Թալիդոմիդ

քիմիական միացություն

Թալիդոմիդ, քնաբեր, հանգստացնող դեղորայք է, որն ունեցավ բավականին մեծ հայտնություն շնորհիվ տերատոգեն (հրեշածին) ազդեցության, այն բանից հետո երբ պարզվեց, որ 1956 թվականից մինչև 1962 թվականն ընկած ժամանակաշրջանում աշխարհի մի շարք երկրներում, տարբեր հաշվարկների համաձայն 8000-ից 12000 երեխա ծնվել են բնածին արատներով, այն պատճառով, որ իրենց մայրերը հղիության ընթացքում ընդունել են թալիդոմիդի պատրաստուկներ։ Թալիդոմիդ դեղորայքի օգտագործման ողբերգությունը ստիպեց շատ երկրների վերացնել դեղորայքների արտոնագրման գործող պրակտիկան՝ խստացնելով արտոնագրման պահանջները։

Թալիդոմիդ
Изображение химической структуры
Տեսակհանգստացնող դեղորայք
ԱրտասանությունԹալիդոմիդ
ՀոմանիշներТеназадрин, Контерган, Thalidomide, Софтенон
Զանգված4,3E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₁₃H₁₀N₂O₄[1]

Դեղորայքի օգտագործումը հաստատվել է FDA-ի կողմից բորոտության բուժման նպատակով[2], բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս այդ դեղորայքը օգտագործել այդ նպատակով հավանական չարաշահման պատճառներից խուսափելու համար[3]։

Հատկություններ խմբագրել

 
Թալիդոմիդի կառուցվածք

Թալիդոմիդի ֆիզիկական հատկություններից է այն, որ դեղը իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղային փոշի, առանց համի և հոտի։ Չի լուծվում եթերում և բենզինում, վատ է լուծվում ջրում, մեթանոլում, էթանոլում և քացախաթթվում[4]։ Թալիդոմիդը հանդիսանում է գլուտամինաթթվի ածանցյալ, նրա մոլեկուլը կազմված է ֆթալամիդից և գլուտարիմանից։ Թալիդոմիդի հալման ջերմաստիճանը 271°С է[5]։ Թալիդոմիդի մոլեկուլը կարող է գոյություն ունենալ 2 օպտիկական իզոմերների ձևով – աջ և ձախ պտտվող[6]։

Պատմություն խմբագրել

Արտադրություն և մուտք շուկա խմբագրել

1954 թվականին գերմանական դեղագործական Chemie Gruenthal ընկերությունը իրականացրեց հետազոտություն՝ պեպտիդներից էժան մեթոդով հակաբիոտիկների արտադրություն սկսելու համար։

Հետազոտությունների ընթացքում ընկերության աշխատակիցները ձեռք բերեցին Թալիդոմիդ (Thalidomid ) կոչվող դեղամիջոցը, որից հետո սկսվեց նրա բաղադրության ուսումնասիրությունը և օգտագործման շրջանի սահմանումը։

Սկզբում թալիդոմիդը ենթադրվում էր օգտագործել որպես հակալուծանքային (կծկանքների վերացում ), սակայն կենդանիների վրա առաջին փորձարկումները ցույց տվեցին, որ նման հատկություններ այս դեղորայքը չի ցուցաբերում։ Այնուամենայնիվ պարզվել է, որ դեղամիջոցի չափազանց մեծ չափաբաժինները չեն սպանել փորձարարական կենդանիներին, ինչը հիմք է հանդիսացել դեղը համարել անվնաս։

1955 թվականին Chemic Gruenthal գերմանական դեղագործական ընկերությունը դեղի անվճար նմուշներ ուղարկեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի տարբեր բժիշկների։

Մարդիկ, ովքեր ընդունել էին այս դեղորայքը նշում էին, որ չնայած դա չունի սպազմը վերացնող հատկություն, այնուամենայնիվ ցուցաբերում է հանգստացնող և քնաբեր ազդեցություն։ Դեղորայքը օգտագործած մարդիկ պատմում էին, որ նրանք քնում էին խորը «բնական» քնով, որը տևում էր ամբողջ գիշեր[7]։

Շատ թերապևտներ տպավորված էին դեղամիջոցի ազդեցությամբ՝ անվտանգ հանգստացնող և քնաբեր ազդեցությամբ դեղամիջոցը տարբերվում էր առկա քնաբեր միջոցներից։ Դեղամիջոցից գերդոզավորման (պատահական կամ ինքնասպանության նպատակով ) անվտանգությունը հատկապես նշվել է հետագայում այս արտադրանքը շուկայում խթանելիս։ Չնայած այն հանգամանքին, որ դեղը նման ազդեցություն էր ունենում մարդկանց վրա, դրա արտոնագրման համար անհրաժեշտ էր ցույց տալ դրա արդյունավետությունը։

Այնուամենայնիվ դեղը կենդանիների վրա հանգստացնող ազդեցություն չի թողել, ուստի Chemie Gruenthal դեղագործական ընկերության ներկայացուցիչները ցուցադրման համար ստիպված էին հատուկ վանդակ ստեղծել, որը օգտագործում էին փորձարարական կենդանիների աննշան շարժումները չափելու համար։ Այս եղանակով Chemie Gruenthal ընկերության ներկայացուցիչներին հաջողվեց համոզել հանձնաժողովին, որ մկները դեղը օգտագործելուց հետո արթուն էին, իսկ նրանց շարժումները ավելի շատ էին դանդաղել, քան այն կենդանիների մոտ, որոնց ներարկել էին այլ հանգստացնողներ։

Ներկայացման ընթացքում ընկերության ներկայացուցիչները հիմնական շեշտը դրեցին, որ դեղը բացարձակապես անվտանգ է, ինչը թույլատրեց ստանալ արտոնագիր դեղի արտադրության և բաշխման համար[7]։

1957 թվականին դեղը պաշտոնապես թողարկվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Chemie Gruenthal (այժմ Grunenthal GmbH ) ընկերության կողմից Contergan անվամբ, իսկ 1958 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում այն թողարկեց Distillers Company ընկերությունը Distaval անվամբ։ Բացի այդ, թալիդոմիդը շուկային ներկայացվեց որպես դեղամիջոցների մաս, որը օգտագործվում է մի շարք իրավիճակներում, օրինակ՝ Asmaval- ասթմայի դեպքում, որպես հակաասթմատիկ, Tensival- արյան ճնշման բարձրացման դեմ, Valgraine- միգրենի բուժման համար։ Ընդհանուր թալիդոմիդը ներկայացված էր վաճաքի 46 երկրներում՝ Եվրոպական, Սկանդինավյան, Ասիական, Աֆրիկյան, Հյուսիսային Ամերիկայի, որտեղ այն թողարկվում էր 37 տարբեր անուններով։ Այդ դեղի լրացուցիչ հետազոտություն չի անցկացվել ոչ մի երկրում։

1958 թվականի օգոստոսին Gruenthal ընկերության կողմից ինչ որ մեկին նամակ եկավ, որում ասվում էր․«Թալիդոմիդը լավագույն դեղամիջոցն է հղի և կերակրող մայրերի համար»։ Այդ կետը գրեթե անմիջապես արտացոլվում է Մեծ Բրիտանիայում Distiller ընկերության կողմից արտադրանքի գովազդման մեջ, չնայած այն հանգամանքին, որ պտղի վրա դեղամիջոցի ազդեցության ուսումնասիրությունները չեն անցկացվել ոչ գերմանական Grunenthal և ոչ էլ Distiller ընկերության կողմից։

Թալիդոմիդը հաջողությամբ օգտագործվել է հղիության ժամանակ առաջացած տհաճ ախտանիշները վերացնելու համար, ինչպիսիք են անքնությունը, անհանգստությունը, առավոտյան սրտխառնոցը[7][8]։

 
Ֆրենսիս Օ․ Քելսի

Սկսած 1959 թվականից Grunenthal դեղագործական ընկերությունը ստանում էր նամակներ, որտեղ հայտնում էին դեղամիջոցի օգտագործմամբ պայմանավորված ծայրամասային նևրիտի և այլ կողմնակի երևույթների մասին։

Սկսեցին ի հայտ գալ կարծիքներ, որ դեղորայքը պետք է վաճառվի միայն բժշկի նշանակմամբ։ Չնայած դրան, թալիդոմիդը շարունակում էր պահպանել վաճառքում իր առաջադիր դիրքերը, և որոշ երկրներում վաճառքի առումով զիջում էր միայն ասպիրինին։ Ընկերության քաղաքականությունն էր ժխտել Contergan-ի կապը ծայրամասային նևրիտի առաջացման հարցում, և Grunenthal-ը համառորեն դիմադրում է դեղամիջոցի վաճառքը սահմանափակելու փորձերին։

1960 թվականի սեպտեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռիչարդսոն Մերերլ ընկերությունը թալիդոմիդը ներկայացրեց ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչություն՝ Kevadon անունով։ Դեղամիջոցների արտոնագրման համար ամերիկյան օրենքներով բավարար էր, որ դեղորայքի օգտագործումը լինի անվտանգ։

Նույն օրենքները թույլատրում էին դեղամիջոցների կլինիկական փորձաքննությունն օգտագործել մինչև արտոնագրումը, ինչը Richardson-Merrell ընկերությունը թույլ է տվել ավելի քան 2500.000 հաբեր տրամադրել 20 հազար հիվանդի 1267 բուժող բժիշկների միջոցով։

Դեղը հաստատվել է բժիշկների մեծամասնության կողմից, ովքեր գտնում էին, որ այն անվտանգ և օգտակար է, ինչը նրանց կողմից արտացոլվել է իրենց զեկույցներում։ Միայն բժիշկ Ֆրանսիս Օ․Քելսին, ով նշանակվել էր FDA-ի կողմից դեղի արտոնագրման վերահսկման համար, տպավորված չէր այս թեստի արդյունքներով։ Քելսիի որոշման վրա ազդող գործոններից մեկն էլ այն էր, որ Richardson-Merrell ընկերությունը տեղյակ էր նևրիտի զարգացման ռիսկի մասին, բայց FDA-ի զեկույցում լռում էր դրա վերաբերյալ։ Չնայած Richardson-Merrell ընկերության կողմից ճնշումներին Ֆրենսիս Օ․Քելսիին չհաստատեց Kevadon-ը, և այն չմտավ ԱՄՆ դեղերի շուկա։

1961 թվականին թալիդոմիդը դարձավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վաճառվող ամենապահանջված հանգստացնող միջոցը[7]։

Աղետ խմբագրել

1956 թվականին Շտոլբերգ քաղաքում Chemie Grunenthal ընկերության աշխատողի ընտանիքում ծնվում է աղջիկ առանց ականջների։ Այդ աշխատողը իր կնոջը խմելու համար տալիս է թալիդոմիդ, որը նա վերցրել էր աշխատանքի վայրից։ Այդ ժամանակ ոչ ոք չտեսավ դեղորայքի ընդունման և պտղի թերության միջև, չնայած բնածին ֆիզիկական արատներով երեխաների ծնվելը բազմիցս նկատվում էր ավելի վաղ։ Այնուամենայնիվ թալիդոմիդը շուկա մուտք գործելուց հետո կտրուկ աճեց բնածին արատներով ծնված երեխաների թիվը։ 1961 թվականին գերմանացի բժիշկ-մանկաբուժ Հանս Ռուդոլֆ Վիդեմանն (Hans-Rudolf Wiedemann) ուշադրություն դարձրեց այս խնդրի[9] համատարածությանն, որակավորելով այն որպես էպիդեմիա։

1961 թվականի վերջին գրեթե միաժամանակ պրոֆեսոր Լենցը (W. Lenz) Գերմանիայում և դոկտոր Մակբրաիդը (McBride) Ավստրալիայում գտան կապ բնածին արատներով նորածինների մոտ ծնելիության թվի աճի և այն փաստի հետ, որ այդ մայրերը հղիության վաղ շրջանում օգտագործել են թալիդոմիդ։

1961 թվականի նոյեմբերի 16-ին Լենցը հեռախոսով հայտնեց իր կասկածների մասին Chemie Grunenthal ընկերությանը։ Նոյեմբերի 18-ին Welf am Sonntag թերթում հրապարակվել էր նրա նամակը, որում նա գրել էր ավելի քան 150 դեպքի մասին նորածինների մոտ բնածին արատների և դրանք կապում էր նրանց մայրերի հետ, ովքեր հղիության վաղ ժամկետում օգտագործել էին թալիդոմիդ։ Նոյեմբերի 26-ին գերմանական իշխանության և թերթերի ճնշումների ազդեցությամբ Chemie Grunenthal սկսեց հետ կանչել թալիդոմիդը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ տեղեկացնելով Richardson-Merrell-ին,որի արտադրանքը կարողացան տարածել Հարավային Ամերիկայում։ Միևնույն ժամանակ Chemie Grunenthal ընկերությունը շարունակեց հերքել համաճարակի կապը իր դեղամիջոցի հետ։

Դեկտեմբերի 2-ին Distillers-ը հայտարարեց դեղերի դուրսբերումը շուկաներից բաց նամակով, որը տպագրվել էր անգլիական The Lancet և British Medical Journal ամսագրերում։

1961 թվականի դեկտեմբերին The Lancet ամսագրում լույս տեսավ ՈՒիլյամ ՄաքԲրեյդից մի նամակ, որում նա նկարագրեց նաև իր դիտարկումները նորածինների բնածին արատների մասին կապված թալիդոմիդի հետ։ Դրանից հետո դեղը սկսվեց հեռացվել նաև այլ երկրների դարակաշարքերից։

Լենսի և Մաքբրեյդի խոսքերը սկսվեցին հաստատվել նաև տարբեր երկրներից, իրավիճակը լայնորեն լուսաբանվեց թերթերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ, չնայած այս ամենին դեղ մի շարք դեղատներում հասանելի էր գնելու համար, անգամ առաջին զեկույցից վեց ամիս անց։ Իտալիայում և Ճապոնիայում դեղորայքը վաճառվում էր անգամ 9 ամիս անց հրապարակումից հետո։

1962 թվականի սկզբին Լենցը ենթադրեց, որ 1959 թվականից սկսած թալիդոմիդի զոհ են դարձել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծնված երեխաների 2000-3000-ը[10]։ Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականների համաձայն, թալիդոմիդի օգտագործման արդյունքում մոտ 40.000 երեխա ունեցել է ծայրամասային նևրիտ, 8000-ից 12.000 նորածիններ ծնվել են ֆիզիկական արատներով, որոնցից միայն մոտ 5000-ը չեն մահացել վաղ տարիքում մնալով հաշմանդամ ողջ կյանքում։ Այդպիսի երեխաներից մեկը եղել է հայտնի գերմանացի երգիչ Թոմաս Կվաստհոֆֆը։

Դատավարություն խմբագրել

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն խմբագրել

1961 թվականի վերջերից սկսած Chemie Grunenthal-ի դեմ առաջին մեղադրանքները ներկայացվեցին Աախենի դատախազություն և միայն 1968 թվականին հայցի նյութերը վերջնական տեսք ստացան 972 էջերում։ 1968 թվականի մայիսի 27-ին սկսվեց դատական գործընթաց, պատասխանող կողմը Chemie Grunenthal ընկերության յոթ ներկայացուցիչներն էին, ովքեր մեղադրվում էին վտանգավոր բուժական արտադրանք շուկա դուրս բերելու համար, որը պատշաճ կերպով չի ստուգվել և զգալի թվով երեխաների մարմնական վնաս է պատճառել։ Ընկերուրյունը մեղադրվում էր նաև ոչ միայն պատշաճ կերպով չպատասխանելու դեղամիջոցի վերաբերյալ բացասական ակնարկներին, այլև ջանքեր է գործադրել լռեցնելու այդ տեղեկությունը։

1970 թվականի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ այս գործի վերաբերյալ վերջին դատական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց գործը կարճել՝ կապված Chemie Grunenthall ընկերության առաջարկած պարտավորության հետ՝ 1970ապրիլի 10 -ին թալիդոմիդից տուժած երեխաններին 100.000.000 գերմանական մարկ փոխհատուցում վճարելու համար։

Դատարանը որոշումը կայացրեց, հաշվի առնելով դեղանյութերի արտադրության և բաշխման ողջ համակարգը, որ դա կարող է պատահել ցանկացած այլ դեղագործական ընկերության հետ, և գտավ, որ առաջնայինը եղած համակարգի փոփոխությունն է, այլ ոչ թե ողբերգության մեղավորությունը մի քանի մարդու վրա դնելը։

1971 թվականի դեկտեմբերի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարությունը ստեղծեց հիմնադրամ՝ Hilfswerk fur behindere kinder, այն առաջադրանքով, որ թալիդոմիդից տուժածներին տրվի փոխհատուցում։ Վճարումները սկսվեցին 1972 թվականից և սկզբում դրանք բավականին փոքր էին 10.000 գերմանական մարկ, հետագայում ավելի ուշ դրանք բարձրացան հասնելով 100.000- 180.000 գերմանական մարկի։ Վճարման չափը կախված էր, թե երեխան ինչքան է տուժել դեղամիջոցից, այսինքն դեղամիջոցի հասցրած վնասի աստիճանից։ Ամենամսյա վճարը երեխայի համար կազմում էր 100- 400 գերմանական մարկ, հետագայում ամենամսյա վճարը վերահաշվարկվեց և խոշորացվեց մի քանի անգամ ( 1976, 1977, 1980 և 1981 թվականներին )։ 1992 թվականի սկզբին որպես փոխհատուցում ընդհանուր առմամբ հիմնադրամից վճարվել է 538 միլիոն գերմանական մարկ, փոխհատուցում է ստացել 2866 մարդ։ Այս վճարումները ի տարբերություն Chemie Grunenthal ընկերության վճարումների, վերաբերվում էին միայն Գերմանիայի բնակիչներին։

Մեծ Բրիտանիա խմբագրել

1962-1966 թվականների ընթացքում թալիդոմիդի հետևանքով տառապող երեխաների 70 ծնողներ և խնամակալներ դատական հայտեր են ներկայացրել Distillers-ին՝ անփութության համար և պահանջել են վնասի փոխհատուցում։ Բացի այդ, մի շարք դատական գործեր են հարուցվել այն մարդկանց կողմից, ովքեր պնդել են, որ ստացել են ծայրամասային նևրիտ, որը թալիդոմիդի կողմնակի էֆեկտն է։ Ընկերությունը բանակցություններ սկսեց՝ հայցադիմումներին վերաբերող հարցերը լուծելու նպատակով՝ առանց դատական գործ հարուցելու։ 1968 թվականին մասնավորապես լուծվել է երեխաների վերաբերյալ 70 դեպքից 65-ը։ Երեխաների ծնողնորին և խնամակալներին առաջարկվել է հետ վերցնել իրենց ներկայացրած հայցը՝ դրա փոխարեն ստանալով այն գումարի 40%-ը, որ նրանք կարող էին ստանալ դատավարության ավարտից հետո։ Այսպիսով 1968 թվականին հետ են կանչվել 58 հայց, որի համար ընկերությունը վճարել է 1.000.000 ֆունտ ստերլինգ։ Այն բանից հետո, երբ դատարանը թույլ տվեց հայցադիմումներ ներկայացնել այս գործով, այդ թվում՝ օրենքով սահմանված եռամսյա ժամկետի լրանալուց հետո, սկսվեցին նոր պահանջներ, որոնցից 383-ը մնացին չլուծված մինչև 1971 թվականը։ Այս բոլոր դատական գործերում Distillers-ը փորձեց հայցվորների հետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ առանց գործը դատարան բերելու։ Բացի այդ, ստեղծվել էին հայցվորների երկու ցուցակ՝ ցուցակ X, նրանք ովքեր կարող էին ապացուցել, որ իրենք թալիդոմիդի զոհ են, Y՝ նրանք, ովքեր չեն կարողացել համոզիչ ապացույցներ ներկայացնել։

1971 թվականին Distillers-ը հայտարարեց, որ որոշել է ստեղծել հիմնադրամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու համար, իսկ մինչև սեպտեմբեր պատրաստ է 3.250.000 ֆունտ ստերլիգ տրամադրել նրանց։ Նախագիծը նախատեսում էր այդ գումարի փոխհատուցում 10 տարվա ընթացքում (չհաշված այն փոխհատուցումը, որը վճարելու էր առանձին պահանջների համար՝ ի նպաստ X կարգի երեխաների)։

1972 թվականի սեպտեմբերի 24-ի «Սանդեյ թայմս» ( The Sunday Times ) թերթում հայտնվեց «Մեր թալիդոմիդային երեխաները՝ ազգային ամոթի պատճառ» գրությամբ հոդված, որում ներկայացնում էւն իրավիճակը կարգավորելու Distillers-ի գործողությունները և նշում էին, որ առաջարկվող փոխհատուցումները չեն կարող համատեղելի լինել անգլիական ընտանիքներին հասցված վնասների հետ։ Բացի այդ հոդվածում ներկայացված էր,որ փոխհատուցման չափը 3.250.000 ֆունտ ստերլինգը համեմատած ընկերության տարեկան շրջանառության հետ 64,8 միլիոն ֆունտ ստերլինգ և պահուստների ՝ 421 միլիոնի հետ աննշան է։ Հոդվածը մեծ արձագանք ստացավ, լրատվամիջոցներում հետաքրքրության մեծ ալիք առաջացավ, ինչի կապակցությամբ Distillers-ը հիմնադրամի ենթադրյալ ֆոնդի չափը հասցրեց 5.000.000 ֆունտ ստերլինգի[8]։

Բացի այդ Distillers-ի ներկայացուցիչները դիմել են Գլխավոր դատախազին՝ ասելով, որ այս հոդվածը, ինչպես նաև մամուլում այս գործի հանգամանքների վերաբերյալ այլ հիշատակումները դատարանի նկատմամբ արհամարհանքի նշան են, քանի որ գործը դեռ ավարտված չէ, և նման հրապարակումները կարող են դրդել դատավորներին կողմնակալ որոշում կայացնել։ 1972 թվականին Գերագույն դատարանը հրապարակեց այդ հրապարակումները պաշտոնապես արգելող որոշում՝ գլխավոր դատախազի հայցով։

Times Newspapers Ltd ընկերությունը բողոքարկել է՝ անարդարացի համարելով լրագրողների ուղղակի պարտականությունների արգելելը։ Վերաքննիչ դատարանը Գերագույն դատարանի որոշումը չեղյալ հայտարարեց, բայց 1973 թվականի հուլիսի 18-ին Լորդերի պալատը վերանայեց հրապարակման արգելքը, և այն ուժի մեջ մնաց մինչև 1976 թ-ի հունիսի 23 –ը[11]։

Այնուամենայնիվ, հասարակության ճնշումը չդադարեց, և 1972 թվականի դեկտեմբերին ընկերությունը առաջարկեց նոր հավատարմագրային հիմնադրամի ստեղծման նախագիծ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով 7 տարի վճարման ժամկետով[12]։

1973 թ-ի օգոստոսի 10-ին ստեղծվեց Thalidomide Childrens Trust հիմնադրամը, որի առաքելությունն էր աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնց մայրերը վաղ հղիության ժամանակաշրջանում ընդունել են թալիդոմիդ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թալիդոմիդի ողբերգությունից տուժած երեխաներին ազատում էր հարկերից։

Քանի որ հայցերի զգալի մասը հետ է կանչվել փոխհատուցման վճարման համաձայնագրի պայմանավորվածությամբ, ոչ մի քրեական գործ չի հարուցվել և Distillers ընկերության ներկայացուցիչներից ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։

Այլ երկրներ խմբագրել

Ճապոնիայում թալիդոմիդի մատակարարմամբ զբաղվում էր Dainippon Pharmaceutieal Company ընկերությունը։ Ընկերությունը թալիդոմիդը (Ysomin և Proban -M ) շուկայից հետ կանչեց միայն 1962 թվականի սեպտեմբերի 13-ին[13], այսինքն Contergan-ի Գերմանիայի շուկաներից դուրս բերումից գրեթե 10 ամիս անց։ Ճապոնիայում թալիդոմիդից տուժել էին 309 երեխաներ։

Դատավարության ընթացքում, որում ներգրավված էին Dainippon ընկերությունը և Ճապոնիայի առողջապահության նախարարությունը 1974 թ-ի հոկտեմբերի 26-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրամական փոխհատուցում տալ այն ընտանիքներին, որտեղ ծնվել են թալիդոմիդի օգտագործմամբ պայմանավորված բնածին արատներ ունեցող երեխաներ։

Ըստ դոկտոր Լենցի, որը ուղղակիորեն ներգրավված էր դատավարությանը, նշում էր, որ Ճապոնիայի երեխաներին տրվող վճարումները «զգալիորեն ավելի բարձր էին, քան վճարումները այլ երկրներում»։

Այլ երկրներում նույնպես ստեղծվել էին նման հիմնադրամներ։ Միակ երկիրը որտեղ այդպիսի հիմնադրամ չի եղել՝ Իտալիան է։

ԱՄՆ-ում թալիդոմիդի պատմությունը դարձավ նաև դեղամիջոցների արտոնագրման պահանջների վերանայման և խստացման պատճառ, որի արդյունքում «Սննդամթերքի, դեղորայքների և կոսմետիկ միջոցների մասին» օրենքում (Federal Food, Drug, and Cosmetic Act) 1962 թվականին ավելացվեց լիցենզավորված արտադրանքի արդյունավետության ապացույցներ բերելու պահանջ[14][15]։

Վերադարձ շուկա խմբագրել

1964 թվականին Երուսաղեմի Հդաահ հիվանդանոցում Յակով Շեսկինը փնտրում էր դեղամիջոց, որը կարող էր օգնել մահացու հիվանդ այցելոիրն, ով տառապում էր ծանր բորբոքային երևույթնորով առաջացած բորոտության պատճառով։ Հոսպիտալի պահուստում նա գտել էր թալիդոմիդ։ Բժիշկը գիտեր, որ այդ դեղորայքը արգելված է, բայց քանի որ հիվանդը տառապում էր անտանելի ցավից, չէր կարողանում նորմալ քնել մի քանի շաբաթ և ըստ էության դատապարտված էր մահվան, Շեսկինը որոշեց այս դեղը տալ հիվանդին։ 20 ժամ քնելուց հետո հիվանդը կարողացավ ինքնուրույն ոտքի կանգնել, իսկ թալիդոմիդի հետագա ընդունումից հետո նրա առողջությունը սկսեց բարելավել։ Նույն ազդեցությունը նկատվել է նմանատիպ ախտանիշներով վեց այլ հիվանդների մոտ։

Ավելի ուշ բժիշկը անցկացրեց մի շարք ուսումնասիրություններ Վենեսուելայում, որոնց արդյունքները ցույց տվեցին, որ դեղ ընդունող 173 հիվանդների 92%-ը ամբողջովին բուժվել են։ Հետագա ուսումնասիրություններով Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով 4552 բորոտությամբ տառապող հիվանդների վիճակը 89% -ով բարելավվել է։ Այսպիսով հայտնվեց դեղամիջոցը շուկա վերադարձնելու նախադրյալլներ։

Ամերիկայի հետազոտող- բջջաբան Ջուդա Ֆոլկմանը առաջիններից էր, ով առաջարկեց, որ օրգանիզմում չարորակ նորագոյացությունների զարգացումը դադարեցնելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին ճնշել նրա արյան մատակարարումը։ Երկար ժամանակ էր ինչ գիտնականները աշխատում էին արդյունավետ բերանացի դեղամիջոցի ստեղծման վրա, որը կարող էր ճնշել անգիոգենեզը[16]։

Պրոֆեսոր- ակնաբույժ Ռոբերտ Դ’Ամատոն (Robert D’Amato),ով 1992 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հարվարդի համալսարանի Ֆոլկմանի լաբորատորիայում, առաջարկեց, որ թալիդոմիդի տերատոգենությունը կապված է հակաանգիոգեն հատկության հետ։ Ճուտիկների և նապաստակների վրա փորձարկումների ընթացքում ապացուցվեց, որ կարող է էապես իջեցնել անգիոգենեզը, ինչը հիմք հանդիսացավ հաշվի առնելու դեղը օգտագործելու հնարավորությունը ծանր քաղցկեղի բուժման մեջ[17]։

1997-ին պրոֆեսոր Բարտ Բարլոգին (Bart Barlogie) փորձարկեց թալիդոմիդի արդյունավետությունը չարորակ ուռուցքների դեմ։ Նա թալիդոմիդ տվեց Արկանզասի քաղցկեղի հետազոտական կենտրոնում գտնվող 169 հիվանդների, որոնց չէր օգնել քիմիոթերապիան և ոսկրածուծի փոխպատվաստումը։ Հիվանդների մեծ մասի մոտ չարորակ ուռուցքների աճը դանդաղել է՝ ուսումնասիրության սկսելուց 18 ամիս անց, այդ հիվանդների կեսը դեռ ողջ էին՝ հակառակ սովորական վիճակագրությանը։

1999 թ-ին դեղամիջոցի երկամյա հետազոտություններից հետո, Բարլոջին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ թալիդոմիդը ի վիճակի է օգնել նույնիսկ այն բազմաթիվ հիվանդներին, ովքեր ունեն բազմակի միելոմա՝ որի վրա չի ազդում բուժման ստանդարտ մեթոդները[18]։

1990- ականներին ամերիկացի պրոֆեսոր Գիլա Կապլանի լաբորատորիաները դոկտոր Դեյվիդ Ստիրլինգի հետ միասին սկսեցին ակտիվորեն ուսումնասիրել թալիդոմիդը[19] совместно с доктором Дэвидом Стирлингом (David Stirling)[20]։ Պարզվել է, որ թալիդոմիդը և նրա անալոգները կարող են արդյունավետ օգտագործվել բազմաթիվ լուրջ հիվանդությունների, ներառյալ տուբերկուլյոզի և ՁԻԱՀ-ի բուժման ժամանակ։

1998 թ-ի հուլիսի 16-ին FDA –ն հաստատեց, թալիդոմիդը՝ որպես բորոտության բուժման դեղամիջոց[21]։ Քանի որ FDA –ն թալիդոմիդային համաճարակից հետո դեղերի համար արտոնագրման լրացուցիչ պայմաններ էր ներդրել, արտադրողները պետք է մշակեին անվտանգության և վերապատրաստման բարդ համակարգ, որը ներառում էր խիստ հսկողություն բժիշկների նշանակման և հիվանդների նկատմամբ։ Մասնավորապես, այդ հիվանդներից պահանջվում էր հակաբեղմնավորիչների ավելի արդյունավետ օգտագործում և նրանց արգելվում էր դառնալ արյան և սերմնահեղուկի դոնորներ։

Թալիդոմիդի բացասական ազդեցությունները օրգանիզմի վրա խմբագրել

Տերատոգեն ազդեցություն խմբագրել

Թալիդոմիդը առավել վտանգավոր է հղիության վաղ ժամկետներում։ Պտղի համար կրիտիկական ժամանակաշրջանը կնոջ դաշտանային ցիկլից 34-50 օր հետո է։ Ֆիզիկական արատների հավանականությունը երեխայի մոտ հայտնվում է այս ժամանակահատվածում ընդամենը մեկ թալիդոմիդի դեղահաբ ընդունելուց հետո։ Թալիդոմիդի ազդեցությամբ առաջացած երեվույթները պտղի վրա ամենատարբեր ազդեցությունները ունեն։ Ամենատարածված արտաքին դրսևորումներից առանձնացվում են վերին կամ ստորին ծայրանդամների թերությունները կամ բացակայությունները, եղջերաթաղանթի բացակայությունը, աչքերի և դեմքի մկանների թերությունները։ Դրանից զատ թալիդոմիդը թողնում է նաև ներքին օրգանների վրա, կործանարար ազդեցություն դրսևորելով սրտի, լյարդի, երիկամների, մարսողական և միզասեռական համակարգերի վրա, ինչպես նաև առանձին դեպքերում կարող է հանգեցնել մտավոր հաշմանդամության, էպիլեպսիայի և աուտիզմով երեխաների ծննդյան։ Վերջույթների թերությունները կրում են ֆոկոմելիա և ամելիա ( լատիներենից բառացի թարգմանած համապատասխանաբար « թերի վերջույթ», և « վերջույթների բացակայություն» ) անվանումները, որոնք դրսևորվում են վերջույթների թերի զարգվածությամբ կամ վերջույթների լիակատար բացակայությամբ։

Լանցի հավաքած տվյալների համաձայն նորածինների 40%- ը պտղի զարգացման փուլում դեղորայքի ազդեցությանն ենթարկվելով մահացել են նախքան իրենց ծննդյան օրը։ Որոշ կործանարար հետևանքների ( մասնավորապես երեխաների վերարտադրողական համակարգին վերաբերող ) կարող են առաջանալ ծնվելուց միայն շատ տարիներ հետո և դրանք կարող են հայտնաբերվել միայն մանրակրկիտ հետազոտության արդյունքում։

Տերատոգեն ազդեցության մեխանիզմ խմբագրել

 
Վերջույթի արատ հարուցված թալիդոմիդով

Թալիդոմիդի մոլեկուլը կարող է գոյություն ունենալ երկու օպտիկական իզոմերների ձևով՝ աջ և ձախ պտտվող[22]։ Դրանցից մեկը ապահովում է դեղամիջոցի բուժական ազդեցությունը, իսկ երկրորդը՝ դրա տերատոգեն ազդեցության պատճառն է։ Այդ իզոմերը ներթափանցում է բջջային ԴՆԹ-ի հատվածներ, հարուստ G-C կապերով, և խանգարում է բջիջների բաժանումն ու սաղմերի զարգացման համար անհրաժեշտ ԴՆԹ վերարտադրության նորմալ գործընթացին[23]։

Քանի որ օրգանիզմում թալիդոմիդի էնանթիոմերները կարողանում են վերափոխվել միմյանց մի տերատոգեն էֆեկտով օժտված իզոմերից բաղկացած դեղամիջոցի մաքրումը չի լուծում տերատոգենության խնդիրը։

Այլ կողմնակի էֆեկտներ խմբագրել

Բացի պտղի վրա ազդեցությունից, թալիդոմիդի օգտագործումը կարող է բացասաբար ազդել այդ դեղորայքը օգտագործող մարդու մոտ։ Կողմնակի երեվույթներից են՝

Որոշ դեպքերում թալիդոմիդի օգտագործումը կարող է հանգեցնել ծայրամասային նևրիտի[24]։

Օգտագործումը ժամանակակից բժշկությունում խմբագրել

Ներկա ժամանակներում թալիդոմիդը օգտագործվում է բորոտությունը բուժելու նպատակով, ինչպես նաև բազմակի միելոման[25] և ուրիշ լուրջ ուռուցքային հիվանդությունների դեպքում։

Թալիդոմիդի օգտագործումը կարգավորբում է Pharmion Risk Management Program (PRMP) ծրագրով[26]։

Արտացոլումը մշակույթում խմբագրել

1984 թվականին Արտուր Հեյլին հրատարակեց «Հզորագույն դեղամիջոց» վեպը։ Բովանդակությունը հիմնված էր թալիդոմիդի հայտնաբերման, զարգացման և հետագա արգելման պատմության վրա։

Վեպի գլխավոր հերոսը, ինչպես դոկտոր Ֆրենսիս Օ․Քելսին, ուժեղ ճնշման էր ենթարկվում՝ փորձելով ստանալ դեղերի լրացուցիչ ստուգումներ

Թալիդոմիդը և երաժշտությունը խմբագրել

Թոմաս Կվաստհոֆ խմբագրել

 
Թոմաս Կվաստհոֆ

Թոմաս Կվաստհոֆ ( Thomas Quasthoff, ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 9-ին, Հիլդելսհայմ, Գերմանիա )- գերմանացի օպերային, կամերային և ջազային երգիչ (բաս-բարիտոն)

Կենսագրություն խմբագրել

Կվաստհոֆի մոր վաղ հղիության ժամանակ թալիդոմիդ օգտագործելու հետևանքով, նա ծնվել է ծանր ախտաբանությամբ՝ ձեռքերը ուսերի հիմքում, ոտքերը ձևախախտված։ Կվաստհոֆի հասակը կազմում էր 134 սմ։

1972 թվականին Կվաստհոֆը Հանովերում պրոֆեսոր Շարլոտ Լեմանի մոտ սկսեց զբաղվել վոկալով, ինչպես նաև սկսեց սովորել երաժշտության պատմության և թեորիաների դասեր։ Ավարտելով Հանովերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սկսեց աշխատել որպես հաղորդավար Հյուսիս-Գերմանական ռադիոյում։ Առաջին անգամ որպես երգիչ սկսեց 1988 թվականից, 1995 թ-ին հանդես եկավ ԱՄՆ-ում (Օրեգանոյում Բախի փառատոնին ), սուրբծննդյան փառատոնում (Զալցբուրգ) 2003 թ-ին, Բեթովենի «Ֆեդիլիո»-ում։ Հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում։ Կվաստհոֆը համերգներ է տվել աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանում, մեծ մասամբ կամերային երգացանկով։ 1999 թ-ին Քարնեգի սրահում (Նյու-Յորք) «Շուբերտ» վոկալային ցիկլի «Ձմեռային ուղի» կատարումը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից, որից հետո նրա ելույթները Քարնեգի Հոլլում[27] դարձան կանոնավոր։ Աշխատել է այնպիսի խմբավարների հետ, ինչպիսիքն են Կլաուդիո Աբբադոն, Սայմն Ռետտլ, Դանիել Բարեյնբոյմը, Վլադիմիր Սպիվակովը և շատ ուրիշներ։

Թոմաս Կվաստհոֆը ուսուցանում է Է․Խ․Էյհլերսի (Բեռլին) անվան երաժշտական համալսարանում։ 2003 թվականից նա կառավարում է «Չեռնոբիլի երեխաներ» հիմնադրամը։

Ստեղծագործություն խմբագրել

Թոմաս Կվաստհոֆին հաճախ համեմատում են Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի հետ։ Լրագրող և գրող Սողոմոն Վոլկովը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկում ասաց․ « Երբ ես եկա Նյու Յորք, գերմանական ստեղծագործություն կատարողներից ամենահայտնին Ֆիշեր Դիսկաուն է։ Մենք Ռուսաստանում նրա երգերի տակ ենք մեծացել, մենք հասկացել ենք թե ով է Շուբերտը, ինչպես նրան պետք է ներկայացնել, լսելով Ֆիշեր Դիսկաուին։ Այսպիսով Ֆիշեր Դիսկաուի գործառույթը, հասարակության սիրելի և դասական գերմանական երգի կրողը այսօր գերմանացի բարիտոն Թոմաս Կվաստհոֆն է, ով նույնքան հայտնի և սիրելի է․․․

Ձայնը հիասքանչ է, արտիստը ինքնին ևս հիասքանչ է։ Նա իսկապես Ֆիշեր Դիսկաուի համարժեքն է[28]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

1998 – ARD երաժշտական մրցույթ (Մյունխեն, առաջին հորիզոնական)

1996 – Շուստակովի անվան մրցանակ

1996 – Էդինբուրգի փառատոնի մրցանակ[29]

1997 - Շքանշան 3-րդ աստիճանի (Ուկրաինա))[30]

1999 - «Գրեմմի» մրցանակ Շուբերտի ստեղծագործության ձայնագրման համար[31]

2003 - «Գրեմմի» մրցանակ

2004 - «Կվադրիգա» մրցանակ[32]

2005 - «Ծառայության համար» շքանշան (Գերմանիա )[31]

2006 – Եվրոպական մրցանակ երաժշտության ասպարեզում մեծ արդյունքների համար

2007 – Մրցանակ ECHO klassik[33]

2009 – Լոնդոնյան Թագավորական ֆիլհարմոնիկ միության ոսկե մեդալ

2009 – երաժշտական մրցանակ Գ․Ֆոն Կարայանի անվան

2015 – Մարտին Բուբերաի անվան մրցանակ[34]։

Սկավառակագրություն խմբագրել

1994 - «Փիլիսոփայի ոգին կամ Օրֆեյի և Էվրիդիկայի», դիրիժոր Լեոպոլդ Հագեր

1995 - «Ֆիդելիո», դիրիժոր Քոլին Դևիս

1996 - «Գենովեա», դիրիժոր Նիկոլաուս Արնոնկուր

2003 - «Ֆիդելիո», դիրիժոր Սայմոն Ռետտլ

2005 – Շուբերտ «Ձմեռային ուղի» Դանիել Բարենբոյմ ( ֆորտեպիանո )

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 thalidomide
  2. Sheryl Gay Stolberg (1998 թ․ հուլիսի 17). «Thalidomide Approved to Treat Leprosy, With Other Uses Seen». New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  3. «Use of thalidomide in leprosy». WHO:leprosy elimination. WHO. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  4. William G. McBride. Thalidomide embryopathy : [անգլ.] // Teratology. — 1977. — Т. 16, № 1. — С. 79—82. — doi:10.1002/tera.1420160113.
  5. S. FABRO, R. L. SMITH & R. T. WILLIAMS. Toxicity and Teratogenicity of Optical Isomers of Thalidomide // Nature. — 1967. — Т. 215, № 296. — doi:10.1038/215296a0.
  6. «Thalidomide Pharmion» (PDF) (անգլերեն). Pharmion Pty Ltd. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «The Schizophrenic Career of a «Monster Drug»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 «Дело «Санди Таймс» (The Sunday Times) против Соединённого Королевства». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  9. Hans-Rudolf Wiedemann
  10. Lenz W. Thalidomide and congenital abnormalities. Lancet 1962;1:45.
  11. «Санди Таймс» (The Sunday Times) против Соединённого Королевства. Судебное решение от 26 апреля 1979 года(չաշխատող հղում)
  12. «History of the UK Thalidomide — Settlements (Compensation)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. History of Public Health Crises in Japan
  14. «Информационные технологии и фармаконадзор в США». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Milestones in U.S. Food and Drug Law History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  16. Starving Cancer
  17. «Robert D' Amato, MD, PhD». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Japanese TV Crew Interviews UAMS's Bart Barlogie, M.D., Ph.D.». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «Gilla Kaplan, Ph.D.». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  20. «Celgene: The Pharmaceutical Phoenix». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. Supervisory Review of NDA 20-785
  22. Солдатенков А.Т. Основы органической химии лекарственных веществ. — М.: Химия, 2001. — С. 11. — 192 с. — ISBN 5-7245-1184-3
  23. источник ???
  24. «Лечение талидомидом» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  25. Лечение талидомидом (недоступная ссылка)
  26. «Thalidomide rides again». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.
  27. Сайт Фестиваля классической музыки Verbier Festival (англ.)(չաշխատող հղում)
  28. «Музыкальное приношение» Соломона Волкова, 22.04.2008(չաշխատող հղում)
  29. «Самые престижные отечественные премии». Коммерсантъ, № 32 (1435). 1998 թ․ փետրվարի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  30. Вия Коренькова (1997 թ․ մայիսի 7). «Владимир Спиваков и Томас Квастхофф — кавалеры орденов Украины». Зеркало недели, № 17 (134). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  31. 31,0 31,1 Официальный сайт премии «Грэмми» (англ.)
  32. «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  33. «ECHO Klassik 2007 prize «Singer of the Year»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  34. Valerie Barsig und Eckhard Hoog. «Thomas Quasthoff erhält die Martin-Buber-Plakette». Aachener Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Thomas Quasthoff Die Stimme. — Ullstein Verlag, Berlin, 2004. — 336 с. — ISBN 3-550-07590-1
  • Michael Quasthoff Thomas Quasthoff: Der Bariton. — Henschel Verlag, Berlin, 2006. — 176 с. — ISBN 3-894-87545-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալիդոմիդ» հոդվածին։