Սուրեն Թադևոսյան (ազատամարտիկ)
(Վերահղված է Թադևոսյան Սուրենից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թադևոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Սերյոժայի Թադևոսյան (1974, Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) - 1994, ապրիլի 15, Հորադիզ), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Սուրեն Սերյոժայի Թադևոսյան | |
---|---|
1974-1994 | |
Ծննդավայր | Հոկտեմբերյան |
Մահվան վայր | Հորադիզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | տանկային զորքեր |
Ծառայության տարիներ | 1993-1994 |
Զորամաս | Էջմիածնի տանկային զորամաս |
Կենսագրություն խմբագրել
Սուրեն Թադևոսյանը ծնվել է 1974 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։ Սկզբում սովորել է քաղաքի թիվ 6, այնուհետև թիվ 10 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտել է 1991 թվականին։
1993 թվականի մայիսին Սուրեն Թադևոսյանը զորակոչվել է և մեկ տարի ծառայել է Էջմիածնի տանկային զորամասում։
1994 թվականի փետրվարին Ս. Թադևոսյանը կամավոր մեկնել է Արցախ, մարտնչել Հորադիզում։ Նա զոհվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Հորադիզում, մարտական գործողությունների ժամանակ։
Նրա աճյունը հողին է հանձնվել Արմավիրի քաղաքային գերեզմանատան պանթեոնում։ Ս. Թադևոսյանն ամուսնացած չէր[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության