Թադեոս Թովմաճանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմաճանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Վարդապետ Թովմաճանյան (ծննդյան անունով՝ Պաղտասար, հունվարի 6, 1864[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն[2] - մարտի 19, 1948[2], Վենետիկ, Իտալիա[2]), հայ բանասեր, թատերագիր, մանկավարժ։ Վենետիկի Մխիթարյան միաբան։
Թադեոս Թովմաճանյան արմտ. հայ.՝ Թադէոս Թովմաճանեան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1864[1] |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 19, 1948[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա[2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան[2] |
Մասնագիտություն | բանասեր, թատերագետ և ուսուցիչ |
Աշխատատու | Մուրադ-Ռափայելյան վարժարան[2] |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Բերայի (Կոստանդնուպոլիս) Մխիթարյան և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ 1894-1918 թվականներին իբրև ուսուցիչ, տեսուչ ու տնօրեն պաշտոնավարել է Վենետիկի, Կոստանդնուպոլսի, Խարբերդի, Տրապիզոնի վարժարաններում։ 1919 թվականին վաթսուն հայ որբերով Կոստանդնուպոլսից անցել է Վենետիկ։ 1923-1929 թվականներին եղել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ, 1929-1930 թվականներին՝ Միլանի ուսանողարանի մեծավոր։ Հրատարակել է «Նախադրունք հայ-գրաբառ քերականության» (1892 թվական), «Առաջին քայլ է գրոց բարբառ» (1894, 1909, 1921 թվականներ), «Գործնական քերականություն արդի հայերենի» (1944, 1948 թվականներ) գրքերը։ Գրաբար թարգմանել է Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ 1931-1932 թվականներին լույս են տեսել Թադևոսի բարոյախրատական թատերախաղերը («Անիծյալը», «Անմեղության հաղթանակը», «Զարմայր կամ մոռացկոտ իմաստակը», «Ջղացավության», «Խելքի պակասը՝ քսակի վնաս է», «Պզտիկ գողը»)[3][4][5]։
Երկեր
խմբագրել- Նախադրունք հայ-գրաբառ քերականութեան կամ նախնական ծանօթութիւնք մասանց բանի։ Պարզ և գործնական ոճով, 1892։
- Առաջին քայլ ի գրոց բարբառ։ Նոր գործնական քերականութիւն հին հայերենի, 1921։
- Գործնական քերականութիւն արդի հայերէնի։ Տարրական դասընթացք։ 2-րդ տ., 1948:
Գրականություն
խմբագրել- Հովակիմյան Բ. Մ., Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 612։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4129
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան, 2005։ Հատոր 1։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Zarkfoundation - Թադևոս Թովմաճանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 203)։ |