուստասերիալում։ 1995 թվականին խաղացել է Դոնի Ջուլիի դերը «Դոն Ժուան դե Մարկո» կատակերգությունում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջոնի Դեփը։ Դերասանուհին նաև նկարահանվել է Մարկ Էնթոնիի «I Need to Know» (Ես ուզում եմ իմանալ) երաժշտական տեսահոլովակում։ 1996 թվականին Սոտոն խաղացել է «Վամպիրելլա» ֆիլմի գլխավոր դերում, որը ստեղծված էր կոմիքսների շարքի հիման վրա։

Սոտոն նաև նկարահանվել է «Չկործանվող լրտես», «Արև բռնողը», «Կարիերա», «Ճանճորս», «Ֆենսիի թռիչքը» և «Մահացածների կղզի» ֆիլմերում։

1990 թվականին հայտնվել է «People» ամսագրի աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում։ 1995 թվականին հայտնվել է «Sports Illustrated» սպորտային ամսագրի շապիկին։ Նա 2002 թվականին զբաղեցրել է 58-րդ տեղը «Maxim» ամսագրի 100 «թեժ» կանանց շարքում։

Անձնական կյանքըԽմբագրել

Սոտոն 1997-2000 թվականներին ամուսնացած էր Կոստաս Մենդիլորի հետ։ 1997-2000 թվականներին Սոտոն ամուսնացած էր իր նախկին ամուսնու եղբոր՝ Կոստաս Մենդիլորի հետ։ «Պիներո» ֆիլմի նկարահանման ժամանակ Սոթոն հանդիպեց Բենջամին Բրեթին։ Նրանք ամուսնացել են 2002 թվականի ապրիլի 13-ին[6]։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (6 դեկտեմբերի, 2002) և Մաթեո Բրեվերի Բրեթը (3 հոկտեմբերի, 2005)[7]:

Անվանակարգեր և մրցանակներԽմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1989 ShoWest Award Female Star of Tomorrow Հաղթանակ
2002 ALMA Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում Պիներո Առաջադրված

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Գրինվիչ գյուղի քահանան The Pope of Greenwich Village Պարուհի
1988 ֆ Spike of Bensonhurst Ինդիա
1989 ֆ Սպանության թույլտվություն Licence to Kill Լյուպ Լամորա
1990 ֆ Silhouette Մարիաննա Էրրերո
1991 ֆ Բանտային պատմություններ։ Կանայք ճաղավանդակի հետևում Prison Stories: Women on the Inside Ռոսինա
1992 ֆ Մամբո արքաները The Mambo Kings Մարիա Ռիվերա
1992 ֆ Hostage Ջոանա
1993-1994 ս Harts of the West Քեսսի
1995 ֆ Դոն Ժուան դե Մարկո Don Juan DeMarco Դոնա Հուլիա
1995 ֆ Մահացու ճակատամարտ Mortal Kombat արքայադուստր Կատինա
1996 ֆ Անկործանելի լրտես Spy Hard գայթաղկիչը հյուրանոցում
1996 ֆ Արև բռնողը The Sunchaser Նավահո
1996 ֆ Վամպիրելլա Vampirella Վամպիրելլա
1997 ֆ Կարիերա The Corporate Ladder Սյուզան Թեյլոր
1997 ֆ Մահացու ճակատամարտ 2։ Ոչնչացում Mortal Kombat: Annihilation արքայադուստր Կատինա
1998 ս C-16: FBI Ռոսմարի Վարգաս
1999 ֆ Ճանճորս Flypaper Ամանդա
2000 ֆ That Summer in LA Մարիսաբել
2000 ֆ Flight of Fancy Մերսեդես Մարկես
2000 ֆ Մահացածների կղզին Island of the Dead Մելիսա Օկիֆ
2001 ֆ Պենիրո Piñero Շուգար
2002 ֆ Բալիստիկա. Էքսն ընդդեմ Սիվերի Ballistic: Ecks vs. Sever Ռեին Գենտ
2009 ֆ Առաքելություն La mission Աննա
2013 ֆ Էլիզիում`դրախտ ոչ երկրի վրա Elysium Թիշա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել