Սուրեն Թադևոսյան (ռեժիսոր)

հայ ռեժիսոր, պրոդյուսեր, օպերատոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թադևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Թադևոսյան (հուլիսի 19, 1975(1975-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2016(2016-04-11)[1], Վալենսիա, Իսպանիա[1]), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։

Սուրեն Թադևոսյան
Ծնվել էհուլիսի 19, 1975(1975-07-19)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 11, 2016(2016-04-11)[1] (40 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր և պրոդյուսեր
IMDbID ID 6479021

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևան քաղաքում։ 1992 թվականին ավարտել է Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտ, որտեղ էլ ընդգրկվել է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմի կազմում և 1992, 1994 թվականներին Մոսկվայում դարձել չեմպիոն։ 1992-93 թվականներին սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի տնտեսագիտական բաժնում։ 1996 թվականին ուսումը շարունակել և ավարտել է Մոսկվայի իրավաբանական համալսարանում՝ որպես իրավաբան։ 1994-98 թվականներին եղել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի գլխավոր խմբագիրը։ 2001-2004 թվականներին կինոռեժիսորություն է սովորել Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Escuela De Cine» կինոդպրոցում։ 2004-2011 թվականներին եղել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերությունների գլխավոր ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր և փոխտնօրեն։ Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի և Նարեկ Բավեյանի պրոդյուսերը։ Մահացել է 2016 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում[2]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում։ Աշխատել է հայկական հեռուստաընկերություններում՝ հեղինակելով մի շարք հեռուստանախագծեր և հեռուստասերիալներ։ Նկարահանել է մի շարք երաժշտական և գովազդային տեսահոլովակներ[3], իսկ ԱՄՆ-ում անցկացվող «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին[4], իսկ 2010 թվականին՝ «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին[5]։ 2011 թվականին Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://avproduction.am/?ln=am&page=person&id=663
  2. «Մահացել է Սուրեն Թադևոսյանը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. «Սուրեն Թադևոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  4. «3-րդ Արմենիան Գոլդեն Սթար մրցանակաբաշխություն». HayFanat.com. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  5. «HayFanat.com Օնլայն Մրցանակաբաշխություն». HayFanat.com. 2010 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.