Սուրեն Թադևոսյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թադևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Սերյոժայի Թադևոսյան (1974, Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) - 1994, ապրիլի 15, Հորադիզ), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Սուրեն Սերյոժայի Թադևոսյան
1974-1994
ԾննդավայրՀոկտեմբերյան
Մահվան վայրՀորադիզ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Զորատեսակտանկային զորքեր
Ծառայության տարիներ1993-1994
ԶորամասԷջմիածնի տանկային զորամաս

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Թադևոսյանը ծնվել է 1974 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։ Սկզբում սովորել է քաղաքի թիվ 6, այնուհետև թիվ 10 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտել է 1991 թվականին։

1993 թվականի մայիսին Սուրեն Թադևոսյանը զորակոչվել է և մեկ տարի ծառայել է Էջմիածնի տանկային զորամասում։

1994 թվականի փետրվարին Ս. Թադևոսյանը կամավոր մեկնել է Արցախ, մարտնչել Հորադիզում։ Նա զոհվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Հորադիզում, մարտական գործողությունների ժամանակ։

Նրա աճյունը հողին է հանձնվել Արմավիրի քաղաքային գերեզմանատան պանթեոնում։ Ս. Թադևոսյանն ամուսնացած չէր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության