Թադևոս Աղախանյան
(Վերահղված է Թադևոս Մամիկոնի Աղախանյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Մամիկոնի Աղախանյան (օգոստոսի 13, 1924, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2011), էլեկտրոնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Թադևոս Մամիկոնի Աղախանյան | |
---|---|
Ծնվել է | 1924 օգոստոսի 13 ԽՍՀՄ Աշտարակ |
Մահացել է | հուլիսի 14, 2011 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | էլեկտրոնիկա |
Հաստատություն(ներ) | Ազգային հետազոտական միջուկային համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կյանքը և գործունեությունը խմբագրել
1952 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը։ 1965 թվականից նույն ինստիտուտի էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են կիսահաղորդչային էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի սարքերի տեսության, մշակման և կիրառման հարցերին։ ԽՍՀՄ-ում ռադիոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային էլեկտրոնիկայի տեսության հիմնադիրներից է։
Երկեր խմբագրել
- Основы транзисторной электроники, М., 1974;
- Интегральные микросхемы, М., 1983;
- Радиационные эффекты в интегральных микросхемах, М., 1989 (համահեղինակ)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |