Թալիբ Գյուրշադ օղլի Մամեդով (ադրբ.՝ Talib Gürşad oğlu Məmmədov, ), ադրբեջանցի հրամանատար, գեներալ-լեյտենանտ։ 1992 — 1993 թվականներին Աղդամի (Ակնա) մարտերի ժամանակ եղել է ադրբեջանական զորքերի հրամանատարը[1]։ Մինչև 2004 թվականը ղեկավարել է Ադրբեջանի ռազմական հետախուզությունը[2]։ 2004 թվականից 2006 թվականներին եղել է Պակիստանում Ադրբեջանի ռազմական կցորդը[3]։

Թալիբ Մամեդով
ադրբ.՝ Talib Gürşad oğlu Məmmədov
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ադրբեջան
Զորատեսակհետախուզություն
Ծառայության տարիներ19762006
ԿոչումԳեներալ-լեյտենանտ
ԶորամասԱդրբեջանի ԶՈւ 708-րդ բրիգադ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան պատերազմ
Աղդամի մարտեր
ԿրթությունՀեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան

Կենսագրություն խմբագրել

1981 թվականին Մամեդովն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը[4]։

Մամեդովը մասնակցել է Արցախյան պատերազմին[5]։ Աղդամի (Ակնա) անհաջող պաշտպանությունից հետո ձերբակալվել է և մի քանի ամիս մնացել անազատության մեջ։

2004 թվականին երկրի ղեկավարության հետ տարաձայնությունների և Իլհամ Ալիևին որպես Ադրբեջանի նախագահ չճանաչելու արդյունքում Մամեդովին հեռացնում են պաշտոնից[2][6] և ուղարկում Պակիստանում Ադրբեջանի դեսպանություն, որպես Պակիստանում Ադրբեջանի ռազմական կցորդ, իսկ հետո պաշտոնի իջեցման արդյունքում տեղափոխվել է ռազմա-պաշտպանության գիտական կենտրոն[1]։ 2006 թվականին Մամեդովը հետ կանչվեց այդ պաշտոնից և ուղարկվեց թոշակի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Центр военных исследований: Наджмеддин Садыхов покидает свой пост?». Haqqin.az. 22 мая 2014. Վերցված է 5 декабря 2015-ին.
  2. 2,0 2,1 Э. Сарабский Генералы своих судеб // Монитоp. — 2004. — № 54.
  3. 3,0 3,1 «Будет отозван военный атташе Азербайджана в Турции». Aze.az. 18 октября 2006. Վերցված է 5 декабря 2015-ին.
  4. Выпускники БВОКУ — генералы
  5. «Как был убит Монте Мелконян».
  6. Э. Шахиноглу (21 января 2005). ««Дело генералов» набирает обороты». Независимая газета. Վերցված է 5 декабря 2015-ին.