Թադեո Գադդի
Թադեո Գադդի (իտալ.՝ Taddeo Gaddi, 1290-ականներ կամ 1290[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1366[2][1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), իտալացի նկարիչ, հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում և Տոսկանայում։
Թադեո Գադդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1290-ականներ կամ 1290[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | 1366[2][1] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3] |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna of Humility (Madonna dell'Umiltà)?, Four-sided lobed medallion of crucifixion from the sacristy of Santa Croce? և Madonna and Child Enthroned with Angels and Saints? |
Ուսուցիչ | Ջոտտո դի Բոնդոնե[4] և Gaddo Gaddi? |
Աշակերտներ | Agnolo Gaddi?[4] և Jacopo del Casentino? |
Հայր | Gaddo Gaddi? |
Զավակներ | Agnolo Gaddi?[3], Niccolò Gaddi?[3] և Giovanni Gaddi?[3] |
![]() |
Նկարիչներ Ջովաննի, Անյոլի և Նիկոլո Գադդիների հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
Թադեոն նկարչություն սովորել է հորից՝ նկարիչ Գադդո Գադդիից, այնուհետև աշխատել է Ջոտտո դի Բոնդոնեի մոտ և մոտավորապես 1330 թվականին դարձել է ինքնուրույն, վարպետ նկարիչ Ֆլորենցիայում։
Վազարիի պնդմամբ, Գադդին իր դատողությամբ ու տաղանդով առաջիններից մեկն էր գեղանկարչության ասպարեզում և գերազանցում էր իր գործընկերներին։ 1330 թվականին Թադեոն մտել է բժիշկների ու դեղագործների կորպորացիայի մեջ։ 1347 թվականին նա հիշատակվել է Ֆլորենցիայի լավագույն նկարիչների ցուցակը գլխավորողի դերում։
Գադդիի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մասին հիշատակում է Վազարին, ներկայումս կորած են համարվում։ Նրա ստորագրությամբ պահպանված նշանակալի աշխատանքներից են բեռլինյան տրիպտիխը /եռանկարը/ և «Տիրամայրը մանկան հետ» կտավը, որոնց վրա հենվելով էլ դատողություններ են անում նկարչի արվեստի մասին։
Նկարչի լավագույն գործերից է համարվում նաև Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազլիկի Բարոնչելլի մատուռում «Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունը» որմնանկարների շարքը։ Նրա ստեղծագործական ուշ շրջանին են վերագրվում Սանտա Կրոչեի սեղանատան «Խորհրդավոր ընթրիք» և «Կենաց ծառ» որմնանկարները։
Իր ստեղծագործություններում Գադդին պատկերել է ճարտարապետական բարդ մոտիվներ և առաջիններից մեկն է եղել, որ հետաքրքրություն է դրսևորել լուսավորության էֆեկտների արտացոլման նկատմամբ:։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- Italian Paintings: Florentine School, a collection catalog containing information about Gaddi and his works (see pages: 22-25).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թադեո Գադդի կատեգորիայում։ |