Ալեքսանդր Թադևոսյան (երաժշտագետ)

հայ երաժշտագետ, մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Թադևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Գրիգորի Թադևոսյան (փետրվարի 15, 1914(1914-02-15), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 2001(2001-07-20), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Արվեստաբանության թեկնածու (1965 թվական)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թվական)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Ալեքսանդր Թադևոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1914(1914-02-15)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 20, 2001(2001-07-20) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։

1941 թվականի հուլիսի 4-ին Գերմանա-խորհրդային պատերազմի սկզբից Թադևոսյանը կամավոր զինվորագրվել է կարմիր բանակ, Նացիստական բանակի դեմ կռվել է Լենինգրադի Հոկտեմբերյան շրջանի կամավորական դիվիզիայի գնդացրահրետանային առանձին գումարտակում, այնուհետև 85-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Եղել է սակրավոր, հակառակորդի դեմ պայքար է մղել Կրասնոյե Սելո, Նևսկայա Դուբրովկա շրջանների ազատագրական մարտերի ժամանակ։ 1942 թվականին ծառայել է նաև 42-րդ բանակի ագիտբրիգադում, կռվել 657-րդ գնդի մարտիկների հետ։ Իբրև երաժիշտ 1943 թվականի մարտից հանդես է եկել 221-րդ հրաձգային գնդի ագիտբրիգադում։ Պարգևատրվել է Լենինգրադի պաշտպանության համար, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով[1]։

1946-1948 թվականներին դասավանդել է Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1948-1959 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, 1959-1964 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1964-1989 թվականներին՝ ավագ գիտաշխատող։

Ուսումնասիրել է հայ երաժշտության պատմության հարցերը[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Լենինգրադի պաշտպանության համար մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Երկեր խմբագրել

Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ։

  • «Մեծ Կոմիտասի անունով», 1959։
  • «Գոհար Գասպարյան», 1959։
  • «Ժամանակակիցներն Ալեքսանդր Սպենդիարյանի մասին», 1960։
  • «Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը», 1964։
  • «Լևոն Իսեցկի», 1972։
  • «Սովետական Հայաստանի երաժշտությունը», 1973։
  • «Բեգլար Ամիրջան», 1975։
  • «Էջեր հայ-ռուսական երաժշտական կապերի պատմությունից (19-րդ դարի 2-րդ կես-20-րդ դարի սկիզբ)», 1977։
  • «Նադեժդա Պապայան», 1979։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989, 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.