Թաթուլ Բոլորչյան

հայ մանկագիր, բանաստեղծ

Թաթուլ Պողոսի Բոլորչյան (1931, ապրիլի 14, գ. Գումբուրդո, Ախալքալաք - 2014, փետրվարի 20[1], Երևան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ 1968 թվականից։

Թաթուլ Բոլորչյան
Ծնվել էապրիլի 14, 1931(1931-04-14)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 20, 2014(2014-02-20) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1965)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայրենիքի ձայն, Աբովյանի տուն–թանգարան և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Թաթուլ Բոլորչյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով[2]։

1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող։ 2003 թվականից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում։

Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի։

Մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2014 թվականի փետրվարի 20-ին, Երևանում։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • «Արևի մտերմությունը» (1965)
  • «Սաղարթ» (1970)
  • «Կիսված գիշեր» (1971)
  • «Ամռան լուսաբաց» (1973)
  • «Արմատներ» (1980)
  • «Արմատներ և աստղեր» (1985, ռուսերեն)
  • «Երկնային ծաղիկներ» (1987)
  • «Արմատի կանչը» (1997)
  • «Ծարավ ջրեր» (2000)

Մանկական գրքեր խմբագրել

  • «Գույների խաղը» (1976)
  • «Ստի պոչը» (1995)
  • «Ոգու ծաղիկներ» (2003)

Մամուլ խմբագրել

  • Մորս; «Աչքերիդ մեջ ծովը մեռավ...»; «Ուշանում ես, սեր իմ...»; «Գնացքները վաղուց կայարան են հասել...»; «Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է...»; «Զարմանալի չէ, որ ես արևից...»: «Գարուն», 1967, № 5, էջ 12-13։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել