Լևոն Թադևոսյան (նկարիչ)

հայ նկարիչ
(Վերահղված է Թադևոսյան Լևոնից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Թադևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Կորյունի Թադևոսյան (մարտի 5, 1943(1943-03-05), Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Լևոն Թադևոսյան
Ծնվել էմարտի 5, 1943(1943-03-05) (81 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց (1960) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1974 թվականին ԽՍՀՄ նկարիչների Միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների[1]։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, աշխարհի տարբեր թանգարաններում՝ Գերմանիա, Ռուսաստան (Տրետյակովյան պատկերասրահ), Իսպանիա (Բարսելոնա), Բելգիա (Բրյուսել, Անտվերպեն), Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։

2004 թվականից ապրում և ստեղծագործում է Բելգիայում։

Ստեղծագործություններ խմբագրել

1997 թվականին աշխատանքներ է կատարել Քյոլնի կաթոլիկական Մայր տաճարի և հայկական եկեղեցու համար։

Ստեղծել է խորհրդանշական-վերացական արտահայտչամիջոցների և հայկական մանրանկարչության ավանդույթների զուգորդումով կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[2]։

  • «Հավերժ միասին», 1978[3]
  • «Օլիմպիոսը ողջունում է Մոսկվա-80-ին», 1980, Տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1980
  • «Ուխտագնացություն Խոր Վիրապ»
  • «Գովք հողին», Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ
  • «Նատյուրմորտ», 1990-2000
  • «Անձրևից հետո», 1990-2000
  • «Հիսուսի դեմքը», 1990-2000
  • «12 առաքյալները», 1990-2000
  • «Խաչի խորհրդանիշերը», 1990-2000
  • «Ավետում», 2002

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Բեբրա քաղաքում կազմակերպված մրցույթում շահել է մրցանակ, 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Լևոն Թադևոսյանի մասին anunner.com կայքում
  3. Լևոն Թադևոսյան, Եռանկար. Հավերժ միասին (1978), ՀԱՊ