Թագվոր (անձնանուն)

արական անձնանուն

Թագվոր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թագավոր բառից։ Այս անվանը համապատասխանում է հունարեն Վասիլ՝ Βασίλειος, Βασιλική անձնանունը, որը նույնպես նշանակում է թագավոր։ Սկսել է գործածվել 13-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Թագվորյան ազգանունը[1]։

Թագվոր
Թագվոր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունթագավոր
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններՎասիլ
Կապված հոդվածներ«Թագվոր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թագվոր, որդի Պովրոս մելիքի[2]։
  • Թագավոր, որդի Մարտիրոսի և եղբայր Պարոնշահի, ով 1329 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
  • Թագվոր, մանկտավագ, հայր Պողոս սարկավագի ստացողի, 1343 թվական[4]։
  • Թագուոր, հայր Զաքարիա աբեղայի, ով Անապատիկ գյուղում 1361 թվականին ընդօրինակել է «Մեկնություն Պատարագի»-ն[5]։
  • Թագվոր, ոմն, հիշատակված է 1420 թվականից առաջ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 243-244 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ Ա․ 426
  3. Ձեռագիր Վասպուրական 179
  4. Տաշեան, Ցուց․ 489
  5. Ձեռագիր, Սանաս․ շար․ (ՀԱ 1912, 57)
  6. Տաշեան, Ցուց․ 666