Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոց

Երևանի դպրոց

Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Նոր Նորք շրջանում։

Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1967
Անվանված էԹաթուլ Կրպեյան
ՏնօրենՄարինե Սողոմոնյան
Աշակերտներ1000
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Նոր Նորք, 1 զանգված
Կայքschool62.safe.am

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին՝ առանձնանալով Սովետական շրջանի 106 դպրոցից։ Դպրոցի առաջին տնօրենն է եղել Կառլեն Բագրատի Մելիքսեթյանը։ 1973 թվականին կից ստեղծվում է թիվ 165 դպրոցը, ուր տեղափոխվում են հայկական դասարանները։ 2003 թվականին թիվ 62 և 165 դպրոցները վերամիավորվում են։

2015 թվականին Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների շրջանակում Թաթուլ Կրպեյանի կնոջ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի և դստեր՝ Ասպրամ Կրպեյանի ջանքերով դպրոցն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոսի անունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել